«Սև ծով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: չաշխատող հղումի ջնջում
Տող 66.
 
Սև ծով են թափվում հետևյալ գետերը՝ [[Դանուբ]], [[Դնեպր]], [[Դնեստր]], ինչպես նաև ավելի փոքր գետեր՝ Մզիմտա, Պսոու, Բզիբ, Ռիոնի, Կոդոր, Ինգուրի (ծովի արևելքում), [[Ճորոխ]], Կիզիլիրմակ, Եշիլիրմակ, Սակարյա (հարավում), Հարավային Բուգ (հյուսիսում), Կամչիա, Վելեկա (արևմուտքում)։ Տարեկան Սև ծով թափվում է մոտավորապես 310 կմ³ ջուր, որի 80%-ը թափվում է հյուսիսարևմտյան մաս՝ հիմնականում Դանուբից և Դնեպրից։
 
=== Երկրաբանություն ===
[[Պատկեր:Black-sea-hist.png|մինի|Սև ծովի տեղում գոյություն ունեցած լճի ենթադրվող ուրվագիծը]]
Սև ծովը տեղակայված է Հարավարևելյան Եվրոպայի և [[Փոքր Ասիա]]յի միջև գտնվող մեկուսացված իջվածքում։ Այդ իջվածքը ձևավորվել է միոցենի դարաշրջանում՝ ակտիվ լեռնագոյացման գործընթացում, երբ հին Թետիս օվկիանոսը բաժանվել է մի քանի առանձին ջրամբարների (որոնցից հետագայում, բացի Սև ծովից, եռաջացել են [[Ազովի ծով|Ազովի]], [[Արալյան ծով|Արալյան]] և [[Կասպից ծով]]երը)<ref name="БСЭ">[http://slovari.yandex.ru/~книги/БСЭ/Чёрное%20море Чёрное море — статья из Большой советской энциклопедии (3-е издание)]</ref>։
 
Սև ծովի ձևավորման վերաբերյալ գոյություն ունեցող վարկածներից մեկի համաձայն՝ 7500 տարի առաջ այն Երկրի վրա գոյություն ունեցող ամենախոր քաղցրահամ լիճն էր. այդ ժամանակ նրա մակարդակը ներկայիս մակարդակից ցածր էր 100 և ավելի մետրով: [[Սառցե դարաշրջան]]ի ավարտին [[Համաշխարհային օվկիանոս]]ի մակարդակը բարձրացել է, և առաջացել է [[Բոսֆորի նեղուց]]ը: Այդ ժամանակ հեղեղվել են ընդհանուր առմամբ 100 հազ․ քառ․ կմ տարածք (բարեբեր հողեր, որ արդեն մշակվում էին ժողովրդի կողմից)։ Այս լայնատարած հողերի հեղեղումն էլ հավանաբար հիմք է հանդիսացել [[համաշխարհային ջրհեղեղ]]ի մասին առասպելի համար<ref>{{cite web| author=В. Михайлов.| datepublished=| url=http://rusk.ru/st.php?idar=308229| title=Где же ты, Ковчег?| publisher=// Парламентская газета, 18 июля 2003| accessdate=2012-7-25|archiveurl=http://www.webcitation.org/69f2qNxgo|archivedate=2012-08-04}}</ref>։ Հետաքրքիր է, որ ծովի ձևավորման մասին նմանատիպ տեսակետ է արտահայտել [[Պլինիոս Ավագ]]{{sfn|Виноградов|1958|с=10}}։ Սև ծովի առաջացումը, ըստ այդ վարկածի, հավանաբար դարձել է քաղցրահամ ջրերի կենդանական աշխարհի ոչնչացան պատճառ, ինչի արդյունքում տեղի է ունեցել ծովի ընդերքի ծծմբաջրածնային թունավորում<ref name="old.computerra.ru">{{cite web| author=| datepublished=| url=http://old.computerra.ru/online/firstpage/xterra/news/2000/9/26/1295/for_print.html| title=Найдено доказательство потопа - не Всемирного, но «регионального»| publisher=// old.computerra.ru| accessdate=2012-7-25|archiveurl=http://www.webcitation.org/69f2ro7gk|archivedate=2012-08-04}}</ref>։
 
[[Պատկեր:Sudak vlasenko.jpg|մինի|Սուդակի ծովածոց (Ղրիմ)]]
Սևծովյան իջվածքը բաղկացած է երկու մասերից՝ արևմտյան և արևելյան՝ առանձնացված բարձրացումով, որ [[Ղրիմի թերակղզի|Ղրիմի թերակղզում]] բնական շարունակությունն է։ Ծովի հյուսիսարևմտյան մասը բնութագրվում է խութերի համեմատաբար լայն շերտով (մինչև 190 կմ)։ Հարավային (պատկանում է Թուրքիային) և արևելյան (Վրաստան) ափերը զառիվեր են, խութերի շերտի լայնությունը չի գերազանցում 20 կմ-ը և կտրտված է ձորերով ու կանյոններով։ Սև ծովի մայրցամաքային թեքությունը կտրտված է ստորջրյա հովիտներով։ Ծովի հարավում՝ [[Սինոպի]] և [[Սամսունի]] միջև, ափին զուգահեռ տարածված են ստորջրյա խութեր<ref name="БСЭ"/>։ Սևծովյան ավազանի կենտրոնական մասը համեմատաբար հարթ է։ Ղրիմի ափին և Կովկասի սևծովյան ափին ծովի խորությունը ափից մի քանի կմ հեռավորության վրա արդեն գերազանցում է 500 մետրը<ref name="water">[http://blacksea-education.ru/2-2.shtml Свойства вод Чёрного моря] // blacksea-education.ru</ref>: Ծովի առավելագույն խորությունը (2210 մ) նրա կենտրոնական մասում է՝ Յալթայից հարավ:
 
Ծովի հատակը ձևավորող ապարներից ափերի մոտ գերակշռում են բեկորային հանքատեսակներ՝ կոշպ ապարները՝ [[քարախիճ]], [[մանրախիճ]], [[ավազ]]: Ափին հեռանալուն զուգահեռ դրանց փոխարինում են մանրահատիկ ավազն ու [[ալևրիտներ]]ը: Սև ծովի հյուսիսարևմտյան մասում տարածված են [[խեցաքար]]երը:
 
Ծովի հատակում առկա օգտակար հանածոներից են նավթն ու [[բնական գազ]]ը հյուսիս-աևմտյան խութերում, մերձափնյա տարածքներում՝ տիտանամագնիական ավազները ([[Թամանի թերակղզի]], Կովկասի սևծովյան ափ)<ref name="БСЭ"/><ref>{{cite web|author=|datepublished=|url=http://www.trubagaz.ru/issue-of-the-day/rumynija-i-chernomorskijj-gaz/|title=Румыния и черноморский газ|publisher=// trubagaz.ru|accessdate=2012-3-6|archiveurl=http://www.webcitation.org/662bLzo0S|archivedate=2012-03-09}}</ref>:
 
Մեթանի պաշարները, որ գազային հիդրատների տեսքով հանդիպում են Սև ծովի խորջրյա պաշարներում, առաջին անգամ հայտնաբերվել են Газпром ВНИИГАЗ-ի աշխատակիցներ Ա․ Եֆրեմովայի և Բ․ Ժիժչենկոյի կողմից 1972 թվականին (գիտահետազոտական նավարկություն «[[Մոսկվայի համալսարան]]»<ref>[http://www.soviet-trawler.narod.ru/pages_r/ussr/moskovskiy-univer_r.html Научно-исследовательское судно «Московский Университет»]</ref>), որոնց ծավալները ժամանակակից տվյալներով կարող են հասնել 25-49 տրիլիոն խորանարդ մետրի<ref>Перлова Е. В. [http://neftegas.info/territoriya-neftegaz/3294-kommercheski-znachimye-netradicionnye-istochniki-gaza-mirovoy-opyt-osvoeniya-i-perspektivy-dlya-rossii.html Коммерчески значимые нетрадиционные источники газа — мировой опыт освоения и перспективы для России]</ref>:
 
== Պատկերասրահ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սև_ծով» էջից