«Հայաստանի նախագահական ընտրություններ (2018)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
վիքիֆիկացում, կետադրական, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''2018թ. ՀՀ նախագահի ընտրությունները''' [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] պատմության մեջ 7-րդ [[Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրություններ]]ն են։
Նախատեսվում է, որ դրանք տեղի կունենան 2018թ. մարտի 1-10-ն ընկած ժամանակահատվածում։ Առաջին անգամ Հայաստանի Հանրապետության Նախագահը կընտրվի ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ ուղղակի ընտրությամբ, այլ ՀՀ Ազգային ժողովի կողմից։ ՀՀ 3-րդ և գործող Նախագահ [[Սերժ Սարգսյան]]ը չի կարող առաջադրվել երրորդ ժամկետով։
 
== Օրենսդրական կարգավորումը ==
2015թ. դեկտեմբերի 6-ին անցկացված հանրաքվեով ընդունվեցին Սահմանադրության փոփոխությունները։ Ըստ այդմ, Հայաստանը անցում է կատարում խորհրդարանական կառավարմանը։
 
== Հանրապետության Նախագահի թեկնածուներին առաջադրվող պահանջները ==
Սահմանադրության փոփոխությունների համաձայն, Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
 
Նույն անձը Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ: