«Ստորջրյա եղբայրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
վիքիֆիկացում, կետադրական, փոխարինվեց: → (5) oգտվելով ԱՎԲ
Տող 44.
Օսկար [[ձուկ]]ը և Լենի [[սպիտակ շնաձուկ]]ը [[խութ]]երի ամենաառանձնացող բնակիչներն էին: Օսկարը աշխատում է պարոն Սայկսի [[կետ]]երի լվացման կետում, սակայն երազում է դառնալ աստղ: Իսկ Լենին հանդիսանում է [[Բուսակերություն|բուսակեր]], բայց դա թաքցնում է հորից` Դոն Լինոից (շնաձուկ-ազնվական), տեղական [[մաֆիա]]ի կնքահորից: Օսկարի գործընկերը` Էնջին, սիրահարված է նրան, սակայն նրա երազանքները Էնջիին դարձնում են անհասանելի:
 
Մի անգամ Օսկարը դառնում է Ֆրենկիի` Լենիի ավագ եղբոր, հանկարծակի մահվան ականատես, ում ճզմում է [[Խարիսխ (այլ կիրառումներ)|խարիսխ]]ը: Նրան նկատում են Էռնի և Բեռնի [[մեդուզա]]ները` Սայկսի թիկնապահները և Օսկարը պատմում է ամբողջ քաղաքին, որ իբր թե ինքն է սպանել շնաձկանը: Արդյունքում, Օսկարը դառնում է քաղաքային հանրաճանաչություն և արագ հարստանում է, քանի որ Սայկսը նրա համար հնարում է «Հակածնոտ» մականունը ({{lang-en|Sharkslayer}} — բառացիորեն «Շնաձուկ սպանող»): Այնուհետև Օսկարը անսպասելիորեն սկսում է ընկերությոն անել Լենիի հետ, ով փախել եր տնից, որպեսզի այլևս չընկնի հոր ազդեցության տակ, ով ցանկանում է նրան դարձնել [[գիշատիչ]]:
 
Պատահականորեն Օսկարի գաղտնիքը իմանում է Էնջին և այդ ճշմարտությունը հասցնում է նրան զայրույթի: Ընկերները որոշում են խաղարկել մրցամարտ քաղաքի կենտրոնում, որպեսզի Օսկարի խիզախությունը հաստատվի, իսկ Լենին դադարի հետախուզվել: Մրցամարտը հիանալի է ստացվում և բոլորը համոզված են, որ Լենին զոհվել է: Սակայն Օսկարի և Էնջիի սերը հայտնվում է վտանգի տակ: Լոլա ձուկը, որը ուշադրություն չէր դարձնում Օսկարի վրա մինչև հարստանալը, համբուրում է նրան հազարավոր հանդիսականների աչքերի առջև: Արդյունքում Օսկարը և Էնջին վիճում են, քանի որ նա դադարում է Օսկարի մեջ տեսնել ինչ-որ կարևոր բան նրա ստից հետո: Լենին գաղտնիության համար վերաներկվում է [[դելֆին]]ի, որպեսզի հանգիստ քայլի քաղաքի բնակիչների մեջ և թաքնվում է «Սեբաստիան» անվան տակ:
Տող 59.
'''Էնջի''', փոքրիկ ձկնիկ, Օսկարի միակ իրական ընկերուհին: Սիրահարված է նրան: Շատ բարի է և ազնիվ: Հաճախ պահում է Օսկարին, երբ նա ուշանում է աշխատանքից: Համարում է, որ երջանկությունը փողի և փառքի մեջ չէ, ինչպես մտածում է Օսկարը, այլ` սրտում: Առաջինն է իմացել Օսկարի մասսայական ստի մասին, երբ Լենիին տեսնում է ավտոտնակում: Դրանից հետո անտեսում է Օսկարին, նեղանալով նրա վրա: Նրան անվանում է ոչ միայն ստախոս, այլ ծաղրածու: Լոլան, որպեսզի վրեժ լուծի Օսկարից դավաճանության համար, առևանգում է Էնջիին և հանձնում է շնաձկներին` շորթման նպատակով:
 
'''Սայկս''', ձուկ-ոզնի: Օսկարի ղեկավարը և կետալվացման տերը: Շատ ինքնասեր է և սիրում է նվաստացնել իր ենթականերին, մանավանդ Օսկարին: Պատրաստ է հանուն փողի գնալ ամեն ինչի: Նաև ստիպված է աշխատել Դոն Լինոյի համար և կանոնավորապես վճարել նրան խոշոր փողեր, որպեսզի շնաձկները չավերեն նրա կետալվացման կետը: Դոնը հաճախ սպառնում է ուտել Սայկսին: Երբ Օսկարը ձեռք է բերում հայտնիություն, Սայկսը դառնում է նրա անձնական մենեջերը և փոխում է նրա հանդեպ իր վերաբերմունքը, դառնում է ընկերասեր և կարեկից, սակայն, այդ ընթացքում, շարունակում է իր համար առավելագույնս նյութական օգուտ քաղել, ստիպելով Օսկարին վճարել իր բյուջեի կեսը: Շատ վախկոտ է, երբ զայրացած է կամ ընկնում է հիստերիաի մեջ, փքվում է, սակայն, երբ հավատում է նրան, որ Օսկարը Հակածնոտ է, նույնպես սկսում է իրեն արտահայտիչ պահել շնաձկների հետ:
 
'''Լոլա''', մեծահարուստ ձկնիկ, սիրում է զբոսնել բարձր խավի մյուս ներկայացուցիչների հետ, սակայն միայն հանուն փողի: Սակայն, միաժամանակ, բացարձակ սառնասիրտ է և ինքնասեր է, ինչում խոստովանում է Օսկարին առաջին հանդիպման ժամանակ: Երբ Օսկարը դառնում է Հակածնոտ, նա սկսում է սիրահետել նրան: Սկզբում Օսկարը դեմ չէր, սակայն, երբ նա ստիպված է ընտրություն կատարել Լոլաի և Էնջիի միջև, նա հրաժարվում է հանդիպել Լոլաի հետ: Նա, ի նշան վրեժի, առևանգում է Էնջիին:
 
'''Դոն Լինո''', շնաձկների մաֆիայի պարագլուխը, շատ դաժան: Որպես օրենք, իրենց պահում է սառը և հանգիստ, բայց հեշտությամբ զայրանոմ է: Շանտաժի է ենթարկում Սայկսին փողի համար և ամբողջ ժամանակ սպառնում է ձկների քաղաքին, որ կկործանի այն: Չնայած այդ ամենին, նա սիրող հայր է: Լենիին նա սիրում է ամենից շատ, չնայած նրան, որ նա իր բարիությամբ և բուսակերությամբ փչացնում է հոր իմիջը, սիրում է նրանով պարծենալ, հիմնվելով նրա շատ լավ խելքի վրա և նրան անվանում է հատուկ, ի տարբերություն Ֆրենկիի: Ճիշտ է, նա ամբողջ ժամանակ նախատում է Լենիին և նրան ստիպում է միս ուտել: Մուլտֆիլմի վերջում վերանայում է նրա հանդեպ իր վերաբերմունքը և ընդունում է այնպիսին, ինչպիսին նա կա:
 
'''Ֆրենկի''', Դոն Լինոի որդին, Լենիի ավագ եղբայրը և միակ մահացածը ամբողջ ֆիլմում: Նա շատ արյունախում է և առանց տատանման պատրաստ է ուտել ամբողջությամբ ձկանը: Սիրում է ծաղրել Լենիին և հաճախ հոր կամքով լողում է նրա կողքին, որպեսզի սովորեցնի Լենիին լինել գիշատիչ: Ի տարբերություն Լենիի, չի փայլում խելքով և շիտակ: Չնայած նրան, որ նրա էթիկակն պահվացքը և վարքը այնքան էլ հաջող չեն, Դոն Լինոն հազվադեպ է նրան կշտամբում, չնայած սիրում է ակնհայտորեն քիչ, քան Լենիին: Նա ողբերգորեն մահանում է, երբ նրա վրա ընկնում է հսկայական խարիսխը: Իսկ Օսկարը բոլորին պատմում է, որ այդ նա է սպանել Ֆրենկիին և այդպես դառնում է հայտնի Խութում:
 
'''Էռնի և Բեռնի''', երկու երկվորյակ-[[մեդուզա]]ներ: Նրանք սիրում են լսել [[Բոբ Մառլի|Բոբ Մառլիի]]ի [[երաժշտություն]]ը: Աշխատում են Սայկսի համար և կատարում են նրա բոլոր հրամանները: Չնայած նրան, որ նրանք նայվում են շատ ընկերասեր, ծայրահեղ դաժան են վերաբերվում Օսկարի հետ, ընդ որում, հաճույք ստանալով դրանից: Չեն կարողանում հպվել ուրիշներին, քանի որ նրանց շոշափուկները հոսանք են արձակում: Անհասկանալի պատճառներով միմյանց կարողանում են հպվել: Նրանք առաջինն են իմանում Օսկարի սուտ լուրի մասին, որ նա է սպանել շնաձկանը:
 
'''Լուկա''', [[Ութոտանիներ|ութոտնուկ]] և Դոն Լինոյի կամակատար: Նա կատարում է նրա հրահանգները և, որպես օրենք, ուրիշներին է փոխանցում նրա առաջարկները կամ պահանջները: Անձամբ Դոնի հետ շփվում է անմիջական, հասարակ, այլ ոչ թե ինչպես ենթական ղեկավարի հետ, օրինակ. «Հեյ, Բոսս, ես քեզ համար տեղ եմ պահել»: Բոլոր իրավիճակներում մնում է բավականին հանգիստ:
Տող 84.
| [[Ռոբերտ Դե Նիրո]] || Սպիտակ շնաձուկ Դոն Լինո
|-
| [[Ռենե Զելվեգեր]] || Ձուկ-հրեշտակ Էնջի
|-
| [[Անջելինա Ջոլի]] || Լոլա
Տող 136.
*[[2005]] - '''BET Comedy Awards'''
** Անվանակարգում - «Լավագույն անիմացիոն մուլտֆիլմ»
 
 
== Արտաքին հղումներ ==