«Փռշտոց»–ի խմբագրումների տարբերություն

վիքիֆիկացում, կետադրական, փոխարինվեց: → (9), → (2) oգտվելով ԱՎԲ
(վիքիֆիկացում, կետադրական, փոխարինվեց: → (9), → (2) oգտվելով ԱՎԲ)
|headerstyle = background:#ccf;
|labelstyle = background:#ddf;
|datastyle =
 
|header1 = Կենսաբանական համակարգ
}}
 
'''Փռշտոց''' ([[Լատիներեն|լատ․]]՝ ''sternutatio''), մարդու և բարձրակարգ կենդանիների պաշտպանական ոչ պայմանական ռեֆլեքս, որն ապահովում է վերին շնչուղիներից փոշու, լորձի և այլ գրգռիչների հեռացումը հարկադրված արտաշնչման միջոցով, առավելապես [[ըմպան]]ով՝ կարճ ներշնչումից հետո<ref name="ReferenceA">Чиханье // Большая медицинская энциклопедия / Гл. ред. Б. В. Петровский. - 3-е изд. - М.: Советская энциклопедия, 1986. - Т. XXVII (Хлоракон-Экономика здравоохранения). - С. 337-338. - 576 с.</ref>։ Ի տարբերություն [[հազ]]ի՝ փռշտոցի ժամանակ լեզուն սեղմվում է փափուկ [[քիմք]]ին, այդ իսկ պատճառով հարկադրված արտաշնչումը տեղի է ունենում քթի միջոցով<ref>И. Г. Березняков. Механизмы возникновения кашля // Новости медицины и фармации, декабрь 2005, № 20-22 (180-182). С. 3-7.</ref>։
 
Որպես գործընթաց՝ տեղի է ունենում հետևյալ կերպ․
* նախորդող քորի զգացողություն քթում<ref name="lib.e-science.ru">[http://lib.e-science.ru/book/99/page/311.html Большая медицинская энциклопедия. Том 34]</ref>,
* խորը ներշնչում և թոքերում օդի հավաքում<ref>[http:// name="lib.e-science.ru"/book/99/page/311.html Большая медицинская энциклопедия. Том 34]</ref>,
* փափուկ [[քիմք]]ի բարձրացում, [[ըմպան]]ի առաջնային կանթիկների կրճատում, լեզվի հետնամասի հպում կարծր քիմքին, ինչը մեկուսացնում է ըմպանն ու [[բերանի խոռոչ]]ը<ref>[http:// name="lib.e-science.ru"/book/99/page/311.html Большая медицинская энциклопедия. Том 34]</ref>, աչքերի փակում<ref>Знание-сила 4/2009 ISSN 0130 1640 «Человек: неожиданные факты» стр. 91</ref>,
* միջկողային մկանների, [[Ստոծանի|ստոծանու]] և որովայնի ուղիղ մկանների, կոկորդի մկանների կրճատում (ձայնաճեղքի փակմամբ), ինչն առաջ է բերում ներկրծքային և ներորովայնային ճնշումների բարձրացում<ref name="Медицинская энциклопедия">[http://dic.academic.ru/dic.nsf/enc_medicine/34517/%D0%A7%D0%B8%D1%85%D0%B0%D0%BD%D1%8C%D0%B5 Медицинская энциклопедия]․</ref>,
* Ըմպանի բացմամբ ուղեկցվող ուժեղ արտաշնչում։
 
Փռշտոցի ժամանակ արտաշնչվող օդի ճնշումը կարող է գերազանցել 100 մմ սնդիկի սյունը, ձայնաճեղքի մակարդակին օդի արտամղումը դուրս հասնում է 50-120 մ/վ-ի, իսկ օդային հոսքի ծավալային արագությունը՝ մինչև 12 ձիաուժի<ref>[http://dic.academic.ru/dic.nsf/enc_medicine/34517/%D0%A7%D0%B8%D1%85%D0%B0%D0%BD%D1%8C%D0%B5 name="Медицинская энциклопедия]․<"/ref>։ Քթի և բերանի խոռոչով անցնող օդի հոսանքը կլանում է լորձի և թքի կաթիլները, որոնք ցողված վիճակում տարածվում են մինչև 2-3 մետր<ref>Чиханье name="ReferenceA"// Большая медицинская энциклопедия / Гл. ред. Б. В. Петровский. - 3-е изд. - М.: Советская энциклопедия, 1986. - Т. XXVII (Хлоракон-Экономика здравоохранения). - С. 337-338. - 576 с.</ref
 
== Պատճառները ==
Փռշտոցը առավելապես ի հայտ է գալիս քթի խոռոչի կամ ըմպանի [[լորձաթաղանթ]]ի՝ փոշուց (բմբուլ, մորթի, տան փոշի և այլն) գրգռման ժամանակ, ալերգեններից և այլ գրգռող նյութերից, ինչպես նաև արհեստական մեխանիկական գրգռումների դեպքում։ Ալերգենների շարքում փռշտոց առավել հաճախ առաջացնում են ծախկափոշին, [[բորբոս]]ը, կենդանիների թեփուկները և փոշու մասնիկները։ Առավել հաճախ գրգռում առաջացնող նյութերի շարքին են պատկանում [[ծխախոտ]]ի ծուխը և [[օծանելիք]]ը։ Փռշտոց կարող է առաջանալ նաև վարակիչ և վերին շնչուղիների հիվանդությունների ժամանակ։
 
Փռշտոց կարող են առաջացնել նաև շրջակա միջավայրի ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները, օրինակ՝ տաք տարածքից ցուրտ տարածք մարդու մուտքը և հակառակը՝ ցուրտ փողոցից տաք շինություն մուտքը։ Որոշ անձանց մոտ փռշտոց առաջանում է պայծառ լույսի նայելիս, քթին դիպչելիս կամ դրա վնասումից։
 
Ծննդաբերությունից առաջ բազմաթիվ կանայք բողոքում են հաճախակի փռշտոցից և քթի լորձաթաղանթի ուռչելուց՝ այսպես կոչված «հղիների հարբուխ», որը պայմանավորված է ծննդկանի օրգանիզմում կատարվող [[հորմոն]]ալ փոփոխություններով։
 
== Ռեֆլեկսային աղեղ ==
Փռշտոցը կոորդինացվում է [[երկարավուն ուղեղ]]ի մակարդակով՝ ռետիկուլյար գոյացման նյարդային բջիջներով։ Աֆերենտ ազդակները միջին քթային խեցուց և միջնապատից էֆմոիդալ նյարդի նյարդաթելերի օգնությամբ շարժվում են դեպի [[եռորյակ նյարդ]]ի նյարդահանգույց, իսկ այնուհետև՝ դեպի շնչառական կենտրոնի նեյրոններ։
 
[[Ըմպան|Ըմպանի]]ի և շնչառական մկանների համատեղ կրճատումն ապահովվում է ստոծանային և միջկողային նյարդերի վրա աֆերենտ ազդակների հոսքի միջոցով, ինչպես նաև լեզվաըմպանային, թափառող և ենթալեզվային նյարդերի միջոցով։ Հաճախ տեղի է ունենում դեմքի մկանների կրճատում՝ [[դիմային նյարդ]]ի և [[եռորյակ նյարդ]]ի շարժողական մանրաթելերի հաշվին<ref>Чиханье name="ReferenceA"// Большая медицинская энциклопедия / Гл. ред. Б. В. Петровский. - 3-е изд. - М.: Советская энциклопедия, 1986. - Т. XXVII (Хлоракон-Экономика здравоохранения). - С. 337-338. - 576 с.</ref
 
Բուլբար կաթվածի դեպքում հնարավոր է փռշտոցի ռեֆլեքսի խախտում<ref>[http://dic.academic.ru/dic.nsf/enc_medicine/34517/%D0%A7%D0%B8%D1%85%D0%B0%D0%BD%D1%8C%D0%B5 Медицинская энциклопедия]</ref>։
 
== Նշանակությունը ==
Փռշտոցը հանդիսանում է պաշտպանական ռեֆլեքս, որն ապահովում է վերին շնչուղիներից օտար նյութերի հեռացումը։ Բացի այդ այն հանդիսանում է բազմաթիվ հիվանդությունների (սուր շնչառական և ալերգիկ) կարևոր ախտանիշ։ Փռշտոց ի հայտ է գալիս նաև գրգռիչ թունավոր նյութերի (լուիզիտ, արմինիում և այլն)։ Փռշտոցի միջոցով տեղի է ունենում տարբեր վարակների ([[գրիպ]], [[կարմրուկ]], [[ջրծաղիկ]]) հարուցիչների տարածում օդակաթիլային եղանակով<ref>Чиханье name="ReferenceA"// Большая медицинская энциклопедия / Гл. ред. Б. В. Петровский. - 3-е изд. - М.: Советская энциклопедия, 1986. - Т. XXVII (Хлоракон-Экономика здравоохранения). - С. 337-338. - 576 с.</ref
 
== Սոցիալական ասպեկտ==
* Բազմաթիվ երկրներում գոյություն ունեն փռշտացողին պատասխանելու տարբեր ավանդական ձևեր․ առավել հաճախ առողջություն են մաղթում։
* Հնագույն ժամանակներից ստանահավատություն կա, որ խոսակցության ժամանակ փռշտալը հաստատում է խոսքը։ Դրա առաջին հիշատակումներից մեկը կարելի է հանդիպել Հոմերոսի «Ոդիսականում»<ref>[http://freebooks.do.am/load/homeros_odisakan/4-1-0-2004 Հոմերոս, «Ոդիսական», 17-րդ երգ, 545-րդ տող]</ref>։
* [[Սեյ Շոնագոն]]ի «Գլխավերևի նոթեր» գրքում կարելի է հանդիպել բացարձակ հակառակ սնահավատության՝ համարվում էր, որ եթե զրույցի ժամանակ ներկաներից որևէ մեկը փռշտում է, նշանակում է խոսողը ստում է։
 
== Ծանոթագրություններ ==
281 469

edits