«Տնտեսական քաղաքականություն»–ի խմբագրումների տարբերություն

վիքիֆիկացում, կետադրական, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
(ՀՍՀ Նյութը վերցված է Հայկական Սովետական Հանրագիտարանի համանուն հոդվածից, ՔրիեյթիվՔոմմոնս Նշում Համանման Տարածում, վիքիֆիկացում, ձևավոր...)
 
(վիքիֆիկացում, կետադրական, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ)
'''Տնտեսական քաղաքականություն''', տնտեսական միջոցառումների համակարգ, կառավարության տնտեսական գործողությունների ընտրություն և իրականացում [[մակրոէկոնոմիկա|մակրոտնտեսական մակարդակով]]։ Տնտեսական քաղաքականության նպատակները սերտորեն շաղկապված են տվյալ պահին երկրի տնտեսական վիճակի, [[տնտեսական համակարգ]]ի հետ։
 
[[Հասարակական-տնտեսական ֆորմացիա|Մինչսոցիալիստական ֆորմացիաներում]] պետությունը տնտեսական քաղաքականությունն իրականացնում է՝ ելնելով տիրող դասակարգի, իսկ [[սոցիալիզմ]]ի պայմաններում՝ ամբողջ հասարակության շահերից. [[տնտեսագիտություն|տնտեսագիտության]] բնագավառ: Տնտեսական քաղաքականության սոցիալական բովանդակությունը, նրա հիմքում ընկած գաղափարները, նպատակներն ու դրանց իրագործման միջոցները որոշվում են հասարակարգի բնույթով, արտադրության միջոցների նկատմամբ սեփականատիրական հարաբերություններով։ Ինչպես ամեն մի [[քաղաքականություն]]՝ այն պատմականորեն որոշակի արտադրաեղանակի էկոնոմիկայի խտացված արտահայտությունն է։ Տնտեսական քաղաքականության վրա, որը մշակում է իշխանության գլուխ կանգնած քաղաքական կուսակցությունը, ազդում են [[Դասակարգային կառուցվածք|դասակարգային ուժերի]] հարաբերակցությունը, երկրում ու միջազգային ասպարեզում [[դասակարգային պայքար]]ի զարգացման աստիճանը, պատերազմի ու խաղաղության իրադրությունը և այլ գործոններ։
 
[[Կապիտալիզմ]]ի պայմաններում տնտեսական քաղաքականության նպատակն է պահպանել կապիտալիստական սեփականությունը, ընդլայնել շահագործման ոլորտը։ Այն հակադրվում է աշխատավոր զանգվածների արմատական շահերին և այդպիսով սրում դասակարգային հակասությունները։ Ժամանակակից պայմաններում կապիտալիստական պետությունը ձգտում է ուժեղացնել միջամտությունն էկոնոմիկայում, կարգավորել այն, սակայն նա անկարող է ապահովել [[Պլանաչափություն|պլանաչափ զարգացումն]] ամբողջ հասարակության մասշտաբով։
 
Սոցիալիստական հասարակարգում տնտեսական քաղաքականությունը հիմնվում է [[Հանրային սեփականություն|հանրային սեփականության]], [[Պլանային տնտեսություն|էկոնոմիկայի զարգացման պլանաչափ բնույթի]], [[Սոցիալիզմի հիմնական տնտեսական օրենք|սոցիալիզմի տնտեսական օրենքների]] գիտակից օգտագործման վրա։ Նպատակն է՝ հանրային արտադրության անարգել, արագ զարգացման անհրաժեշտ պայմանների ստեղծման ուղիով առավել բավարարել ամբողջ հասարակության ու նրա յուրաքանչյուր անդամի աճող պահանջմունքները։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Քաղաքականություն]]
[[Կատեգորիա:Տնտեսական քաղաքականություն]]
274 658

edits