«Աշխատանքի շահագործում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ + անաղբյուր
վիքիֆիկացում, կետադրական, փոխարինվեց: → (5) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
<big></big>
'''Աշխատանքի շահագործումը''' մարդու [[աշխատանք]]ի արդյունքների յուրացումն է առանց վարձատրման կամ դրանց փոխանակումը այլ [[ապրանք]]ներով (ծառայություններով), որոնց [[արժեք]]ն ավելի ցածր է, քան այն արժեքը, որը ստեղծվում է մարդու աշխատանքի [[արդյունք]]ում:
Տնտեսական շահագործումը համարվում է [[արժեքի աշխատանքային տեսություն|արժեքի աշխատանքային տեսության]] հիմնական թեմաներից մեկը, հատկապես [[մարքսիզմ]]ում: Բազմաթիվ այլ տնտեսագիտական տեսություններ նշում են, որ շահագործում կամ գոյություն չունի կամ կրում է արտատնտեսական բնույթ (հիմնված է բռնության, խաբեության, կախվածության, հարկադրման վրա և այլն):
 
== Շահագործումը մինչկապիտալիստական հասարակությունում ==
Տող 9.
[[Ստրկատիրություն|Ստրկատիրության]] ժամանակ ստրկատերը համարվում է ստրուկի և նրա կողմից կատարված աշխատանքի արդյունքների սեփականատերը: Սա շահագործման ամենացայտուն եղանակն է՝ հիմնված ֆիզիկական բռնության և ստրուկի իրավաբանական լրիվ անզորության վրա, որտեղ գերակշռում է արտատնտեսական հարկադրումը:
 
[[Ֆեոդալիզմ]]ի ժամանակ շահագործման հիմքն է [[հող]]ի մասնավոր [[սեփականություն]]ը: Միևնույն ժամանակ գյուղացին հաճախ անձնապես ազատ էր և ուներ որոշակի իրավաբանական [[իրավունք]]ներ, բայց չէր կարող խուսափել շահագործումից այն պատճառով, որ չուներ տնտեսական հիմքեր իր սեփական [[արտադրություն]]ը բացելու համար: Հողի սեփականատերը ([[ֆոեդալ]]ը, [[սենյոր]]ը) տալիս էր գյուղացիներին հնարավորություն օգտվել հողի որոշակի տարածքներից՝ փոխարենն իրեն յուրացնելով աշխատանքի արդյունքները կամ վերցնելով որոշակի վարձավճար ([[ռենտա]],[[բահրա]]): Միևնույն ժամանակ [[աշխատուժ]]ը չուներ ապրանքային բնույթ, քանզի գյուղացին պայմանավորվում էր ոչ թե իր [[աշխատավարձ]]ի մեծության, այլ ֆեոդալի [[պարգևատրում|պարգևատրման]] մասին:
 
== Շահագործումը կապիտալիզմի ժամանակ ==
Տող 18.
Պետք է նշել, որ ավելացված արժեքը ծառայում է ոչ միայն [[շահույթ]]ի, այլև բոլոր տեսակի [[հարկ]]երի, [[ակցիզ]]ների, [[մաքս]]երի, [[ռենտա]]յի, բանկային տոկոսների հիմք: Այդ պատճառով, համաձայն մարքսիստների, աշխատուժը շահագործում են ոչ միայն [[ձեռնարկություն]]ների սեփականատերերը: Անուղղակիորեն այդտեղ մասնակցում են նաև առևտրականները և միջնորդները, [[պետություն]]ը, [[հող]]ի սեփականատերերը, [[բանկ]]երը և այլն:
 
[[Շահագործման մակարդակը]] Մարքսը գնահատում էր ավելացված արժեքի և աշխատուժի արժեքի հարաբերակցությամբ: Այլ կերպ ասած, գնահատվում է այն ժամանակների հարաբերակցությամբ, երբ մի դեպքում նա ստեղծում է արժեք ուրիշների համար, իսկ մյուս դեպքում՝ իր համար: Ինչքան այդ մեծությունը մեծ է, այնքան ավելի մեծ է շահագործման մակարդակը:
 
Կապիտալիստական շահագործման համար անհրաժեշտ է հետևյալ տարրերի առկայությունը՝
# Աշխատողները չեն կարողանում գոյատևել առանց վաճառելու իրենց աշխատուժը,
# Աշխատանքի միջոցները գտնվում են մասնավոր սեփականության տակ,
Տող 27.
 
== Ինքնաշահագործում ==
Երբեմն հանդիպում են նաև ինքնաշահագործման դեպքեր: Որպես օրինակ բերվում են [[անհատ ձեռներեց]]ները, ֆերմերները, որոնք զբաղվում են ինքնազբաղվածությամբ: Ինքնաշահագործում առաջանում է այն դեպքում, երբ նրանց ստացված [[շահույթ]]ն ավելի քիչ է, քան կլիներ, եթե նրանք իրենց աշխատուժը տային վարձակալությամբ, այսինքն նրանք իրենց աշխատուժը վաճառում են շուկայական գնից ցածր գնով:
Իսկ համաձայն մեկ այլ կարծիքի՝ շահագործում առաջանում է այն դեպքում, երբ անվճար յուրացվում է մեկ այլ մարդու աշխատանքի արդյունքը, այսինքն շահագործել կարելի է միայն մեկ այլ՝ ուրիշ մարդու, այլ ոչ թե սեփական աշխատանքը:
 
== Մանկական աշխատանքի շահագործում ==
Շատ երկրներում, այդ թվում [[ՀՀ]]-ում, մանկահասակաների աշխատանքի օգտագործումն (մինչև 14 տարեկան անձանց) արգելված է: ՀՀ-ում օրենքով թույլատրվում է աշխատել միայն 16 տարեկանից սկսած:
 
== Տես նաև ==