«Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ»–ի խմբագրումների տարբերություն

 
== Շնորհագիր և կրծքանշան ==
=== 2002-2014թթ. ===
2014թ. օգոստոսի 9-ից հետո հանձնվող շնորհագրի և կրծքանշանի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է [[Հայաստանի Հանրապետության Նախագահ]]ը։
 
Ժողովրդական արտիստի պատվավոր կոչման համար տրվում է ամենամսյա պատվովճար, որի կարգը և չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
 
2002-2014թթ. կոչմանն արժանացած անձանց շնորհվում էին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պատվավոր կոչումը հավաստող համապատասխան ձևի շնորհագիր, կրծքանշան։
 
2002-2014թթ. հանձնվող «ՀՀ ժողովրդական արտիստ» կրծքանշանը՝ պատրաստված բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ութանկյունից։ Զոլակն ունի 25 մմ երկարություն ու 10 մմ լայնություն և պատված է եռագույն սառը արծնով։ Ութանկյան տրամագիծը 36 մմ է։ Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ողբերգակի և կատակերգակի դիմակների ցայտաքանդակ՝ փայլեցված ողորկ մակերեսով։ Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում՝ «ՀՀ ժողովրդական արտիստ» գրությամբ։
 
=== Ներկայումս ===
2014թ. օգոստոսի 9-ից հետո հանձնվող շնորհագրի և կրծքանշանի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է [[Հայաստանի Հանրապետության Նախագահ]]ը։
 
ՀՀ ժողովրդական արտիստի կրծքանշանը պատրաստված է բրոնզապատ պղնձից,բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ուղղանկյունաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ութանկյունից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Ութանկյան տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ողբերգակի և կատակերգակի դիմակների ցայտաքանդակ՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան
ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ» գրությամբ<ref>[http://www.president.am/files/legislation/1247.pdf/ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ, ՇԵՐՏԱՁՈՂԻԿՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԸ]</ref>։
 
== Կոչման շնորհման վիճակագրությունը ==