«Ամազոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կրճատումների բացում, փոխարինվեց: մլրդ → միլիարդ
Տող 28.
|Վիքիպահեստ = Amazon River
}}
'''Ամազոն''' ([[պորտուգալերեն]]{{lang-es|}} և [[իսպաներեն]] ''{{lang-pt|Rio Amazonas''}}), գետ [[Հարավային Ամերիկա]]յում, աշխարհի ամենամեծ ավազան ունեցող [[գետ]]ն է (7180 կմ²), երբեմն համարվում է ամենաերկարն աշխարհում։ Առաջանում է Մարանյոնի և Ուկայալի գետերի միախառնումից։ Երկարությունը. Մարանյոնիի ակունքից՝ 6437, Ուկայալիի կամ Ապաչետի ակունքներից՝ 7000 կմ։ Ունի բազմաթիվ վտակներ, որոնցից 20-ի երկարությունը գերազանցում է 1500 կմ-ը։
 
Գետի և նրա ավազանի մեծ մասը գտնվում է [[Բրազիլիա]]յում։ Հիմնականում հոսում է [[հասարակած]]ին զուգահեռ։ Ամազոնն աշխարհի ամենաջրառատ գետն է. միջին ծախսը (հոսքը)՝ 200 000 մ³/վրկ է, առավելագույնը՝ 300 000 մ³/վրկ։ Միջին տարեկան ծախսը՝ 7000 կմ³ (աշխարհի բոլոր գետերի ծախսի 15 %-ը)։ Կոշտ հոսքը տարվա ընթացքում գերազանցում է 1 միլիարդ տոննան։ Ամազոնի նավարկելի ցանցի երկարությունը ավելի քան 25 հազար կմ է, գլխավոր նավարկելի հունը՝ 4300 կմ։ Գետաբերանում գետի լայնությունը կազմում է 200 կմ։ Գլխավոր վտակները. աջից՝ [[Ժուրուա]], [[Պուրուս]], [[Մադեյրա]], [[Տապաժոս]], [[Շինգո]]ւ, ձախից՝ [[Իսա]], [[Ժապուրա]], [[Ռիո-Նեգրո]]։ Գլխավոր նավահանգիստները՝ [[Բելե]]ն, [[Սանտարեն]], [[Օբիդուս]], [[Մանաուս]] (Բրազիլիա), [[Իկիտոս]] (Պերու)։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ամազոն» էջից