«Փոլ ՄաքՔարթնի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 41.
}}</ref>։ Ինչպես հետագայում վերհիշում էր ՄաքՔարթնին, հենց հայրը իր նվերով օգնեց իրեն կազդուրվել մոր մահի շոկից։ Փոլը այդ ժամանակներից սկսած՝ բաց չէր թողնում սքիֆլ խմբերի ոչ մի համերգ, ժամերով լսում էր Radio Luxembourg ռադիոյի ծրագրերը, սովորում էր [[Էլվիս Փրեսլի]]ի և Ռիչարդ Լիթլի հիթերը, պատճենում էր աստղերի երգերն ու տեսքը։
 
Փոլի հայրը, որ նախկինում շեփորահար և դաշնակահար էր (1920-ական թվականներին նվագում էր սեփական Jim Mac’s Jazz Band խմբում)<ref name="beatles_bible">{{cite web|author=|date=|url=http://www.beatlesbible.com/people/paul-mccartney/|title=The Beatles Bible. Paul McCcrtney|publisher=www.beatlesbible.com|accessdate=2011 թ․ հունվարի 1|archiveurl=http://www.webcitation.org/6188wBrQx|archivedate=2011-08-22}}</ref>, իր որդիներին ընկերական և ստեղծագործական միջավայրում էր դաստիարակում. հազվադեպ չէին բոլոր երեքի միասին երգելն ու նվագելը և տեղական համերգներին հաճախելը։ Ջեյմս ՄաքՔարթնին, որ 14 տարեկանից սկսել էր աշխատել, 62 տարեկանում թոշակի անցավ և շաբաթական 10 ֆունտ էր ստանում։ Դա չխանգարեց նրան «…հիանալի հայր լինել, որի համար երեխաների կրթությունը առաջնային նշանակություն ուներ»<ref name="goldman"/>։ Կնոջ մահից հետո Ջեյմս ՄաքՔարթնին որդիներին միանգամից ակտիվ գործունեության մղեց։ «Նա մեզ արագորեն դուրս բերեց երեխայական հոգեվիճակից։ 12 տարեկան հասակում ես արդեն վաճառական էր. «Տուկ-տուկ, չէի՞ք ցանկանա դառնալ մեր այգեգործական ակումբի հաճախորդը», — վերհիշում էր Փոլը։ Նման դաստիարակությունը կարևոր դեր խաղաց նրա կյանքում. ՄաքՔարթնին միշտ հեշտությամբ կարողանում էր լեզու գտնել մարդկանց հետ։ Ինչպես գրում էր Ա. Գոլդմանը. {{քաղվածք|Երեք տղամարդ միմյան միջև բաժանել էին աշխատանքը։ Փոլը և Մայքլը կրակ էին անում և սեղանը գցում, Ջիմը պատրաստություններ էր տեսնում։ Միաժամանակ երեքն էլ պիտի տնտեսեին… Մանկուց աղքատության մեջ ապրած Փոլը, նույնիսկ միլիոնատեր դառնալով, շատ տնտեսող էր մնում։ Սակայն ամենազարամանալին Ջիմի դաստիարակության մեջ այն էր, որ նա կարողացավ որդուն հավասարակշռված մարդ դարձնել։ Դեռ շատ երիտասարդ տարիքից լինելով շոու բիզնեսի աշխարհում, որտեղ շատերը պարզապես իրենց կորցնում են, Փոլ ՄաքՔարթնին իր ողջ կյանքի ընթացքում չարեց ոչ մի այնպիսի բան, ինչը վտանգի տակ կդներ իր հաջողակ կարիերան<ref name="goldman">Գոլդման, Ալբերտ, «Ջոն Լենոնի կյանքը» («ՀիանալիՆշանավոր մարդկանց կյանքը» շարքից) — Մ, 2004.</ref>:|}}
 
Մոր մահից հետո ՄաքՔարթնիի բնակարանը բարեկամներով լցվեց։ Ամենահոգատարը տիկին Ջինն էր, որը հետագայում հիշատակվել է ՄաքՔարթնիի երգացանկում («Let 'Em In»)։ Այնուամենայնիվ Փոլի համար տանը «սարսափելի դատարկություն» էր։ Չնայած իր անմիջականությանը՝ դպրոցական տարիներին Փոլի ժամանակի մեծ մասը միայնակ էր, հաճախ՝ բնության գրկում, թափառում էր դաշտերով կամ ծառ էր բարձրանում (նման կերպ պատկերացնելով, թե իբր իրենց բանակի է պատրաստում. այդ հիշողությունները կիսով չափ արտահայտվել են «Mother Nature’s Son» երգում)։ Նրա մեկ այլ հետաքրքրությունը դարձավ ավտոբուսի երկրորդ հարկով քաղաքի կենտրոնով շրջագայելը. այդ տպավորությունները իրենց արտահայտությունն են գտել [[The Beatles]]-ի մի շարք հանրահայտ երգերում, մասնավորապես՝ «A Day in the Life»-ում (որտեղ հերոսը նստում է վերևում, ծխում է և քնում) կամ «Penny Lane»-ում. ուր էլ որ գնար Փոլը՝ դպրոց, հյուր կամ ընկերների մոտ, նա առաջին հերթին հենց այդ փողոցն էր գնում։
Տող 87.
*2011 Ocean's Kingdom (բալետի երաժշտություն)
*2012 Kisses on the Bottom ([[Քավեր տարբերակ|քավերներ]])
*2013 New
 
===Բիթլզ խմբի հետ===