«Վիքիպեդիա:Ինչ չէ Վիքիպեդիան»–ի խմբագրումների տարբերություն

 
# '''Միայն նկարագրող գործեր:''' Գրական ստեղծագործությունների մասին Վիքիպեդիայում պետք է գրել հանրագիտարանային ոճով, քննարկել գործերի նշանակալիությունը և կարևոր փաստեր և հակիրճ նկարագրել ստեղծագործությունը: Նույնը վերաբերվում է ոչ գրական ստեղծագործություններին, ներառյալ վավերագրական, գիտական գրքերին և հոդվածներին, կրոնական գրքերին, դրանք պետք է ներառեն գործի նկարագրությունը:
# '''Մեջբերումների բազա:''' Երգի մասին հոդվածում պետք է ներառել տեղեկատվություն հեղինակի, հրատարակման ամսաթվի, սոցիալական արձագանքի և այլնի մասին տեղեկատվություն: Երգից քաղվածքները կամ երգի բառերը կարելի է տեղադրել խելամիտ չափով, այսինքն՝ ավելի շատ ուշադրություն պետք է դարձվի երգի քննարկումներին, քան երգի բառերին: Ընդհանուր երգի բառերը կարող եք տեղադրել [[Վիքիդարան]] նախագծում: Շատ երգերի բառեր՝բառեր, սկսածորոնց 1922հեղինակի թվականիցմահից չի անցել 70 տարի հեղինակային իրավունքներով պաշտպանված են և դրանց վերաբերյալ ցանկացած մեջբերում պետք է հասցնել նվազագույնի, այնպես, որ առանց դրանց հնարավոր չէր լինի լավ նկարագրել տեղեկատվության էությունը:
# '''Մեծաքանակ վիճակագրական տվյալներ:''' Երկար և ընդարձակ վիճակագրական տվյալների ցանկերը կարող են խճճել ընթերցողին և նվազեցնեն հոդվածների նկատմամբ հետաքրքրությունը: Բացի այդ տվյալները պետք է ունենան բավական բացատրական մասեր, որոնք պետք է տեղադրել այնպես, որպեսզի ընթերցողը կարողանա հեշտությամբ կողմնորոշվել: Սակայն եթե անհնար է վիճակագրական տվյալներ չտեղադրել, ապա կարելի է աղուսյակը դարձնել թաքցված, որպեսզի միայն ցանկացողները կարդան այդ աղյուսակները:
{{clear}}