«Պարաշյուտային սպորտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
{{Թարմացնել}}
{{Տեղեկաքարտ Սպորտ}}
'''Պարաշուտային սպորտ''', ավիացիոն սպորտի ձև։ Ընդգրկում է թռչող տարբեր ապարատներից (ինքնաթիռ, ուղղաթիռ, պլաներ, դիրիժաբլ, օդապարիկ) վայրէջք՝ պարաշյուտով։ Պարաշուտային սպորտի ժամանակակից ծրագիրն է․ անհատական և խմբակային ցատկեր ճշգրիտ վայրէջքով (600—1500 մ բարձրությունից), ազատ անկման ընթացքում (2000 մ) ակրոբատիկական տարրերի կատարում, չսահմանափակված բարձրությունից տևական անկում՝ հապաղումով, ազատ անկումով խմբակային թռիչք՝ էստաֆետային փայտիկի փոխանցումով (2400 մ), խմբակային ցատկեր ակրոբատիկական հանձնարարված տարրերի կատարումով (2400—4000 մ) և պարաշյուտային բազմամարտ (վայրէջքի ճշգրտություն, կրոս, լոզ, հրաձգություն փոքր տրամաչափի հրացանից)։ Պարաշուտային սպորտը սկզբնավորվել է [[20-րդ դար]]ի 20—30-ական թվականերին, ՄՍՀՄ-ում՝ 30-ական թվականներին․։ [[1935]] թվականին կազմավորված ՍՍՀՄ Կենտրոնական աերո ակումբը միավորեց երկրի աերոա ղումբներն ու պարաշյուտային կայանները, անցկացվեցին առաջին համամիութենական մրցումները։ [[1948]] թվականին ստեղծված Պարաշուտային սպորտի համամիութենական սեկցիան [[1960]] թվականին ընդգրկվեց ՍՍՀՄ ավիացիոն սպորտի ֆեդերացիայի կազմում, իսկ [[1966]] թվականին վերածվեց ինքնուրույն ֆեդերա ցիայի։ ՄՄՀՄ առաջնություններն անցկացվում են [[1949]] թվականից, աշխարհի առաջնու թյունները՝ [[1951]] թվականին (2 տարին մեկ)։ Սովետական մարզիկներին են պատկանում Պ․ ս-ի բազմաթիվ համաշխարհային ռեկորդներ։tՄարզաձևը զարգացած է [[ԱՄՆ]]-ում, Ֆրանսիայում, Չեխոսլովակիայում, ԳԴՀ-ում, Կանադայում։ ՀՍՍՀ-ում [[1933]] թվականին ստեղծվել է պարաշյուտիստների առաջին խմբակը (Երևան, այժմ սեկցիա՝ ՀՍՍՀ ԴՕՍԱԱՖ-ի աերո ակումբի կազմում)։ Առաջին ցատկերը կատարել են Ն․ Ղարաջյանը, Կ․ Մելքումյանը, Պ․ Ավետիսյանը, Ա․ Խաչատրյանը և ուրիշներ։ Հայ մարզիկները համամիութենական մրցումների մասնակցում են [[1946]] թվականից։ [[1972]] թվականին Երևանում անցկացվել է ՍՍՀՄ առաջնություն։ [[1973]] թվականին Հայաստանի հավաքականը ԴՕՍԱԱՖ-ի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ։ Հայաստանի մարզիկներից աշխարհի ռեկորդակիրներ են Ս․ Բաբայանը, Դ․ Մարտինովը, Վ․ Ռիբինը։