«Փիլիպպոս առաքյալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. Փիլիպպոս (հուն.` «ձիերի սիրահար») առաքյալի մասին համատես Ավետարանները նշում են միայն, որ նրան Քրիստոս...
 
No edit summary
Տող 1.
Փիլիպպոս (հուն.` «ձիերի սիրահար») առաքյալի մասին համատես Ավետարանները նշում են միայն, որ նրան Քրիստոսն ընտրեց որպես առաքյալ` 12-ի շարքում (տես Մատթ. 10:3, Մարկ. 3:18, Ղուկ. 6:14): Մյուս մանրամասները, որքան էլ սակավ, գտնում ենք Հովհաննես Ավետարանչի մոտ: Այսպիսով համաձայն 4-րդ Ավետարանչի` նա Գալիլիայի Բեթսայիդա քաղաքից էր, հավանաբար ձկնորսական այն շրջանակից, ինչ Պետրոս և Անդրեաս եղբայրները: Այս վերջիններին կանչելուց հետո` «Հաջորդ օրը Հիսուս որոշեց Գալիլիա մեկնել. գտավ Փիլիպպոսին ու նրան ասաց. «Արի՛ իմ հետևից»։ Եվ Փիլիպպոսը Բեթսայիդայից էր, Անդրեասի և Պետրոսի քաղաքից։ Փիլիպպոսը գտնում է Նաթանայելին ու նրան ասում. «Ում մասին որ Մովսեսը օրենքի մեջ եվ մարգարեները գրել են, գտանք նրան՝ Հիսուսին՝ Հովսեփի որդուն, Նազարեթ քաղաքից»։ Նաթանայելը նրան ասաց. «Իսկ կարելի՞ է, որ Նազարեթից մի որևիցե լավ բան դուրս գա»։ Փիլիպպոսը նրան ասաց. «Արի՛ և տե՛ս»(Հովհ. 1:43-46): Հատկանշական է, որ Փիլիպպոսի մասին խոսելիս գրեթե միշտ Հովհաննես Ավետարանիչը
հիշատակում է նաև Անդրեաս առաքյալին (նրանք երկուսն էլ հունական անուններ ունեն). այդպես է 5000 հոգու համար հացի բազմացման դրվագում, ուր Փիլիպպոսը կարծիք է հայտնում, որ 200 դահեկանի հացը չի բավականացնի, իսկ Անդրեասը մատնացույց է անում հաց և ձուկ ունեցող մի պատանու (Հովհ. 6:7-9), ինչպես նաև Երուսաղեմ եկած հեթանոսների հետ դրվագում, ուր վերջինների խնդրանքին ընդառաջ Փիլիպպոսը դիմում է Անդրեասին, ապա և երկուսով` Քրիստոսին (Հովհ. 12:21-22):
Եվս մի հետաքրքրական դրվագ ներկայացված է Վերջին ընթրիքի ժամանակ. Քրիստոս խաչելությունից առաջ վերջին հորդորներն էր տալիս Իր աշակերտներին և երբ ասաց «Եթե ինձ ճանաչեիք, ապա կճանաչեիք և իմ Հորը. այսուհետև կճանաչեք նրան. և տեսել էք նրան»։ Փիլիպպոսն ասաց նրան. «Տե՛ր, Հորը մեզ ցո՛ւյց տուր, և այդ բավական է մեզ»։ Հիսուս նրան ասաց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, Փիլիպպո՛ս, և ինձ չճանաչեցի՞ր. ով ինձ տեսավ, տեսավ Հորը. իսկ դու ինչպե՞ս ես ասում, թե՝ Հորը մեզ ցո՛ւյց տուր։ Չե՞ս հավատում, որ ես Հօր մեջ եմ, և Հայրը՝ իմ մեջ։ Այն խոսքերը, որ ես ասում եմ ձեզ, ինքս ինձնից չեմ խոսում, այլ Հայրը, որ բնակվում է իմ մեջ, նա՛ է անում գործերը» (Հովհ. 14:7-10):
Նորկտակարանյան վերջին հիշատակությունը Փիլիպպոս առաքյալի մասին պահպանված է Գործք Առաքելոցում, ուր առաքյալը հիշատակվում է 11 առաքյալների շարքում (Գործք. 1:13): Գործքում հիշատակվում է մեկ Փիլիպպոս ևս
 
==Ավանդությունը Փիլիպպոս առաքյալի մասին==
Փիլիպպոս (հուն.` «ձիերի սիրահար») առաքյալի մասին համատես Ավետարանները նշում են միայն, որ նրան Քրիստոսն ընտրեց որպես առաքյալ 12-ի շարքում (տես Մատթ. 10:3, Մարկ. 3:18, Ղուկ. 6:14): Մյուս մանրամասները, որքան էլ սակա, գտնում ենք Հովհաննես Ավետարանչի մոտ: Այսպիսով համաձայն 4-րդ Ավետարանչի`
 
Բացի վերոնշայլ ավետարանական սուղ տեղեկություններից, Փիլիպպոս առաքյալի վերաբերյալ տեղեկություններ հայտնի են նաև ավանդությունից. եկեղեցական պատմագրության հայր Եվսեբիոս Կեսարացին խոսելով Կղեմես Ալեքսանդրասցու անունից` նշում է, որ Փիլիպպոսը ամուսնացած է եղել ու զավակներ է ունեցել, որոնց անձնապես ճանաչել է Պապիասը: Պապիասը Փիլիպպոսին ներկայացնում է իբրև նախնական եկեղեցու երեցներից մեկը: Որպես քարոզչության վայր Փիլիպպոսն ընտրել է Սկյութիան և Փռյուգիան: Փռյուգիայի Հիերոպոլիս քաղաքում էլ նա նահատակվել է գլխիվայր խաչելությամբ 87թ. (այս պատճառով Փիլիպպոսը պատկերագրության մեջ ներկայանում է խաչափայտը կամ 5 հաց ձեռքին):
Գոյություն ունի Փիլիպպոս առաքյալի անվամբ մի գրություն` Ավետարան ըստ Փիլիպպոսի վերտառությամբ, որը սակայն. անկասկած պարականոն գրվածք է և առաքյալի հետ որևէ կապ չունի քանի որ թվագրովում է 3-4 դարերով: Փիլիպպոսի անունով պարականոն մի գրվածք ևս կա` Գործք Փիլիպպոսի վերնագրով: