«Ֆրենկ Սինատրա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎top: վիքիֆիկացում
No edit summary
Տող 5.
| Ակտիվ շրջան = 1935-1971, 1973-1995
}}
'''Ֆրանսիս Ալբերտ Սինատրա''' ({{lang-en|Frank Sinatra}}, {{ԱԾ}}), ամերիկացի [[երգիչ]], [[դերասան]]։ Երաժշտական կարիերան սկսել է [[Հերրի Ջեյմս]]ի և [[Թոմի Դորս]]ի ստեղծագործական գործունեության ծաղկուն շրջանում։ Աննախադեպ հաջողության է հասել 1940-ականների սկզբներին Columbia Records-ում ձայնագրվելուց հետո։ Առաջին ալբոմը թողարկել է [[1946]] թվականին։ Սինատրայի պրոֆեսիոնալ կարիերան անկում է ապրում 1950-ականների սկզբին, սակայն [[1953]] թվականին From Here to Eternity (Այստեղից մինչև հավերժություն) երգի համար նվաճած ակադեմիական մրցանակը նոր կյանք է տալիս նրա գործունեությանը։
 
1953-ին ձայնագրվելով Capitol Records-ում՝ Սինատրան թողարկում է մի քանի ալբոմ, որից հետո սկսվում են նրա միջազգային հյուրախաղերը։ 1961-ին նա հիմնում է Reprise Records անվանումը կրող իր [[ձայնագրման ստուդիա]]ն։ Այստեղ հաջողությամբ ձայնագրվում են երգչի մի շարք ալբոմներ (Ring-a-Ding-Ding!, Sinatra at the Sands and Francis Albert Sinatra & Antonio Carlos Jobim)։ Լինելով Rat Pack դերասանական խմբի հիմնադիր անդամ՝ Սինատրան մտերմություն է անում հանրաճանաչ անձանց և [[պետական գործիչ]]ների (այդ թվում՝ Ջոն Քենեդու) հետ։ [[1965]] թվականին, հիսունամյակը բոլորելուն պես, Սինատրան թողարկում է իր September of My Years (Իմ տարիների սեպտեմբերը) ալբոմը։ Նույն թվակականին նա նկարահանվում է "Ֆրանկ Սինատրա. մարդը և իր երաժշտությունը" [[հեռուստաֆիլմ]]ում, որը հետագայում արժանանում է [[Էմմի մրցանակ]]ի։ Սինատրայի "A Man and His Music" ("Մարդը և նրա երաժշտությունը") և "Strangers in the Night" ("Անծանոթները գիշերվա մեջ") երգերը դառնում են հաջողված հիթեր։ 1971-ին Սինատրան հեռանում է ասպարեզից, սակայն երկու տարի անց՝ [[1973]] թվականին, վերսկսկելով իր գործունեությունը, նա թողարկում է նոր ալբոմներ։ Մինչև իր մահը (1998 թ.) Սինատրան հասցնում է իրականացնել ևս մի քանի հյուրախաղեր (ինչպես Միացյալ նահանգներում, այնպես էլ արտերկրում)։