«Մկրտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 1.
'''Մկրտություն''' ({{lang-el|βάπτισμά}} - ընկղմում, սուզում), [[ջուր|ջրով]] կատարվող ծիսական արարողություն, [[Քրիստոնեություն|քրիստոնեական]] սուրբ [[խորհուրդ]]`՝ հաստատված [[Հիսուս Քրիստոս]]ի կողմից։
 
[[Պատկեր:Mkrt..jpg|մինի|Քրիստոսի Մկրտությունը]]
Տող 5.
== Մկրտությունը համաշխարհային մշակույթում ==
{{Քրիստոնեություն}}
Ջուրը`Ջուրը՝ իբրև մաքրության խորհրդանիշ, հնուց ի վեր եղել է կրոնական արարողությունների բաղկացուցիչ մաս. դա բացատրվում է մարդկային բնության՝ բարոյական մաքրության համընդհանուր կրոնական պահանջով։ Այն կիրառելի է եղել բաբելացիների (Էնկիի պաշտամունք), պարսիկների, հնդիկների, եգիպտացիների (Իսիսի պաշտամունք), հռոմեացիների ու հույների (Դեմետրայի պաշտամունք), հայերի (Աստղիկի պաշտամունք) և հրեաների շրջանում։ Այս վերջինը թեև ոչ այնքան գաղափարապես, որքան արտաքին ձևով իր փոքրիկ ազդեցությունն ունի [[Քրիստոնեություն|քրիստոնեական]] մկրտության վրա։
 
=== Հրեական լվացումները ===
 
Հրեական լվացման արարողությունները [[Մովսես մարգարե]]ի կողմից հաստատված (տես Ելք 19։10, Ղևտ. 11-15 գլուխներ) մաքրման արարողություններ էին կրոնական որոշակի գրծողության մասնակցություն բերողների համար, որ հաճախ անվանվում են Ղևտական լվացումներ։
Լայն առումով սակայն, լվացումները հրեական միջավայրում վերաբերում էին բոլոր անմաքուրներին (ոչ հրեաներին) և կատարվում էին նորադարձների վրա։ Բուն արարողակարգը անվանվում էր «tevilia» (tvila)`՝ եբր.`՝ լվացում։ Այն ուներ իրականացման պարտադիր 3 կետ.
 
# թլփատություն - որպես ուխտի նշան
Տող 38.
Հրեական միջավայրում առաջին դարում կարծիք կար, թե [[մարգարեություն]]ները մարել են, և Հոգին չի գործում այնպես, ինչպես հին կտակարանյան շրջանում, ուստի Հիսուսի վրա Հոգու էջքը մեծ խորհուրդ պետք է ունենար՝ խորհրդանշելով մեսիական դարաշրջանի սկիզբը։
Երկնքից հնչող ձայնը, որն ավելի ուշ պիտի հնչեր նաև Քրիստոսի [[Պայծառակերպություն|Պայծառակերպության]] ժամանակ (հմմտ. Մատթ. 17։5, Մարկ. 9։6, Ղուկ. 9։35), կարող էր մեկ նպատակ հետապնդել՝ վերստին Հովհաննեսին ու հավաքված բազմությանը ցույց տալ ու ապացուցել Քրիստոսի՝ [[Աստծո Որդի]]ն լինելու հանգամնքը։
Հետաքրքրական է այն, որ [[Աստվածաշունչ|Աստվածաշնչում]] Հիսուսի Մկրտությունը բացառիկ այն իրադարձություններից է, որի ժամանակ հայտնապես ներկայանում է [[Սուրբ Երրորդություն]]ը`ը՝ [[Հայր]]ը երկնքից հնչած Իր ձայնով, [[Որդի]]ն`ն՝ մկրտվելով և [[Սուրբ Հոգի]]ն`ն՝ [[աղավնի|աղավնու]] տեսքով։
Քրիստոնեական Եկեղեցու համար Քրիստոսի Մկրտության հանգամանքը միշտ էլ դժվար բացատրելիներից է եղել. պատճառն այն է, որ լինելով [[Աստված]] և [[մեղք]]ից զուրկ`զուրկ՝ [[Քրիստոս]] պարզապես կարիք չուներ [[ապաշխարություն|ապաշխարության]], ինչը Հովհաննեսի մկրտության կարևորագույն կետն էր։ Այս պատճառով Քրիստոսի Մկրտության շուրջ կարծիքներն էլ բազմազան են, ինչպես օրինակ՝
 
# Հիսուսի Մկրտության նպատակն էր բացահայտել Քրիստոսին [[Իսրայել]]ի և [[Հովհաննես Կարապետ]]ի առջև որպես [[Մեսիա]] (հմմտ. Հովհ. 1։31)։
Տող 88.
=== Մկրտության կարևորությունը ===
 
[[Պատկեր:Mkrtaran.JPG|մինի|ձախից|Սուրբ Հովհաննես Մկրտիչ, Սուրբ Վարդան Մամիկոնյան մկրտարան-մատուռը Էջմիածնում]]Մարդը`Մարդը՝ հոգեմարմնավոր արարած է, ուստի, ինչպես մարմինն ունի իր ծնունդը, նույնպես և հոգին։ Մինչև չծնվի ջրից և [[Սուրբ Հոգի|Սուրբ Հոգուց]], մարդը Աստծո Արքայությանը չի կարող արժանանալ (հմմտ. Հովհ. 3:3-6): Ուստիև [[Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում]] Մկրտության խորհրդով մարդը`մարդը՝
 
# մաքրվում է սկզբնական՝ [[Ադամական մեղք]]ից,
# ընդունում է [[Սուրբ Հոգի]]ն`ն՝ դառնալով Սուրբ Հոգու տաճար,
# դառնում է Հայր Աստծո որդեգիրը,
# դառնում է Քրիստոսի ժառանգակիցը,
# դառնում է Քրիստոսի մարմնի`մարմնի՝ Եկեղեցու անդամ։
 
Այս առթիվ [[Պողոս առաքյալ]]ը [[Տիտոս]]ին ուղղված իր նամակում գրում է. ''«Քրիստոս փրկեց մեզ վերստին ծննդյան ավազանի միջոցով և նորոգությամբ Սուրբ Հոգու, որ Աստված թափեց մեր վրա առատությամբ մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով, որպեսզի, նրա շնորհով արդարացված, ժառանգներ լինենք հավիտենական կյանքի հույսով»'' (3։5-7)։
Տող 110.
Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցում մկրտության կարևոր պայմաններն են՝
 
# Հավատքն առ [[Սուրբ Երրորդություն]]`՝ Հայր Աստված, Որդի Աստված, Սուրբ Հոգի Աստված,
# Հավատավոր և մկրտված [[Կնքահայր|կնքահոր]] առկայություն`առկայություն՝ որպես երախայի հոգևոր դաստիարակության երաշխավոր։
# Եթե մկրտվողը չափահաս է, պարտ է անգիր իմանալ [[Տերունական աղոթք]]ը, ապաշխարողական ոգով մասնակցել մկրտությանը և ծոմ պահել մինչև մկրտության ժամը՝ խորհրդի ավարտին Սուրբ [[Հաղորդություն]] ընդունելու համար։
# Մկրտությունը կատարում է օծված և ձեռնադրված հոգևորականը։