«Հաղորդություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Ծանոթագրություններ: Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link FA|hu}}
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 28.
Հաղորդության ճաշակմամբ քրիստոնայն հաղորդակցվում է Աստծուն։ «Ադամի մարմնով մենք մարդ ենք լինում եւ դառնում մարդու որդի, մինչդեռ Քրիստոսի մարմնով լինում ենք Քրիստոս եւ Աստուծոյ որդի։ Մարմնով Ադամից ենք՝ երկրից, շնչաւոր, մինչդեռ Քրիստոսի Մարմնով լինում ենք երկնային, հոգեւոր։ Ադամի մարմնով ժամանակաւոր ենք, մահկանացու, մինչդեռ Քրիստոսի մարմնով՝ անմահ եւ յաւիտեան»,- ասում է [[Գրիգոր Տաթևացի]]ն<ref>Ս.Ս. Մայիլեան, Ոսկեփորիկ, մասն Բ, 1993, էջ 85-86</ref>։ Բացի Աստծո հետ հաղորդակցությունից ու միացումից, այս խորհուրդը նաև միավորում է մարդկանց՝ նույն մարմնից ճաշակող քրիստոնյաներին։ Սրբագործված հացի ու գինու միջոցով ճաշակողների հոգու մեջ է իջնում Աստված, և զորացնում նրանց, ներշնչում, կենդանացնում և բարձրացնում անկյալ մարդուն։ Գերբնական աստվածությունը, մտնելով ժամանակավորի մեջ, Իր կյանքից նոր կյանք է տալիս հաղորդվողին։ Հաղորդության խորհրդի մատուցմամբ տեսանելի և անտեսանելի, զինվորյալ և հաղթանակած եկեղեցիները մեկ են լինում՝ կազմելով միություն։
«Հաղորդութեան խորհուրդը մարդկանց Աստծու հետ միաւորող կապն է, որովհետեւ այս խորհրդով Հայր Աստուած սրբագործուած հացը եւ գինին փոխում է Ս. Հոգիով Միածնի Ս. Մարմնին եւ Արեան, որպէսզի մենք, ճաշակելով այն, միաւորուենք Աստծու հետ» <ref>Ս.Ս. Մայիլեան, Ոսկեփորիկ, մասն Բ, 1993, էջ 86</ref>։
Հայ Եկեղեցու երախտավոր Արշակ Տեր-Միքելյանը, խոսելով Հաղորդության խորհրդի մասին գրում է, որ խորհրդի հաստատմամբ Քրիստոս պարզապես հասկացրեց իր հավատացյալներն, որ. «միմիայն ճաշակելով յուր անմեղ և անապական մարմինն և արյունը, կարող կլինին հաղորդակից լինել յուր հետ ու միանալ, այնպես որ այդ հաղորդակցությամբ ու միությամբ նոքա կմեռնեն մեղաց համար և նորա մարմնի և արյան անմեղությունն ու անապականությունն ընդունելով`ընդունելով՝ կմտնեն հավիտենական կյանքի երջանկության և առաքինության ճանապարհը։ Քրիստոսի մարմնի անմեղությունը կսրբե հավատացյալի մարմնի մեղանչականությունը։ Իսկ արյան անապականությունը,
թողություն ու քավություն պարգևելով, կարժանացնե նորան աստվածատուր անապական կյանքին։ Հետևաμար ս. հա-
ղորդությամբ է քրիստոնեական ճշմարիտ փրկության իրականացումն յուրաքանչյուր անհատի մեջ, առանց որի քրիստոնյան Քրիստոսի հետ լինել չի կարող և փրկված չի լինիլ» <ref>Արշակ Տեր-Միքելյան, Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը, Ս. Էջմիածին, 2007, էջ 441</ref>։
Տող 40.
=== Խորհրդակատարը և ենթական ===
 
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում Հաղորդություն պատրաստելու (պատարագելու) և մատուցելու իրավունք ունի միայն օծված ու ձեռնադրված հոգևորկանաը՝ քահանան կամ եպիսկոպոսը, ով բաշխում է «Մարմինը և Արյունը»`՝ մանր կտորտանքներով դնելով հաղորդություն առնող քրիստոնյաների բերանները։ Խորհրդի ենթական մկրտված և դրոշմված հավատացյալն է`է՝ քրիստոնյան, ով մինչև հաղորդվելը պարտավոր է որոշակի պատրաստություն անցնել<ref>http://www.araratian-tem.am/qpage.php?id=78&lang=A</ref>։
 
== Հաղորդության համար անհրաժեշտ պայմաններ ==