«Կորդուք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Պատմություն: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ւ՝Կ → ւ՝ Կ oգտվելով ԱՎԲ
չ →‎Պատմություն: ուղղագրական
Տող 5.
 
== Պատմություն ==
Ըստ Պլինիոս Ավագի՝ գավառանունն առաջացել է տեղաբնիկների կորտ, կորդ կամ գորդ ցեղանունից։ Կորդուքի անունով է կոչվում նաև Կորդվաց լեռնաշղթան։ [[Ադիաբենե]]յումում բնակվող արամեացիները, հայերին ու նրանց երկրին առաջին անգամ ծանոթանալով Կորդուքի միջոցով, Հայաստանը կոչել են Կարդու, Քարդու (Աստվածաշնչի հին ասորական և հին արաբական թարգամանություններն այդ անունները գործածել են Հայաստան անվան փոխարեն)։ Հայ մատենագիրները [[Կորճայք]] նահանգը հաճախ կոչել են Կորդուաց աշխարհ։ Հայ հնագույն պատմության մեջ Կորդուքը հիշատակվում է Կադմեաց տուն (հայոց անվանադիր նախնի Հայկի թոռան և Արամանյակի որդու՝ Կադմոսի անունով)։
 
[[Ասորեստան]]ի թագավոր Թիգլատպալասար I-ի (մ.թ.ա. 1115-1077թթ.) տարեգրության մեջ Կադմեաց տունը հիշատակվում է Կադմուխի երկիր անունով, իսկ նրա բնակիչներին՝ ասորեստանցիներին, անվանել են նաև կուրիտներ կամ ընդհանուր հորջորջմամբ՝ բաբխեցիներ (լեռնականներ)։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կորդուք» էջից