«Աթեիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 36.
 
=== Հասկացության ընդգրկում ===
Աթեիզմի բնորոշման հետ կապված վեճերի ու անհամապատասխանությունների մի մասը առաջանում է այնպիսի հասկացությունների ոչ միանշանակ բնորոշումից, ինչպիսիք են «[[աստվածություն]]»-ն ու «[[Աստված]]»-ը: Քանի որ գոյություն ունեն գերբնականի մասին բազմաթիվ իրարից բացարձակ տարբեր պատկերացումներ, առաջացան մի շարք տարբեր կարծիքներ նրա վերաբերյալ, թե դրանցից որոնց հետ կապ ունի «աթեիզմ» տերմինը: Եթե «թեիզմ»-ը համարվի հավատքը միակ անձնավորված Աստծուն, ապա մարդկանց, որոնք հավատում են բազում այլ աստվածների, դեիստներին ու նույնիսկ պոլիթեիստներին կարելի է դասակարգել որպես աթեիստներ: [[20-րդ դար]]ում այսպիսի մոտեցումը կորցրեց իր տարածումը, քանի որ «[[թեիզմ]]» տերմինը սկսեց ընկալվել ավելի շուտ որպես հավատքը ցանկացած աստվածությանը<ref>Martin, Michael. [http://universitypublishingonline.org/cambridge/companions/ebook.jsf?bidname=CBO9781139001182 The Cambridge Companion to Atheism] {{ref-en}} Cambridge University Press."martin" [[2006]].</ref>:
 
Կախված հասկացության ընգրկումից՝ աթեիզմի տակ կարելի է հասկանալ տարբեր կոնցեպտների ժխտումը՝ սկսած աստծո գաղափարից՝ որպես գործող անձի և վերջացած ոչ նյութական, գերբնական կամ [[տրանսցեդենտ]] ցանկացած բանի գոյության ժխտումով՝ ներառյալ [[հինդուիզմ]]ի ու [[բուդդայականություն|բուդդայականության]] կոնցեպտները<ref>Britannica ([[1992]]). [http://www.britannica.com/topic/atheism «Atheism as rejection of religious beliefs»] {{ref-en}} [[Encyclopædia Britannica]].</ref>:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աթեիզմ» էջից