«Մասնակից:Karine hovhannisyan/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 14.
=== Ուժեղ և թույլ աթեիզմ ===
 
[[Փիլիսոփայություն|Փիլիսոփաներ]]՝ ինչպիսիք են [[Էնթոնի Ֆլու]]ն ու [[Մայքլ Մարտին]]ը, առանձնացնում են թույլ (բացասական) ու ուժեղ (դրական) աթեիզմ: Ուժեղ աթեիզմը այն պնդման պաշտպանումն է, որ [[աստված]]ներ գոյություն չունեն: Թույլ աթեիզմը իր մեջ ներառում է [[թեիզմ]]ի բացակայության մյուս բոլոր տարատեսակները: Համաձայն այդ բաժանման՝ ցանկացած անձ համարվում է կա՛մ թեիստ, կա՛մ «ուժեղ», կա՛մ «թույլ» աթեիստ: Ուժեղ և թույլ տերմինները առաջացան համեմատաբար վերջերս, սակայն դրանք համարժեք տերմիններ բացասական ու դրական աթեիզմն արդեն կիրառվում էր փիլիսոփայական [[Գրականություն|գրականության]] մեջ ու (որոշակիորեն այլ իմաստով) [[կաթոլիկություն|կաթոլիկ]] ջատագովների կողմից: Աթեիզմի այսպիսի բաժանմանը համաձայն ագնոստիկոսների մեծամասնությունը հանդիսանում է «թույլ» աթեիստ:
 
Վերը բերված բնորոշման հիման վրա [[ագնոստիցիզմ]]ը կարող է համարվել «թույլ» աթեիզմ, սակայն ագնոստիկոսների մեծամասնությունը բաժանում է իր հայացքները աթեիզմից, որը համարում է ոչ ավելի հիմնավորված, քան թեիզմը: [[Աստված|Աստծո]] գոյություն ունենալու կամ չունենալու մասին գիտության ենթադրվող անհասանելիությունը դիտվում է այն բանի հատկություն, որ աթեիզմը զերծ չէ կույր հավատքից: Աթեիստների սովորական պատասխանը այն է, որ չապացուցված [[կրոն]]ական պնդումները արժանի են նույնքան թերահավատության, որքան ցանկացած այլ չապացուցված պնդումները, ու որ Աստծո գոյություն չունենալու [[անապացուցելիություն]]ըանապացուցելիությունը չի ենթադրում, որ նրա գոյություն ունենալն ու չունենալը հավասարապես հավանական են: [[Շոտլանդիա|Շոտդալնդացի]] [[փիլիսոփայություն|փիլիսոփա]] [[Ջոն Սմարթ]]ը նույնպես հաստատում է, որ «երբեմն մարդ, ով իրականում հանդիսանում է աթեիստ, կարող է ինքն իրեն կոչել ագնոստիկոս փիլիսոփայական [[սկեպտիցիզմ]]ի չմտածված ընդհանրացման պատճառով, որը հետ է պահում մեզ այն դատողությունից, որ մենք որևէ բան գիտենք, երևի միայն բացի [[մաթեմատիկա]]յից ու ֆորմալ [[տրամաբանություն]]ից»: Որպես հետևություն՝ հայտնի աթեիստ-գրողներից ոմանք, օրինակ՝ [[Ռիչարդ Դոքինս]]ը, գերադասում են տարբերակել թեիստական, ագնոստիկական ու աթեիստական հայացքներ ըստ հավանականության, որը վերագրվում է ''«Աստված գոյություն ունի»'' դատողության ճշմարտացիությանը:
 
== Ծանոթագրություններ ==