«Դավիթ II (Կախեթի արքա)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ը: → ը։ (11)
Տող 4.
== Կենսագրություն ==
 
Դավիթը Հերակլ I-ի([[Կախեթի մարզ]]ի թագավոր) և թագուհի Աննայի որդին էր։ Նա մեծացել և դաստիարակվել էր շահական արքունիքում`[[Սպահան]]ում: Երբ հայրը` Հերակլ I–ը, այլևս երկիրը չի կարողանում կառավարել և [[1703]] թվականին մեկնում է [[Իրան]], նա [[շահ]]ի կողմից նշանակվում է Կախեթի [[փոխարքա]]: Սկզբում Դավիթը բնակվում է Արևելյան Կախեթիայում([[Շիրվան]]ի սահմանագլուխ) , հետո բնակավայր է դարձնում [[Թելավի]]ն: Հայրը մահանում է [[1709]] թվականին, բայց մինչ այդ պատվիրում է նրան , որ [[Շահ Հուսեին]]ից [[ինվեստիտուրա]] ստանա եղբորը` [[Թեյմուրազ II]]–ին թողնելու համար, նաև թույտվություն մոր համար` երկրի կառավարման գործերին միջամտել կարողանալու։ Շահական դատարանում աշխատելիս` երկրից բացակայելու ժամանակ(1711-1715), Դավիթին մտահոգում էր երկրում տիրող իրավիճակը։ Մի կողմից այն հարձակման էր ենթարկվում Դաղստանից, մյուս կողմից երկրում բռնկվում էին գյուղացիական [[ապստամբություն]]ներ: Դավիթը, վերադառնալով Կախեթի, փորձում է իրավիճակը դնել վերահսկողության տակ։ Նա դաշինքի մեջ է մտնում [[Քարթլի]]ի թագավորության(Վրաստան) հետ և շարժվում Դաղստան, սակայն պարտվում է և չի կարողանում կանխել [[լեզգիներ]]ի հարձակումները սահմանամերձ շրջանների վրա։ [[1719]] թվականին նա դաշինքի մեջ է մտնում [[Վախթանգ VI]]-ի հետ` ընդդեմ Դաղստանի [[կլան]]ների: Վախթանգ ֊ VI֊VI-ը Պրինց Էրաստի Կափնալիշվիլու գլխավորությամբ զորաբանակ է ուղարկում Կախեթի։ Սակայն Դավիթն այդ ժամանակ բացակայում էր երկրից այլ արշավանքի մասնակցելու պատճառով, և բանակը վերադառնում է Քարթլի։ Դավիթը մահացել է 1722 թվականին իր ամառանոցային հանգստավայրում([[Իրան]]):
 
==Ընտանիքը==