«Գայլեր»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1764 բայտ ,  5 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (վերջակետների ուղղում, փոխարինվեց: զ: → զ։)
 
Մարմնի երկարությունը 105-160 սմ է, քաշը՝ 32- 50 կգ, հազվադեպ՝ մինչև 76 կգ։ Ապրում է տափաստաններում, հատկապես անասուննեբի արոտատեղերում, անապատներում, տունդրայում, հազվադեպ՝ խիտ տայգայում։ Մոխրագույն է, տունդրային գայլն ավելի բաց գույնի է, ձմռանը գրեթե սպիտակ, անտառայինը՝ մուգ, անապատայինը՝ գորշ շիկակարմիր։ Սնվում է վայրի և ընտանի սմբակավորներով, շներով, նապաստակներով, մանր կրծողներով։ Գայլերը ապրում են զույգերով, ուշ աշնանը և ձմռան սկզբին երբեմն շրջում ոհմակով։ Հղիությունը տևում է 62-65 օր, ունենում 3-13 ձագ։ Սկզբում կերակրում է կաթով, ստամոքսից ետ բերած ծամած մսով, ավելի ուշ՝ որսով։ Տափաստանային և անապատային գայլերը ապրում են փորած բներում, անտառայինները՝ որջերում, եղեգնուտներում, լեռնային վայրերում՝ քարանձավներում։ Կյանքի տևողությունը 15-20 տարի է։ ՀՀ-ում հանդիպում է հայլերի Canis lupus hajas tanicus Dahl ենթատեսակը, որը խոշոր է, ունի երկար և խիտ, բաց գույնի մազ։
Գայլը շատ զգուշավոր է: Երբեմն ամենափորձառու բնախույզն անգամ չի կարողանում գտնել մայր գայլի որջը, որտեղ մեծանում են 3–13 ձագեր: Սպառնացող վտանգն զգալով՝ մայր գայլը կարող է ձագերին տեղափոխել մի այլ տեղ ու ապահով թաքցնել: [[Մայր]] գայլը ձագերին 4–6 շաբաթ կերակրում է [[կաթ]]ով, որից հետո ձագերն անցնում են մսակերության: Ուշ աշնանը նրանք ընտանիքով թողնում են որջը և դուրս գալիս ձմեռային արշավների՝ երբեմն կտրելով 100 կմ-ից ավելի տարածություն:
Սովորաբար գայլերն ապրում են զույգերով, սակայն ուշ աշնանը և ձմռանը շրջում են ոհմակներով: Ոհմակի բոլոր անդամները կերակրում և խնամում են ձագերին: Ոհմակը շատ արագաշարժ է և զգույշ, ուստի այն գտնելը շատ դժվար է: Ձմռանը գայլերը հեշտությամբ խույս են տալիս մարդկանցից, շրջանցում թակարդներն ու վտանգավոր տեղերը: Նրանք հայտնվում են անսպասելի և հանկարծակիի բերում [մարդ]]կանց, գոմերից [[ոչխար]]ներ փախցնում, իսկ շներին ճանկում են հենց տների լուսամուտների տակ: Պատահում է, որ նաև մարդկանց վրա են հարձակվում:
Գայլերի կյանքի տևողությունը 15–20 տարի է:
== Տեսակներ ==
* [[Գորշ գայլ]] ''Canis lupus''
Անանուն մասնակից