«Աթեիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 56.
Ինչպես նշում է ակադեմիկոս [[Լև Միտրոխին]]ը<ref>Михолин, ''Лев''. [http://iph.ras.ru/elib/Mitrokhin.html Религия и Культура]{{ref-ru}}([[2000]])</ref>.
{{քաղվածք| ''Աթեիզմը [[սկեպտիցիզմ]]ի ու [[ազատամտություն|ազատամտության]] հետ հավասար խորհրդանշում էին անձնական [[ինքնագիտակցություն|ինքնագիտակցության]] պաշտպանությունը, հոգևոր ավտորիտարիզմի ու մտավոր կարծրացածության դեմ բողոքը:''}}
 
=== Արտահայտված և չարտահայտված աթեիզմ ===
 
Աթեիզմի հասկացությունները նաև տարբերվում են նրանով՝ որքանով [[Աստված|Աստծո]] գաղափարը պետք է իմաստավորված լինի [[մարդ]]ու կողմից, որպեսզի նա կարողանա կոչվել ''աթեիստ'': Որոշ աթեիստների կարծիքով աթեիզմը կարող է դիտվել որպես հավատքի բացակայությունը դեպի աստվածներ: Դեռ [[1772]] թվականին աթեիստ [[Պոլ Անրի Հոլբախ|Հոլբախը]] գրել է.
«Բոլոր երեխաները աթեիստներ են. նրանք չունեն ոչ մի պատկերացում Աստծո մասին»:<ref>{{գիրք| հեղինակ = [[Պոլ Անրի Հոլբախ]]. | վերնագիր = Առողջ դատողություն կամ Բնական գաղափարների ընդդիմությունը գերբնական գաղափարներին | հղում = http://www.libshare.ru/e_mag/view_good/401 | թվական = 1772}}</ref>
[[Ջորջ Հենրի Սմիթ]]ը ([[1979]]թ.) առաջարկել է.
{{քաղվածք|«Մարդ, ով անծանոթ է [[թեիզմ]]ին, հանդիսանում է աթեիստ, քանի որ չի հավատում Աստծոն: Այս կատեգորիան ներառում է նաև երեխաներին, որոնք կարող են հասկանալ՝ ինչ է կանգնած աթեիզմի հետևում, բայց դեռ ծանոթ չեն դրա հետ կապված հասկացություններին: Հենց այն փաստը, որ երեխան չի հավատում Աստծոն, արդեն նրան աթեիստ է դարձնում»:<ref>{{գիրք| հեղինակ = George H. Smith | վերնագիր = Atheism: The Case Against God | թվական = 1979 | հրատարակչություն = Buffalo, New York: Prometheus | էջեր = 14 | isbn = 0-87975-124-X}}</ref> }}
 
Սմիթը այս կերպ ներմուծեց ''«չարտահայտված աթեիզմ»'' հասկացությունը, որը նկարագրում է «թեիստական հավատքի բացակայությունը առանց դրա հերքման գիտակցության», ու ''«արտահայտված աթեիզմ»'' հասկացությունը, որը նկարագրում է անհավատության ավելի համաընդունված բնորոշումը:
 
Այն տեսակետը, որ երեխաները աթեիստ են ծնվում, առաջացել է համեմատաբար վերջերս: Մինչ [[18-րդ դար]] Աստծո գոյությունը այնքան համաընդունված էր արևմտյան աշխարհում, որ «իրական» աթեիզմի հենց միայն գոյության գաղափարը հերքվում էր: Այն մասին ուսմունքը, որ բոլոր մարդիկ հավատում են Աստծոն ի ծնե, կոչվում է «մտաբերության մասին թեիստական ուսմունք»: Համաձայն այս ուսմունքի՝ աթեիստներն ուղղակի հերքում են ակնհայտը: <ref>{{գիրք | հեղինակ = [[Ռալֆ Քեդվորթ]] | վերնագիր = The True Intellectual System of the Universe: the first part, wherein all the reason and philosophy of atheism is confuted and its impossibility demonstrated | թվական = 1678}}</ref> Նաև հաճախ կարելի է լսել այն կարծիքը, որ գոյություն չունեն «աթեիստներ մինչև հոգու խորքը», ու կրիտիկական իրավիճակում («չկան աթեիստներ խրամատներում կրակի տակ»), օրինակ՝ մահվան մահիճում, աթեիստները միանգամից սկսում են հավատալ Աստծոն: Աթեիստները առարկում են այսպիսի դատողությունները՝ «մինչև հոգու խորքը աթեիստների»<ref>{{cite web|last=Lowder|first=Jeffery Jay|year=1997|title=Atheism and Society|url=http://www.infidels.org/library/modern/jeff_lowder/society.html|archiveurl=http://www.webcitation.org/654hXOTRK}}</ref> օրինակներ բերելով: Նաև ի պատասխան՝ ստեղծվել են աթեիստական կազմակերպություններ զինվորական անձնակազմում <ref>Աթեիստական կազմակերպություններ զինվորական անձնակազմում: [http://www.atheistfoxholes.org/ Atheists in Foxholes] և [http://www.maaf.info/ Military Association of Atheists & Freethinkers].</ref>: Մյուս կողմից՝ հենց վերը բերված դատողությունը վկայում է այն բանը, որ կրոնական հավատքի պատճառներից մեկը հանդիսանում է մահվան սարսափը: Մասնավորապես՝ ամերիկյան ֆանտաստիկ գրող [[Ջեյմս Մոռռոու]]ն [[2001]] թվականին պատասխանեց այդ աֆորիզմին հետևյալ կերպ.
 
{{քաղվածք|«Խրամատներում չկան աթեիստներ - սա փաստարկ չէ աթեիստների դեմ, սա փաստարկ է խրամատների դեմ»:<ref>[http://www.strangehorizons.com/2001/20011203/morrow.shtml Interview with James Morrow]</ref>|Ջեյմս Մոռռոու}}
 
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աթեիզմ» էջից