«Պոլ Անրի Հոլբախ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 10.
Դ. Դիդրոյի և ժ. դ’Ալամբերի հետ կազմակերպել է «Հանրագիտարանի» հրատարակությունը, խմբագրել [[քիմիա]]յի, [[Դեղաբանություն|դեղաբանության]], [[ֆիզիոլոգիա]]յի, [[Բժշկություն|բժշկութ]]յան բաժինները։ Թարգմանել է [[Գերմանիա|գերման]]ացի և [[Շվեդիա|շվեդ]], բնագետների, [[անգլիա]]ցի [[մատերիալիստ]]ների աշխատությունները, հրատարակել է [[18-րդ դար]] 1-ին կեսի [[դեիստ]]ների անանուն ձեռագրերը և իր աշխատությունները (մոտ 60 հատոր): XVIII ղ. ամենանշանավոր փիլիսոփայական սալոնը Հոլբախինն էր, ուր հաճախում էին Դ. Դիդրոն, Կ. Ա. Հելվեցիուսը, ժ. դ’Ալամբերը, ժ. Լ, Բյուֆոնը, ժ. Ա. Նեժոնը, Բ. Ֆրանկլինը, [[Հյում Դևիդ|Դ. Հյում]]ը, Ա. Մմիթը և ուրիշներ։ Հոլբախը փիլիսոփայության պատմության մեջ հայտ նի է «Բնության համակարգը» (հրտ. 1770) աշխատությամբ։ Այդ աշխատության մեջ նա ի մի բերեց և համակարգեց [[ֆրանսիա]]ցի մատերիալիստների փիլիսոփայությունը, աթեիստական, բարոյագիտական և սոցիալ-քաղաքական հայացքները։
 
== ՈւսմունքըՈւսմունք ==
Հոլբախը հանդես եկավ կրոնի և իդեալիստական [[Փիլիսոփայություն|փիլիսոփայության]], հատկապես [[Թովմա Աքվինացի|Թովմա Աքվինացոу]], [[Մալբրանշ]]ի, Բերկլիի ուսմունքների քննադատությամբ, դրանք համարեց պատրանք, որը հակասում է առողջ բանականությանը։ Նա իր մատերիալիզմը մշակեց դարի բնական գիտությունների զարգացման մակարդակով։ [[Մատերիա]]ն, ըստ նրա, մշտապես գոյություն ունեցող միակ նախահիմքն է, [[Բնություն|բնության]] երևույթների բազմազանության պատճառը։ Նա ընդհուպ մոտեցավ մատերիայի փիլիսոփայական ըմբռնմանը, գտնելով, որ «Մատերիան այն ամենն է, ինչ որևէ ձևով ներգործում է մեր զգայարանների վրա», գոյություն ունենալով օբյեկտիվորեն։ Շարժումը, ժամանակը և տարածությունը նրա գոյության օբյեկտիվ ձևերն են։ Մարդը, ըստ Հոլբախի, բնության մի մասն է և ենթակա է նրա օրենքներին։ Հոլբախը պաշտպանում էր [[դետերմինիզմ]]ը, սակայն պատճառականությունն ըմբռնում էր մեխանիստորեն և ժխտում էր պատահականությունների օբյեկտիվ բնույթը։ Իմացաբանության մեջ Հոլբախը հարում էր սենսուաւիզմին, հանդես գալիս [[ագնոստիցիզմ]]ի դեմ։ Հոլբախը աստվածաբանության անողոք քննադատն էր։ Մարտնչող աթեիստական հետևություններ անելով մատերիալիզմից՝ նա առողջ բանականության դատին հանձնեց կրոնի գրեթե բոլոր դոգմաները և վճռական պայքար ծավալեց [[Կղերա-ֆեոդալական հոսանք|կղերա-ֆեոդալական]] գաղափարախոսության դեմ։ Հասարակության վերաբերյալ հայացքներում [[իդեալիստ]] էր. գտնում էր, որ հասարակության ծագման հիմքը հասարակական դաշինքն է, որ «կարծիքներն են կառավարում աշխարհը»։ Մարդկության ազատագրության ուղին նա տեսնում էր լուսավորության մեջ, այդ պատճառով պատմության մեջ վճռական դեր էր հատկացնում օրենսդիրների, լուսավորյալ միապետների գործունեությանը։ Քննադատելով [[ֆեոդալիզմ]]ը՝ նա գալիք հասարակությունն ըմբռնում էր իբրև բանականության թագավորություն զերծ ֆեոդալիզմի սոցիալ-տնտեսական և հոգևոր բարոյական արատներից։ [[Տելվեցիուս]]ի հետ նա որոշակի դեր է կատարել ուտոպիական [[սոցիալիզմ]]ի գաղափարական նախապատրաստման համար։ [[19-րդ դար]] հայ առաջադեմ մտածողները հաճախ անդրադարձել են նրա փիլիսոփայությանը՝ այն դարձնելով առաջադիմական-լուսավորական գաղափարների մշակման նախադրյալ։