«Շաքե Վարթենիսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 11.
 
== Կյանք և կարիերա ==
Շաքե Վարթենիսյանը ծնվել է [[1931 թվական]]ին՝ [[Բեյրութ]]ում։ Ձայնը մշակել է Բեյրութում, երգել հայկական երգչախմբերում։ Կրթությունը շարունակել է [[ԱՄՆ]]-ում, ավարտել [[Բալթիմոր]]ի Փիբոդի ինստիտուտը՝ այդ ընթացքում շահելով տասնմեկ մրցանակ։ Որպես կամերային երգչուհի երկարատև համերգային շրջագայություն է կատարել ԱՄՆ-ի քաղաքներում, մի քանի տարի հրավիրվել նաև «[[Մետրոպոլիտեն օպերա]]», [[Միլան]]ի «[[Լա Սկալա]]»՝ առաջնակարգ դերերգեր կատարելու։ [[1958 թվական]]ին Սպոլետայի ([[Իտալիա]]) միջազգային փառատոնում մրցանակ է շահել Լեդի Մակբեթի դերերգի կատարումով ([[Վերդի]]ի «[[Մակբեթ (օպերա)|Մակբեթ]]»), նույն դերերգով բազմիցս հանդես եկել Տ. Գոբիի հետ։ 1963 թվականին արժանացել է Վերդիի անվան ոսկե շքանշանի: Նույն թվականին Ֆրրանսիայի[[Ֆրանսիա]]յի Էքսանպրովանս[[Էքս-ան-Պրովանս]] քաղաքի միջազգային փառատոնում երգել է Մոցարտի
«Դոն Ժուան» օպերայում: 1968 թվականին մենահամերգներով հանդես է եկել Բեյրութում: Վարթենիսյանին անվանել են «Լիբանանի սոխակ»<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007}}</ref>:
 
Օպերային դերակատարումներով և համերգներով եղել է ԱՄՆ-ում, [[իտալիա]]յում, [[Իսպանիա]]յում, [[Ֆրանսիա]]յում, [[Հոլանդիա]]յում, [[Պորտուգալիա]]յում, [[Մերձավոր Արևելք]]ի երկրներում։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}