«Քրիստոնեության ընդունումը Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
անավարտ, վիճելի և քննարկման փուլում գտնվող կաղապարի հեռացում, մինչև կաղապարի վերջնական ու ընդունելի ձևավորումը
Տող 5.
== Քրիստոնեության մուտքն ու տարածումը Հայաստանում ==
 
Հայոց եկեղեցու առաջին հիմնադիրներն են եղել [[սուրբ Թադեոս]] (քարոզչության տարիները՝ [[35]]-[[43]]) և [[սուրբ Բարդուղիմեոս]] ([[44]]-[[60]]) առաքյալները։առաքյալները, որոնք հատուկ կոչմամբ անվանվում են Հայաստանի Առաջին Լուսավորիչներ<ref>[http://akunq.net/am/?p=19885 Հայաստանի Առաջին Լուսավորիչներ]</ref>։ Նրանց գերեզմանները որպես նվիրական սրբավայրեր հարգվել ու պահպանվել են պատմական Հայաստանի հարավ-արևելյան կողմերում գտնվող Արտազի ([[Մակու]]) և Աղբակի ([[Բաշկալե]]) վանքերում։ Այսպիսով, հայ եկեղեցին ունի առաքելական ծագում։
[[Պատկեր:Qareh kelissa.jpg|մինի|ձախից|[[Սուրբ Թադևոսի վանք|Հայաստանի առաջին եկեղեցին՝ Սուրբ Թադևոսի վանքը]]]]
[[Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի|Հայոց եկեղեցու]] [[1-ին դար|1]]-[[3-րդ դար]]երի պատմությունը քիչ է ուսումնասիրված։ Հաճախ Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունումը (301 թվական) շփոթում են քրիստոնեության Հայաստան մուտք գործելու հետ (1-ին դար)։ Քրիստոսից հետո առաջին դարին է վերագրվում Գողթնի Եկեղեցու հիմնադրման ավանդությունը, ըստ որի [[Բարդուղիմեոս առաքյալ|Բարդուղիմեոս]] առաքյալը Կումսիին ձեռնադրում է Գողթն գավառի եպիսկոպոս։ [[Արտազ]]ի Աթոռի գավազանագրքում ([[649]] թվական) գրված է՝ {{քաղվածք|Թադեոս առաքյալը Արշակունյաց [[Սանատրուկ]] թագավորի ժամանակ եկավ Հայաստանի Շավարշան քաղաքը, և ավետարանական լույսով լուսավորեց այնտեղի հավատացյալներին, իր աշակերտ Զաքարիային ձեռնադրեց քաղաքի եպիսկոպոս և ինքը գնաց երկրի այլ կողմերի հեթանոսներին քարոզելու։|}}Զաքարիան նահատակվել էր Սանատրուկի ձեռքով, Փրկչի համբարձումից 42 տարի հետո (75 թվական)<ref>{{Cite web|title = Դանիելյան Է. {{!}} historyofarmenia.am.am|url = http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_history_qristoneutyan_hrchakumy_petakan_kron|website = www.historyofarmenia.am|accessdate = 2016-01-20}}</ref><ref group="Ն">Ըստ առավել տարածված տեսակետի՝ Սանատրուկը գահակալել է 88-110 թվականներին։</ref>։