«Արմեն Հովհաննիսյան (զինվորական)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 48.
Կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակին կազմակերպվեցին մոմավառություններ, հոգեհանգստյան կարգ մատուցվեց Երևանում, Գյումրիում, Արցախում։
Հունվարի 21-ին Արմեն Հովհաննիսյանի հոգեհանգստյան արարողության ժամանակ մի խումբ քաղաքացիներ հարգեցին Արմենի հիշատակը մոմավառությամբ նրա հայրենի տան առջև<ref>{{Cite web|title = Մոմավառություն՝ ի հիշատակ եւ երախտագիտություն կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը|url = http://blognews.am/arm/news/124215/momavarutyun-i-hishatak-ev-erakhtagitutyun-krtser-serzhant-armen-hovhannisyani.html|website = blognews.am|accessdate = 2016-01-20}}</ref>։
 
Հունվարի 22-ին մոմավառությունները շարունակվեցին Երևանում, Գյումրիում, Արցախում։
 
Երևանում Հյուսիսային պողոտայում Արմենի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգեցին մի խումբ երիտասարդներ, որոնց միացան տարբեր տարիքի անցորդներ։ Երիտասարդներն իրենց հետ բերել էին Արմեն Հովհաննիսյանի նկարը, որի շուրջ էլ վառեցին մոմերը։ Մոմավառությունը շարունակվեց մինչ ուշ գիշեր։
 
Գյումրու «Խաչքարերի պուրակ»-ում ևս տեղի ունեցավ մոմավառություն, իսկ Գյումրու Յոթվերք եկեղեցում հոգեհանգստյան կարգ մատուցվեց<ref>{{Cite web|title = Մոմավառություն՝ ի հիշատակ հերոս զինվորի {{!}} Asparez|url = http://www.asparez.am/news-hy/momavarutyun_hogehangist-hy/|website = www.asparez.am|accessdate = 2016-01-20}}</ref>։
 
Մինչ Արմեն Հովհաննիսյանին հերոսին վայել կարգով հանձնում էին հողին, հոգեհանգստյան արարողություն էր կատարվում նաև Արցախում. ներկա էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ, մեծ ու փոքր քաղաքացիներ։ Հոգեհանգստի արարողությունն ու մոմավառությունը տեղի ունեցավ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում<ref>{{Cite web|title = Ստեփանակերտում հարգել են Արմեն Հովհաննիսյանի հիշատակը (ֆոտո) {{!}} Ռազմ.info|url = http://razm.info/29788|website = razm.info|accessdate = 2016-01-20}}</ref>։