«Սեն Դենի աբբայություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 60.
[[1-ին դար]]ում աբբայության տեղում հռոմեական Կատուլիակ կոչվող բնակավայր էր ({{lang-lat|Catulliacum}})։ Ըստ քրիստոնեական ավանդության գլխատված և գլուխը ձեռքին, [[Մոնմարտր]]ից այստեղ է եկել [[Փարիզ]]ի առաջին եպիսկոպոս Դիոնիս Փարիզեցին։ [[475]] թվականին, Սուրբ Ժենևիևայի օրհնությամբ, սրբի գերեզմանի վրա բազիլիկ են կառուցում։ [[Դագոբեր I]]-ի ժամանակ այստեղ հիմնվում է բենեդիկտյան մենաստան, որը [[630]] թվականին վերակառուցվում և դառնում է մենաստանի գլխավոր տաճարը։
 
Աբբայությունը իր առավելագույն ծաղկմանն է հասնում Սուգերի աբբայի ժամանակ, որը 1137-1144 թվականներին կառուցում է առաջին [[Գոթական ճարտարապետություն|գոթական ոճով]] եկեղեցին<ref>Banister Fletcher, ''A History of Architecture on the Comparative Method''. {{ref-en}}</ref>։ Սկզբում այս ոճը պարզապես կոչվում էր ֆրանսիական ոճ (''Opus Francigenum'')<ref name="HF">Hugh Honour|Honour, H. and J. Fleming, (2009) ''A World History of Art''. 7th edn. London: Laurence King Publishing, p. 376. ISBN 9781856695848 {{ref-en}}
</ref>։ Սա էական ազդեցություն է թողնում Ֆրանսիայում գոթական ոճի զարգացմանը։ 13-րդ դարի սկզբին
[[Լյուդովիկոս IX Սուրբ]]ը հրամայում է բազիլիկ տեղափոխել իր նախորդների աճյունները և դրանց համար մահարձաններ ստեղծել։ Այդ ժամանակից եկեղեցին ծառայել է որպես ֆրանսիական թագավորների գերեզմանատուն։ Աբբայությունը, որտեղ թաղված են համարյա Ֆրանսիայի բոլոր թագավորները և նրանց ընտանիքի անդամները, հաճախ անվանում են «ֆրանսիական թագավորների գերեզմանոց»։
Տող 66.
Այստեղ թաղված են 25 ֆրանսիական թագավոր (սկսած Դագոբեր I-ից, † 638), 10 թագուհի , 84 արքայազն և արքայադստրեր։ Արևմտյան ճակատի մի մասը, երկու աշտարակներն ու գավիթը կառուցվել են Սուգերիի օրոք։ 13-րդ դարի 10 մետրանոց 37 պատուհաններով սրահը, տաճարի ներքին հարդարանքը և Դիոնիսոսի արձանը ավելի ուշ շրջանի են։ Դամբարաններից շատերը ոչնչացվել են [[1793]] թվականի հոկտեմբերին, մի մասը տեղափոխվել են Փարիզ, բայց Վիոլե լե Դյուկը դրանք վերադարձրել է ետ։
 
Առավել գեղարվեստական արժեք ունեն [[ԼյուդովիկոսԼուի IX (Ֆրանսիայի թագավոր)Սուրբ|Լյուդովիկոս IX]]-ի որդի Լյուդովիկոսի, [[Լյուդովիկոս XII (Ֆրանսիայի թագավոր)|Լյուդովիկոս XII]]-ի և նրա կնոջ Աննա Բրետոնացու [[Հենրիխ II (Ֆրանսիայի թագավոր)|Հենրիխ II]] և իր կնոջ՝ [[Եկատերինա Մեդիչի]]ի և [[Ֆրանցիսկոս I]]-ի դամբարանները, նաև [[Ֆրեդեգունդ]]ի († 597) մոզայիկ հուշարձանը։ [[1814]] թվականին թագավորների և նրանց հարազատների ոսկորները հավաքվում և տեղադրվում են աբբայության [[ոսկրանոց]]ում։ Հեղափոխության ժամանակ գլխատված [[Լյուդովիկոս XVI]]-ի և [[Մարիա Անտուանետ]]ի, տարագրության մեջ մահացած արքայազնի ու արքայադստեր մնացորդները վերաթաղում են [[Կրեպտե|ստորգետնյա խորանում]]։ 1820 թվականին այստեղ թաղվում են նաև Շարլ Ֆերդինանդը, 1824 թվականին [[Լյուդովիկոս XVIII]]-ը։ 1830 թվականի հեղափոխությունից հետո աբբայությունում հուղակավորություն չի կատարվել։ [[Շառլ Բուրբոն]]ի համար նախապես պատրաստված գրանիտե սալը այդպես էլ չօգտագործվեց, քանի որ թագավորը մահացավ վտարանդիության մեջ։
 
Աբբայության հին շենքում 1815 թվականից սկսած գտնվում է 1801 թվականին [[Նապոլեոն Բոնապարտ]]ի հիմնած Պատվո Լեգեոնի ասպետների դուստրերի և քույրերի ինստիտուտը։ 1869 թվականին աբբայությունը վերականգնել է հայտնի ճարտարապետ Վիոլե լե Դյուկը։