«Հարդ ռոք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: ta:கடின ராக்
չ Բոտ՝ allmusic.com հնացած հղումը վերանորոգվում է
Տող 19.
Ավելի ուշ [[Ջիմի Հենդրիքս]]ը (անգլ. Jimi Hendrix) ստեղծեց բլյուզային հիմքով [[փսիխոդելիկ ռոք]]ը, որը պարունակում էր [[ջազ]]ի, բլյուզի և ռոք-ըն-ռոնլլի էլեմենտներ: Նա, ինչպես նաև Դեյվ Դեյվիսը (անգլ. Dave Davies) The Kinks-ից, Հիլթոն Վալենթայնը (անգլ. Hilton Valentine) The Animals-ից, Փիթ Թաունշենդը (անգլ. Pete Townshend) The Who-ից, Էրիկ Քլեպտոնը (անգլ. Eric Clapton) [[Cream]]-ից և Ջեֆֆ Բեքը (անգլ. Jeff Beck) The Yardbirds-ից, առաջին կիթառահարներից էին, որ փորձում էին կիթառային այնպիսի նոր էֆֆեկտներ, ինչպիսին են [[ֆեյզերը]], [[ֆիդբեք]]ը և [[դիստորշն]]ը:
 
Հարդ ռոքն առաջ է գալիս 1960-ականների վերջին՝ այնպիսի խմբերի հետ, ինչպիսիք են՝ The Who, [[Deep Purple]], Iron Butterfly, Blue Cheer և [[Led Zeppelin]]: Նրանք վաղ շրջանի ռոք խմբերի երաժշտությունը համադրում էին [[բլյուզ ռոք]]ի և [[էյսիդ ռոք]]ի ավելի ծանր ձևերի հետ: Deep Purple խումբը հարդ ռոքի պիոներներից մեկը դարձավ իր ''Shades of Deep Purple (1968), The Book of Taliesyn (1968)'' և ''Deep Purple (1969)'' ալբոմներով, սակայն նրանց կողմից մեծագույն առաջընթաց գրանցվեց 4-րդ և հատկանշականորեն ծանր ալբոմով՝ ''In Rock (1970)'': Հարդ ռոքի սկզբնական շրջանը բնութագրող ալբոմների օրինակներ են Led Zeppelin-ի առաջին նույնանուն ալբոմը՝ ''Led Zeppelin (1969)'' և The Who-ի ''Live at Leeds''-ը (1970)<ref name="allmusic.com">http://www.allmusic.com/cgalbum/amg.dll?p=amg&sql=10:gd4gtq6ztu42~T1r52616</ref>: Այդ ալբոմների բլյուզային ակունքներն ակնհայտ են, դրանցում ներառված են նաև հայտնի բլյուզ երաժիշտների մի քանի երգերի ադապտացված տարբերակներ:
 
{{անավարտ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հարդ_ռոք» էջից