«Վասիլ Կուտինչև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ռազմական գործիչ | անուն = Վասիլ Կուտինչև | բնօրինակ անուն =Васил Кутинчев | ծածկանու...»:
(Տարբերություն չկա)

09:24, 18 հունվարի 2016-ի տարբերակ

Վասիլ Իվանով Կուտինչև (ծնվել է 1859 թվականին փետրվարի 25-ին Ռուսե քաղաքում, մահացել է 1941 թվականի մարտի 30-ին) բուլղարացի սպա: Նա իր ռազմական կարիերան սկսել է 1879 թվականին ` ավարտելով Սոֆիայի ռազմական դպրոցը: 1885 թվականին նա դարձել է 5-րդ «Դունավ» հետևակային գնդի առաջին գումարտակի հրամանատար:

Վասիլ Կուտինչև
Васил Кутинчев
փետրվարի 25 (մարտի 9), 1859 - մարտի 30, 1941(1941-03-30) (82 տարեկան)
ԾննդավայրՌուսե, Բուլղարիա
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիա
ՔաղաքացիությունԲուլղարիա
Ծառայության տարիներ1879 - 1918
ԿոչումԳեներալ գնդապետ
Հրամանատարն էր6-րդ հետևակային դիվիզիոն
Առաջին բանակ, Երկրորդ բանակ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին Բալկանյան պատերազմ, Երկրորդ Բալկանյան պատերազմ
ԿրթությունՎասիլ Լևսկու անվան ազգային ռազմական համալսարան
Պարգևներ
«Ստարա պլանինա» շքանշան, Order of Bravery, «Սուրբ Ալեքսանդր» շքանշան և Order of Military Merit

Նա մասնակցել է Սերբ-բուլղարական պատերազմին և նույն տարում դարձել է 5-րդ գնդի հրամանատար[1]: Կապիտան Կուտինչևը կռվել է Սլիվինստայի, Դրագոմանի Ղարևբրոդի և Պիրոտ ճակատամարտերում:

Պատերազմից հետո եղել է տարբեր գնդերի հրամանատար և 1904 թվականին նրան շնորհվել է Գեներալ մայոր-ի կոչում: Չորս տարին անց Կուտինչևը նշանակվել է Առաջին բանակի հրամանատար, որը տեղակայված էր Բուլղարիայի արևմուտքում:

1912 թվականի օգոստոսի 2-ին ցար Ֆերդինանդը իր պաշտոնավարման 25 ամյակի առթիվ վեց անձի կոչումը Գեներալ Մայորից դարձրեց Գեներալ Լեյտնենանտ, այդ թվում նաև Կուտինչևինը: Սա առաջին դեպքն էր Բուլղարիայի պատմության մեջ, որ ոչ պահեստազորային սպային տրվում է այսպիսի բարձր կոչում:

Առաջին Բալկանյան պատերազմի սկզբում Գեներալ Կուտինչևը դարձավ Առաջին բանակի հրամանատար, ով մասնակցեց Կիրկ Կիլիսեի, Լուլե Բուգասի և Չաթալջյայի ճակատամարտերում[2]:

Պատերազմի ավարտից հետո Կուտինչևը տեղափոխվեց հյուսիս արևմտյան Բուլղարիա, որտեղ Երկրորդ Բալկանյան պատերազմի ընթացքում նա կռվեց սերբերի դեմ: Մինչդեռ 1913 թվականի հուլիսի 16-ին Կուտինչևը դարձավ երկրորդ բանակի հրամանատար մինչև պատերազմի ավարտը:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա դարձավ նոր ձևավորված Մորավիայի տարածաշրջանի բանակի հրամանատար: Իր ծառայության ավարտին նրան շնորհվեց Գեներալ Գնդապետի կոչում, ինչը բուլղարական բանակի ամենաբարձր կոչումն էր, դրանից հետո նա դարձավ պահեստազորային: Կուտինչևը մահացել է Սոֆիայում 1941 թվականին:

Ծանոթագրություններ

  1. „Сръбско-българската война 1885“. Сборник документи, София, 1985 г., Военно издателство, с. 45
  2. Славова, С., Дойнова, Ц., „Балканската война през погледа на един французин — сборник от документи“, София, 1977 г., Военно Издателство, с. 57-58