«Հայաստանի էստրադային նվագախումբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ (2), → oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
'''Հայաստանի էստրադային նվագախումբ''', Հայաստանի պետական էստրադային նվագախումբը կազմակերպվել է [[1938]] թվականին, [[Երևան]]ում (մինչև [[1948]] թվականը՝ Հայաստանի ջազ-նվագախումբ)՝ [[Արտեմի Այվազյան]]ի (գեղարվեստական ղեկավար), [[Ցոլակ Վարդազարյան]]ի (դիրիժոր), Ա․ Մարտիրոսյանի (ռեժիսոր) համագործակցությամբ։ Մինչև [[1956]] թվականը նվագախումբն ունեցել է նաև դիրիժորներ՝ Ցոլակ Վարդազարյանը (1938-1942), Մ․ Թադևոսյանը (1942-1949), [[Կոնստանտին Օրբելյան]]ը (1949-1952), Գ․ Խաչատրյանը (1954-1956)։
 
== Պատմություն==
Առաջին մենակատարներից են եղել՝ երգչուհի Լ․ Լազարևան, երգիչներ՝ Ա․ Սամվելյանը, Ս․ Փերիյանցը, հետագայում՝ Մ․ Հովհաննիսյանը, Ռ․ Բեյբութովը, Կ․ Տոնիկյանը, Բ․ Մավիսակալյանը, պարողներ Բ․, Լ․ և Գ․ Օրդոյան եղբայրները, Գ․ Այվազյանը, թմբակահար Ռ․ Յոլչյանը, պարուհի-երգչուհի Ա․ Մալխասյանը։ 1956-1992 թթ. գեղարվեստական ղեկավար է եղել Կոնստանտին Օրբելյանը, որը կազմի, գործիքավորման ոճի փոփոխություններով նվագախմբի կատարողական արվեստը հասցրել է նոր մակարդակի։ Տարբեր տարիներին հանդես են եկել մենակատարներ՝ երգչուհիներ [[Բելլա Դարբինյան]]ը, [[Ռաիսա Մկրտչյան]]ը, Լոլա Խոմյանցը, Զառա Տոնիկյանը, [[Տաթևիկ Հովհաննիսյան]]ը, [[Նադեժդա Սարգսյան]]ը, [[Գայանե Հովհաննիսյան]]ը, Լարիսա Դոլինան, երգիչներ Է․ Կարապետյանը, Ժ․ Դուվալյանը, Ժ․ Թաթլյանը, Ա․ Ավետյանը, կլարնետահար Հ․ Անսուրյանը, ստեղնավոր գործիքներ նվագող Թ․ Մադաթյանը, փողհար Հ․ Պետրոսյանը, պարուհի Ա․ Հարությունյանը և նվագախմբի վետերան Ռ․ Յոլչյանը։ Նվագացանկը ընդգրկել է հայկական ժողովրդական, արտասահմանյան, ջազային դասական և արդի կոմպոզիտորների երկեր։ Նվագախումբը ելույթներ է ունեցել [[ԱՊՀ]], մերձբալթյան երկրների քաղաքներում, [[Իրան]]ում, [[Լեհաստան]]ում, [[Բուլղարիա]]յում, [[Հունգարիա]]յում, [[Գերմանիա]]յում, [[Սիրիա]]յում, [[Լիբանան]]ում, Հարավսլավիայում, [[Ֆրանսիա]]յում, [[ԱՄՆ]]-ում և այլուր։ Գործել է մինչև [[1992]] թվականի վերջը։ [[1997]] թվականից կազմակերպվել է '''Հայաստանի ջազ-նվագախումբ''' (ղեկավոր՝ Արմեն Մարտիրոսյան)։