«Աբհիշեկ Բաչչան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Աբհիշեկ Բաչչան''' (հինդի` अभिषेक बच्चन, ծնվ. 1976թ. փետրվարի 5, Մումբայ, Հնդկաստան), հ...»:
(Տարբերություն չկա)

19:49, 17 հունվարի 2016-ի տարբերակ

Աբհիշեկ Բաչչան (հինդի` अभिषेक बच्चन, ծնվ. 1976թ. փետրվարի 5, Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասան և պրոդյուսեր, Filmfare Award-ի եռակի մրցանակակիր` տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի համար:

Կենսագրությունը

Աբհիշեկ Բաչչանը ծնվել է հայտնի դերասան Ամիթաբհ Բաչչանի և դերասանուհի Ջայա Բհադուրիի ընտանիքում, որտեղ մեծանում էր նաև նրա ավագ քույրը` Շվետան: Մանկության տարիներին Աբհիշեկը տառապում էր դիսլեկսիայով (գրավոր խոսքի ընկալման հետ կապված խախտում): Սովորել է Շվեյցարիայում ` հեղինակավոր մասնավոր դպրոցում:

Կինոդեբյուտը կայացել է 2000թ-ին` «Մերժվածները» ֆիլմում: Առաջին հաջողված ֆիլմը «Ես խենթանում եմ սիրուց» (2003թ.) կինոնկարն էր: Հետագայում նկարահանվել է «Դու և ես» (2004թ.), «Գեղեցկուհի Լակնաուն» (2006թ.) և այլ ֆիլմերում:

Անձնական կյանքը

2002թ-ին Աբհիշեկ Բաչչանը և դերասանուհի Կարիսմա Կապուրը հայտարարել էին իրենց ամուսնության մասին, սակայն չորս ամիս անց նրանք բաժանվեցին: 2007թ-ին Աբհիշեկ Բաչչանն ամուսնացավ դերասանուհի և ֆոտոմոդել Այշվարիա Ռայի հետ: 2011թ-ին ծնվել է նրանց դուստրը: