«Ռազմական գործ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
== Պատմություն ==
[[Պատկեր:Toscana, vegezio, mulomedicina, 1250-1375 ca, pluteo 45.19, 01.JPG|մինի|300px|Ուշ հռոմեական կայսրության ռազմական տեսաբան [[Փլաբիոս Ռենատոս Վեգեցիոս]]ի «Ռազմական գործի համառոտ շարադրանք» աշխատության՝ զարգացած միջնադարի Իտալիայում պատճենված օրինակը. Մեդիչիա Լաուրենցիանա գրադարանում, Տոսկանա, 1250-0375թթ.: ''Mulomedicina'' (1250-1375 ca., [[Biblioteca Medicea Laurenziana]], pluteo 45.19)]]
{{քաղվածք|'''''Ռազմական գործը պարզ է և լիովին մատչելի մարդու առողջ բանականությանը: Սակայն պատերազմելը բարդ է:'''''|[[Պրուսիա]]յի արքայական ռազմական ակադեմիայի պետ, [[գեներալ]] [[Կարլ Ֆիլիպ Գոթլիբ ֆոն Կլաուզևից]]}}
''Ռազմական գործը'' ներկա է մարդկության ամբողջ պատմության ընթացքում, քանզի ռազմական գործը շոշափել է մարդկության արմատական շահերը: Մ.թ.ա. 3600 թվականից մինչև մ.թ. [[1980]] թվականն ընկած ժամանակահատվածի ընթացքում տեղի է ունեցել մոտավորապես 1455 [[պատերազմ]], այդ թվում՝ երկու [[համաշխարհային պատերազմ]], որոնց ընթացքում սպանվել է, սովից և համաճարակից մահացել է ավելի քան 3,6 միլիարդ մարդ: Ռուս գիտնական Ն. Պ. Միխնևիչի հաշվարկներով՝ մարդկության պատմության ընթացքում ամբողջ մարդկության խաղաղ կյանքի մեկ տարվան բաժին է ընկել պատերազմի միջին հաշվով 13 տարի<ref>[http://runivers.ru/lib/detail.php?ID=292710 История военного искусства от древних времен до XIX ст. СПб., 1885 и 1896]</ref>. Կոնֆլիկտները հասարակության (պետության) ներսում և հասարակությունների ու պետությունների միջև ծագել են մարդկային հասարակության զարգացման բոլոր փուլերում և որոշակի ազդեցություն են գործել նրա զարգացման վրա: