«Մարիամ Մագդաղենացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Պաշտամունքը: վերջակետների ուղղում, փոխարինվեց: մ: → մ։ (6) oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 5.
 
== Մականվան ծագումը ==
Մարիամը ծնունդով Գալիլեյի Մագդալա քաղաքից է։ «Մագդալինա»`՝ վերծանվում է որպես «Միգդալ-Էլ քաղաքի բնիկուհի»։ Իսկ եբրայերենից և արամեերենից թարգմանվում է որպես «ամրոց», և քանի որ ամրոցը հանդիսանում է ֆեոդալական և ասպետական խորհրդանիշ, միջնադարում Մարիամին տրվեցին ազնվական գծեր։ Ենթադրվում էր նաև, որ «Մագդալինա» անվանումը կարող էր ծագել Տալմուդում օգտագործվող «մազեր խուճուճեցնող» արտահայտությունից։ «Մարիամը, որ խուճուճեցնում է կանանց մազերը» կերպարը հանդիպում է Հիսուսի հետ կապված տալմուդյան տեքստերում, և նույնիսկ դրանցից մեկում նա հիշատակվում է որպես անհավատարիմ կին, և չի բացառվում, որ այս տեքստերում արտացոլում են գտել հենց Մարիամ Մագդաղենացու մասին պատմվածքները։
 
== Պաշտամունքը ==
Տող 20.
20-րդ դարում կաթոլիկ եկեղեցին, ձգտելով ուղղել մեկնաբանման հնարավոր սխալները, մեղմացնում է ձևակերպումները՝ 1969թ ռեֆորմից հետո նա Մագդաղենացուն արդեն չի համարում «ապաշխարհող»։ Բայց չնայած դրան նրա՝ որպես ապաշխարհող մեղսագործի զանգվածային գիտակցական ըմբռնումը, որ ձևավորվել էր դարերի ընթացքում, շնորհիվ մեծ թվով արվեստի գործերի ազդեցությանը, մնում է անփոփոխ։
 
Բյուզանդական գրականության մեջ պատմվում է այն մասին, որ Խաչելությունից որոշ ժամանակ անց Մագդաղենացին սբ. կույս Մարիամի հետ ուղևորվում է [[Եփեսոս]]`՝ [[Հովհաննես Աստվածաբան]]ի մոտ և օգնում է նրան իր աշխատանքներում։ Հարկ է նշել, որ Մագդաղենացու մասին ամենաշատ տեղեկությունները հաղորդել է հենց Հովհաննես Ավետարանիչը։ Ենթադրվում է, որ Մագդաղենացին ավետում էր Հռոմում, ինչի մասին է վկայում Պողոս առաքյալի հռոմեացիներին ուղերձում Մագդաղենացու անվան հիշատակման փաստը։ Հավանաբար նրա հենց այս ճանապարհորդության կապակցությամբ է ի հայտ եկել Մարիամ Մագդաղենացու հետ կապված Զատկի մասին առասպելը։ Ըստ առասպելի, երբ Մարիամն եկավ կայսր [[Տիբերիոս]]ի մոտ և հայտնեց Քրիստոսի հարություն առնելու լուրը, ապա կայսրը ասաց, որ դա նույնքան անհնար է, որքան այն, որ այդ հավի ձուն կդառնա կարմիր, և այդ խոսքերից հետո այդ ձուն, որ նա բռնել էր դարձավ կարմիր գույնի։
 
Մագդաղենացուն անառակ կնոջ հետ նույնացնելու հիմնական պատճառներից մեկը այն էր, որ արևմտյան եկեղեցին համարում էր նրան հենց այն անանուն կինը, որ լվացել էր Հիսուսի ոտքերը մեռոնով։