«Խոսակցական լեզու»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Խոսակցական լեզուն''' ոչ միայն [[գրական լեզու|գրական լեզուն]] տիրապետող հանրության բանավոր, անկաշկանդ խոսքն է, այլև [[Հասարակություն|հասարակության]] այն մասի խոսքը, որի համար գրական լեզուն սովորաբար հաղորդակցման միջոց չէ <ref>Ս. Ա. Մելքոնյան, Ակնարկներ հայոց լեզվի ոճաբանության, Եր. 1984, էջ 218</ref>:
 
== Նկարագրություն ==
[[Լեզվաբանություն|Լեզվաբանության]] մեջ առանձնացվում են խոսակցական լեզվի երկու դրսևորումներ` գրական-խոսակցական և ժողովրդական-խոսակցական: Գրական լեզվի խոսակցական տարբերակը, որում հիմնականում պահպանվում է [[ լեզվական նորմա|լեզվական նորման]], գործածվում է հանդիսավոր իրադրությունների ժամանակ (ժողովներ, պաշտոնական հանդիպումներ, ընկերական միջավայր, հիմնարկ-ձեռնարկություններ, ուսումնական հաստատություններ և այլն): Իսկ ժողովրդախոսակցական լեզուն, որը գերազանցապես իրանում է [[լեզվի ոճ|առօրյա-խոսակցական ոճում]], գործածվում է ոչ պաշտոնական, ոչ հանդիսավոր իրադրությունների մեջ (տանը, ընկերների հետ մտերմիկ խոսակցության ժամանակ, մարզադաշտում, փողոցում և այլուր): Խոսակցական լեզուն ունի հանպատրաստից, առանց նախապատրաստվելու դրսևորում: Հետևաբար խոսկացական լեզվում հաճախ ձևավորվում են, այսպես կոչված, [[դիպվածային բառեր|դիպվածային ]](օկազիոնալ) բառեր, որոնք ստեղծվում են հաղորդակցման տվյալ գործընթացում և համարվում են անհատական [[Նորաբանություն|նորաբանություններ]](օրինակ` ''խաշիստ, տոկոսացավ, փողնախարար'' և այլն): Խոսակցական լեզվի հատկապես ժողովրդախոսակցական տարբերակին բնորոշ են նաև բարբառային բառեր կամ արտահայտություններ(''չոբան, ազիզ ջան'' և այլն), դարձվածքներ(''գույնը գցել, աչքը մտնել'' և այլն), [[Ժարգոն|ժարգոնային (ծածկալեզվյան) բառեր ]](''շպո''-ծածկաթերթիկ, ''թույն մեքենա''- շատ լավ ավտոմեքենա) և այլն, հասարակաբանություններ և [[գռեհկաբանություն|գռեհկաբանություններ]](''շնթռել, ռեխ'' և այլն): Խոսակցական լեզվի կարևոր առանձնահատկություններից է նաև լեզվական միջոցների խնայողությունը, խոսքի սեղմությունն ու հակիրճությունը, որը պայմանավորված է նաև խոսքային իրադրությամբ և դրսևորվում է լեզվի բոլոր մակարդակներում` սկսած բառօգտագործումից մինչև շարահյուսական կառույցները: Քանի որ խոսակցական լեզուն հիմնականում երկխոսական բնույթի է, ուստի կարևորվում է հնչերանգի դերը: Հնչերանգը ծառայում է նախադասության բովանդակության ճիշտ բացահայտմանը, այսինքն` ընդգծում է, թե նախադասության բովանդակության համար որն է հատկանշական` հիացո՞ւմը, զայրո՞ւյթը, անբավականությո՞ւնը և այլն:
 
== Աղբյուրներ ==
Տող 11.
== Տե՛ս նաև ==
Էդ. Աղայան, Լեզվաբանության ներածություն, Եր., 1967:
 
Ս. Մելքոնյան, Ակնարկներ հայոց լեզվի ոճաբանության, Եր., 1984:
 
Պ. Պողոսյան, Խոսքի մշակույթի և ոճագիտության հիմունքներ, Եր., 1990: