«Հնդեվրոպական լեզուներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 57.
==Գերմանական լեզուներ==
 
Գերմանական լեզուները բաժանվում են երեք երեք ենթաճյուղերի՝ արևելյան, արևմտյան և հյուսիսային կամ սկանդինավյան։
[[Արևելյան գերմանական լեզուներ]]ն են՝ [[գոթերեն]]ը, [[վանդալերեն]]ը և [[բուրգունդերեն]]ը. բոլորն էլ մեռած են։ Գրավոր աղբյուրներ մնացել են միայն գոթերեն լեզվով՝ [[4-րդ դար]]ից ([[Աստվածաշունչ|Աստվածաշնչի]] մի մասի թարգմանությունը)։
[[Արևմտյան գերմանական լեզուներ]]ն են՝ [[անգլերեն]]ը (ավանդված 8-րդ դարից՝ [[հին անգլերեն]] կամ անգլո-սաքսոներեն), [[ֆրիզերեն]]ը, [[ստորին գերմաներեն]]ը (ավանդված 9-րդ դարից), [[հոլանդերեն]]ը և [[ֆլամանդերեն]]ը, [[վերին գերմաներեն]]ը, որ ավանդված է 8-րդ դարից՝ հին վերին գերմաներեն (Althochdeutsch) արձանագրություններով, և որը ժամանակակից գրական [[գերմաներեն]]ի հիմքն է կազմում։ Արևմտյան գերմանական ենթաճյուղին են պատկանում նաև ժամանակակից հրեերենը ([[իդիշ]]), որ կազմվել է միջին դարերում գերմանական բարբառների հիմքի վրա, և [[բուրերեն]]ը կամ աֆրիկանս։