«Համակարգչային ծրագրավորման արվեստը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 2.
 
== Պատմությունը ==
Ճանաչված որպես կոմպիլյատորների ստեղծման մասնագետ 1962-ին Կնուտը սկսեց գրել գիրք իր նախագծով: Շուտով նա հասկացավ, որ պահանջվող նյութը պետք է լինի ավելի շատ: 1965-ի հունիսին նա ավարտեց նախնական տարբերակը և ցանականում էր տպագրել այն 20 մասից բաղկացած մի ամբողջական գրքով: Գրքի ծավալը կազմում էր 3000 էջ: Կնուտի հաշվարկով այն պետք է կազմեր 600 տպագրական էջ, սակայն հրատարակիչը տեղեկացրեց , որ այն կկազմի 2000 էջ: Դրա պատճառով որոշվեց գիրը մասնատել և տպագրել առանձին հատորներով:
 
Ինչպես Կնուտի այլ գրքերի համար «Համակարգչային ծրագրավորման արվեստը» գրքում գտնված յուրաքանչյուր սխալի համար հեղինակը վճարում է $2,56: գրքի մյուս յուրահատկությունը համարվում է ինքնուրույն կատարելու համար նախատեսված վարժությունների առատությունը, տարբեր բարդությունների, որոնք գնահատվում են 0-50 համակարգով:
Վարժությունների բարդությունը գնահատվում էր հետևյալ կերպ.
* Սև եռանկյուն - խորհուրդ է տրվում
* Մ - Մաթեմատիկական կողմորոշվածությամբ
* ԲՄ - պահանջում է բարձրագույն մաթեմատիկայի իմացություն
* 00 - պահանջում է անմիջական պատասխան
* 10 - պարզ ՝ 1 րոպե
* 20 - միջին բարդության ՝ 15 րոպե
* 30 - բարձր բարդության
* 40 - մաթեմատիկնրի համար
* 50 - գիտական խնդիր