«Իգի Փոփ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 92.
==== King Biscuit radio show ====
Ավելի ուշ թողարկված ''«Blah Blah Blah» «Instinct»''-ը (1988) շրջադարձային էր Իգիի ստեղծագործական կյանքում: Ստեղծագործական առումով դա վերադարձ էր ծանր կիթառային հնչողությանը: Ալբոմն ավելի մոտ էր ''The Stooges''-ի շրջանի ստեղծագործություններին, քան նրա ժամանակակից սոլո ալբոմներին: Նրա ձայնագրման ստուդիոն, որը սպասում էր ''«Blah Blah Blah»''-ի նման ալբոմի, նրան դուռը ցույց տվեց: Այնուամենայնիվ, ''King Biscuit radio show'' ալբոմը, որը ձայնագրվել էր ''«Instinct»'' ալբոմի համար կատարված հյուրախաղերի ժամանակ՝ 1988 թվականի հուլիսի 19-ին Բոստոնում (Իգիի հետ ելույթ էին ունենում նաև կիթառահար Էնդի Մաքքոյը և բաս կիթառահար Էլվին Գիբսը), մնում է պանկ ռոքի ամենահզոր ու ստացված համրգային ալբոմներից մեկը:
 
=== Իննսունականներ ===
1990 թվականին Փոփը [[Guns N' Roses]] խմբի երաժիշտներ [[Սլեշ]]ի ու [[Դաֆ Մակքագան]]ի և [[The B-52's]]-ի վոկալիստուհի [[Քեյթ Փիրսոն]]ի հետ ձայնագրում է ''«Brick by Brick»'' ալբոմը, որի պրոդյուսերը Դոն Ուեսն էր: Ալբոմի ձայնագրման գործին մասնակցեցին նաև մի շարք հայտնի հոլիվուդյան խմբերի անդամներ՝ որպես բեք վոկալ: Նրանցից երկուսը՝ Ուայթի Փիրսոնն ու Քրեյգ Պայկը ստեղծում են իրենց խումբը և Իգիի հետ հյուրախաղերի գնում: Նրանք նաև հանդիպում են «Kiss My Blood» (1991) հոլովակում, որը նկարահանվել էր փարիզյան Օլիմպիայում, աշխարհահռչակ ռեժիսոր Թիմ Պոուպի ղեկավարությամբ: Տեսահոլովակը բազմաթիվ վեճերի պատճառ է դառնում: Այդտեղ Փոփը նկարահանվել է միանգամայն մերկ: Դա նրա միակ ալբոմն էր, որը ԱՄՆ-ում ոսկե ալբոմի կարգավիճակ ստացավ (վաճառվել էր ավելի քան 500000 օրինակ), և առաջին հիթը, որի դուետային կատարումը B-52's-ի երգչուհի Քեյթ Փիրսոնի հետ հայտնվել էր Top40-ում, «Candy»-ում:
 
== Սկավառակագրություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Իգի_Փոփ» էջից