«Ռելիեֆ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 13 բայտ ,  5 տարի առաջ
Հղումներ
(Հղումներ)
'''Ռելիեֆ''', քանդակապատկեր հարթության վրա։ Պատկերի և նրա ֆիզիկական հիմքն ու ֆոնը հանդիսացող հարթության աnխզելիանխզելի կապը ռելիեֆի յուրօրինակ առանձնահատկությունն է։ Ռելիեֆի կարևորագույն արտահայտչամիջոցները՝ հարթության վրա կոմպոզիցիայի ծավալումը, տարածական պլանները հեռանկարչորեն կառուցելու հնարավորությունն ու ծավալների բոլորաձևության պատրանքի ստեղծումը, ձևերի նուրբ կերպավորումը հնարավորություն են ընձեռում երևակել բարդ, բազմաֆիգուր տեսարաններ, ինչպես և ճարտարապետական ու բնապատկերային մոտիվներ։
 
Ռելիեֆը կարող է ներառվել պատի, թաղի, քանդակագործական հուշարձանի և կոմպոզիցիայում[[կոմպոզիցիա]]յում կամ լինել հաստոցային ինքնուրույն ստեղծագործություն։ Ֆոնի հարթության հետ ունեցած հարաբերությամբ տարբերակում են ուռուցիկ և խոր ռելիեֆներ։
 
Խոր ռելիեֆ՝ խորաքանդակը, կիրառվել է հիմնականում [[Հին Եգիպտոս]]ի ճարտարապետական, ինչպես նաև հին արևելյան և անտիկ գլիպտիկայում։[[գլիպտիկա]]յում։ Ուռուցիկ ռելիեֆ, որ իր հերթին ստորաբաժանվում է ցածրի՝ հարթաքանդակ, և բարձրի՝ բարձրաքանդակ, ավելի մեծ տարածում ունի, հայտնի է դեռևս պալեոլիթի[[պալեոլիթ]]ի դարաշրջանից, ավելի ուշ կիրառվել է Հին Եգիպտոսում, [[Հնդկաստան]]ում, [[Ասորեստան]]ում, [[Չինաստան]]ում և մեծ զարգացում է գտել անտիկ արվեստում, [[Հայաստան]]ում, [[Վերածննդի դարաշրջան|Վերածննդի]] և հետագա շրջանների քանդակագործությունում։
 
{{ՀՍՀ}}