«Իգի Փոփ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 57.
 
«Soldier»-ի ձայնագրության ժամանակ(1980) Իգի Փոփն ու Ուիլիամսոնը վիճեցին (վերջինս ուզում էր Ֆիլ Սպեկտրի նման հնչողություն), և Ուլիամսոնը ազատվեց աշխատանքից, ինչից հետո նրանք չխոսեցին մոտ 18 տարի: Դեյվիդ Բոուին հայտնվեց «Play it Safe» երգում, որտեղ Simple Minds խմբի հետ կատարում էր բեք վոկալը: այդ ալբոմըմ, որը թողարկվել էր «Party»-ից (1981) մեկ տարի անց, վաճառքի տեսանկյունից հաջողակ չէր: Իգիին վռնդեցին Arista Records-ից: Նրա կախվածությունը թմրանյութերից մեկ ուժեղանում էր, մեկ թուլանում, մեկ պահպանվում:
 
=== 80-ականներ ===
{{clear}}
{{Հատված
| Բովանդակություն= <center></center>
<center>'''''Իգի Փոփը նախընտրությունների մասին'''''</center>
<small>
Ես առանձնապես նախընտրություններ չունեմ: Ես ընախընտրում եմ հինգ դոլարը երեք դոլարին: Ահա և ամենը<ref name=autogenerated2 />: </small>
| Վերնագիր = <small>''Հարցազրույց Esquire ամսագրին</small>
| Հավասարեցում = right
| Լայնություն = 260px
| Վերնագիրը ներքևից = 0
| Տառատեսակի չափ = 8pt
| Ֆոն = #E0E9FF;
}}
1980 թվականին Իգի Փոփը հրապարակեց ''«I NEED MORE»'' ինքնակենսագրականը՝ Էնն Արբորից ժամանած միչիգանցի մեկենաս համահեղինակ Էնն Ուեհերի հետ: Գիրքը ներառում է ընտրված սև ու սպիտակ լուսանկարներ և [[Էնդի Ուորհոլ]]ի նախաբանը: Ուորհոլն ասում է, որ ինքը հանդիպել է Իգիին դեռևս այն ժամանակ, երբ նա դեռ Ջիմ Օսթերբերգ էր. 1966 թվականի Էնն Արբորի կինոփառատոնի ժամանակ: «Ես չգիտեմ, թե ինչու դա նրան հանրահայտ չդարձրեց»,- գրում է նկարիչը, - «Այն իրոք լավն էր»:
[[Պատկեր:Jameso77.jpg|thumb|right|200px|Իգի Փոփը Harvard Square Theatre-ում]]
 
1982 թվականին թողարկված ''«Zombie Birdhouse»'' ալբոմը, որը լույս էր տեսել Քրիս Սթայնի Animal Records լեյբլով ու Սթայնի պրոդյուսերությամբ, առևտրական առումով ավելի հաջողակ չէր, քան Փոթի նախորդ ալբոմները: Բայց 1983 թվականին Իգի Փոփի ճակատագիրը նորից փոխվեց, երբ Դեյվիդ Բոուին ձայնագրեց ''«China Girl»''-ի քավեր տարբերակը: Երգն առաջին անգամ հայտնվել էր Իգիի ''«The Idiot»'' ալբոմում և Բոուիի «Let's Dance» ալբոմ-բլոքբասթերի գլխավոր հիթն էր: Որպես երգի համահեղինակ Փոփը հսկայական հոնորարներ էր ստանում: 1984 թվականի ''«Tonight»'' ալբոմում Բոուին ձայնագրեց ''«Lust for Life»''-ի ժամանակահատվածում ստեղծված իրենց համատեղ աշխատանքներից ևս երկուսը՝ ''«Tonight»'' և ''«Neighborhood Threat»'': Իգին լավ ապահովված էր դիվիդենդներով, համենայն դեպս որոշակի կարճ ժամանակահատվածում: Ընկերոջ օգնությունը Իգիին ուժ տվեց լուծել խնդիրները ''IRS''-ի հետ և հնարավորություն տվեց եռամյա ընդհատում անել, որի ընթացքում հաղթահարեց հերոինային կախվածությունը, դերասանական վարպետության դասեր ստացավ և անգամ հացրեց ամուսնանալ:
 
Բացի այդ, 1984 թվականին Իգի Փոփը կատարեց ''«Repo Man»'' ֆիլմի գլխավոր երգը (նախկինում [[Sex Pistols]]-ի կազմում հանդես եկած Սթիվ Ջոնսի հետ՝ կիթառ) ինչպես նաև գործիքային թեման, որը կոչվում էր ''«Repo Man Theme»'', որը հնչում էր սկզբնամասի տիտրերի ժամանակ:
 
1985 թվականին Փոփը մի քանի դեմո է ձայնագրում Ջոնսի հետ: Նա այդ դեմոները ցույց է տալիս Բոուիին, ով բավականաչափ տպավորվում է դրանցով և առաջարկում պրոդյուսերություն անել այդ ալբոմի համար: 1986 թվականին թողարկված ''«Blah Blah Blah»'' ալբոմը ձայնագրվել էր «նոր ալիք» ոճի ազդեցությամբ: Ալբոմը ներառում էր ''«Real Wild Child (Wild One)»'' սինգլը՝ ավստրալացի ռոքնռոլի պիոներ Ջոննի Օ’Քիֆի 1959 թվականի ''«Wild One»'' երգի քավերը: Այդ սինգլը դարձավ Բրիտանական Top 10-երի հիթը և մեծ հաջողություններ ունեցավ ամբողջ աշխարհում, հատկապես Ավստրալիայում, որտեղ վերջին քսան տարիների ընթացքում այն օգտագործվում է ABC-ի Rage գիշերային հաղորդման երաժշտական ֆոնի կարգավիճակում: ''«Real Wild Child (Wild One)»''-ը մինչև հիմա Փոփի առևտրական հաջողություն ունեցած եզակի աշխատանքներից է: ''«Blah Blah Blah»''-ը դարձավ ԱՄՆ չարտերի ամենահաջողակ ալբոմը ''«The Idiot»''-ի ժամանակներից ի վեր, հասնելով ''Billboard'' հիթ շքերթի 75-րդ հորիզոնականին:
 
== Սկավառակագրություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Իգի_Փոփ» էջից