«Քելվին Քլայն (ընկերություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-books.google.co.uk +books.google.am)
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://books.google.am +https://books.google.am)
Տող 49.
[[1971 թվական]]ին Քլայնը ավելացրեց [[սպորտային հագուստ]], դասական վերարկուների և կանացի ներքնազգեստ իր հավաքածուներում։ 
 
1973 թվականին Քլայնը առաջին անգամ ստացավ ամերիկյան [[Նորաձևություն|նորաձևության]] քննադատների կողմից մրցանակ։ 1977 թվականին ընկերության տարեկան եկամուտը աճեց մինչև 30 միլիոն դոլարի (այժմ դա հավասար է 117 միլիոնի)։ Քլայնը ստացավ արտոնագրեր վզարկուների, կոշիկների, գոտիների, մորթիների և արևային ակնոցների ոլորտում։ Տարեկան եկամուտը գնալով աճում էր զուգընթաց նոր տեսականուն, որն արդեն ներառում էր կոսմետիկա, ջինս և տղամարդկանց [[հագուստ]]։ Այնուհետև Քլայնը սկսեց փակցնել իր անունը [[Ջինս|ջինսերի]] ետևի գրպանին։ Դա նպաստել է ջինսերի պահանջարկին և հայտնիությանը<ref name="manlow">{{cite book|last=Manlow|first=Veronica|title=Designing clothes : culture and organization of the fashion industry |year=2009 |publisher=Transaction Pub|location=New Brunswick, [N.J.]|isbn=9781412810555 |pages=99 |url=httphttps://books.google.am/books?id=hRHUOxramGEC&pg=PA99#v=onepage&q&f=false|edition=1st pbk. ed.}}</ref>։
 
[[1980 թվական]]ին ընկերությունը դուրս եկավ շուկայից ֆինանսական մեծ կորուստների պատճառով։ Այդ ընթացքում Քլայնը ներկայացրեց իր կանացի կիսավարտիքների և տղամարդկանց ներքնազգեստի նոր հավաքածուն, որը հետագայում մեծ հաջողության հասավ և մեկ տարվա ընթացքում 70 միլիոնի եկամուտ բերեց [[ընկերություն|ընկերությանը]]։