«Իգի Փոփ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 44.
1971 թվականին Իգի Փոփն ու [[Դեյվիդ Բոուի]]ն հանդիպեցին Նյու Յոորքի Max’s Kansas City գիշերային ակումբում<ref>{{cite web|url=http://www.maxskansascity.com/bowie/|title=David Bowie and Iggy Pop Meet At Max's Kansas City|date=2008-09-17|accessdate=2008-09-17|publisher=Max's Kansas City|archiveurl=http://www.webcitation.org/61DmPOjBy|archivedate=2011-08-26}}</ref>: Փոփի կարիերան իմպուլս ստացավ Բոուիի հետ ընկերանալուց հետո, երբ վերջինս 1973 թվականին առաջարկեց դառնալ Փոփի ալբոմի պրոդյուսերը Անգլիայում: [[Ջեյմս Ուիլիամսոն]]ին հրավիրեցին, որպես բաս կիթառահար ու սկսեցին ռիթմ-սեսիայի փնտրտուքները: Բայց, քանի որ թե՛ Բոուին, թե՛ Փոփը գոհ չէին Անգլիայի սեսիոնային երաժիշտներից, նրանք որոշեցին վերամիավորեն The Stooges-ը: Սակայն վերամիավորումը լիարժեք չէր, քանի որ Դեյվ Ալեքսանդրը [[գինեմոլություն|գինեմոլության]] մեջ էր և չկարողացավ մասնակցել ձայնագրություններին, իսկ 1975 թվականին մահացավ: Բացի այդ, Ռոն Էշթոնը, դժկամորեն կիթառից անցավ բասի, որպեսզի տեղ ազատի Ուլիամսոնի համար: Ձայնագրության գործընթացը վերածվում է նոր ալբոմի՝ «''Raw Power''»: Ալբոմի թողարկումից հետո [[Սքոթ Թերսթոն]]ը միանում է խմբին, որպես ստեղնաշարայիններ նվագող (ստեղնաշարայիններ/էլեկտրո ֆորտեպիանո): Բոուին շարունակում է աջակցել խմբին, բայց Իգիի խնդիրները թրանյութերի հետ դեռ շարունակվում էին: The Stooges-ի վերջին ելույթն ավարտվում է խմբի ու բայքերների ընդհարմամբ, ինչը վավերագրվել է ''«Metallic K.O.»'' համերգային ալբոմում: Թմրանյութերի չարաշահումը նրա կարիերան նորից փակուղի տարավ, այս անգամ արդեն՝ մի քանի տարով:
 
=== Բոուին ու Բեռլինը՝ 1976—1978 ===
[[Պատկեր:Iggy-Pop 1977.jpg|thumb|right|190px|Մինեապոլիսի համերգի ժամանակ, 1977]]
The Stooges-ի երկրորդ անկումից հետո Իգի Փոփը մի քանի անգամ ձայնագրվեց Ջեյմս Ուլիամսոնի հետ, բայց դրանք չհրապարակվեցին մինչև 1977 թվականը: Դրանցից մեկը «Kill City» ալբոմն էր, որը համատեղ ստեղծել էին Փոփն ու Ուիլիամսոնը: Իգին ի վիճակի չէր վերահսկել թմրանյութերի օգտագործումն ու ստիպված էր բավականին երկար բուժում ստանալ հոգեբուժական կլինիկայում, որպեսզի կարողանար ազատվել թմրադեղերի նկատմամբ կախվածությունից: Բոուին նրա փոքրաթիվ տեսակցողներից էր ր շարունակում էր աջակցել իր ընկերոջն ու համահեղինակին: Բացի այդ կան տարածված խոսակցություններ, որոնց համաձայն Բոուին Իգիի համար [[կոկաին]] էր տանում<ref>[http://www.nydailynews.com/gossip/2008/03/31/2008-03-31_david_bowie_and_iggy_pop_on_the_glam_in_.html David Bowie and Iggy Pop on the glam in Berlin]</ref>: Ավելի ուշ Esquire ամսագրին տված հարցազրոյցում Բուին մեկնաբանում է.
{{քաղվածք|Կարծես ես ու Դենիս Հեփերն էինք, որ Իգիի համար թմրանյութե էինք տանում հենց հիվանդանոց: Եթե չեմ սխալվում, նրան հոգեբուժական բաժին տարել էին 1975 թվականին: Այդ ժամանակ մեր գրպաններում ինչ ասես կար: Ընդհանրապես թույլ չէր տրվում հիվանդանոց թմրանյութեր տանել, բայց մենք խենթ էին և կարողանուկմ էինք ներս մտցնել այն, ինչ ունեինք: Ես անգամ չեմ հիշում, որ մենք վախի նման մի բան զգայինք: Չէ նոր այնտեղ՝ հիվանդանոցում, մեր ընկերն էր, և մենք պետք է գոնե մի բան տանեիքն նրա համար, նա արդեն բավական երկար ժամանակ ոչինչ չուներ<ref>[http://esquire.ru/wil/david-bowie Դեյվիդ Բոուի՝ Կյանքի կանոններ: Esquire ամսագիր]</ref>|}}
1976 թվականին Բոուին Իգի Փոփին իր հետ տանում է ''Station to Station'' համերգային շրջագայությանը ուղեկցի կարգավիճակով: Դա Փոփի առաջին պրոֆեսիոնալ հյուրախաղային փորձն էր և նա ապշած էր, մեծամասամբ Բոուիի աշխատանքի մակարդակով: Բոուին ու Իգի Փոփը տեղափոխվում են Արևմտյան Բեռլին, որպեսզի ազատեն իրենց թմրանյութային կախվածությունից: 1977 թվականին Իգին պայմանագիր է ստորագրում ''RCA Records''-ի հետ: Բոուին օգնում է տեքստերի հարցում և պրոդյուսերություն անում Փոփի երկու ամենահայտնի սոլո ալբոմների համար՝ ''«The Idiot»'' և ''«Lust for Life»'' (Հանթ և Թոնի Սեյլս եղբայրների հետ): Այս ալբոմներն առանձնանում էին էլեկտրոնային երաժշտության ազդեցությամբ: Բոուիի հետ համատեղ գրված երգերի ցանկում էին ''«China Girl»'', ''«Tonight»'' և ''«Sister Midnight»'' երգերը, որոնք Բոուին հետագայում պգտագործեց նաև իր սեփական ալբոմներում (դրանցից վերջինը վերաձայնագրվել է այլ տեքստով , ինչպես ''«Red Money»''-ն ''«Lodger»'' ալբոմում): Բոուն նաև ստեղնաշարայիններ է նվագել Փոփի կենդանի կատարումների ժամանակ: Այդ ելույթներից մի քանիսը ներառվել են 1978 թվականին թողարկված «''TV Eye''» համերգային ալբոմում: Իգին էլ իր հերթին բեք վոկալ է կատարել Բոուիի ''«Low»'' ալբոմում:
 
=== Arista Record՝ 1979—1981 ===
[[Պատկեր:IggyPop1979.jpg|thumb|upright|left|Իգի Փոփ, Քարդիֆ1979]]
Իգիի մոտ մեծանում էր դժգոհությունը ''RCA'' լեյբլին և նա ավելի ուշխոստովանում է, որ թողարկել է ''«TV Eye»'' ալբոմը, որպեսզի հնարավորինս շուտ ազատվի այդ լեյբլի երեք ալբոմների պայմանագրից: Նա անցնում է ''Arista Records''-ի, որի նշանի տակ 1979 թվականին թողարկում է ''«New Values»''-ը: Այդ ալբոմը պետք է դառնար The Stooges-ի, Ջեյմս Ուիլիամսոնի (այս անգամ պրոդյուսերի դերում) և Սքոթ Թարսթոնի (կիթառ ու ստեղնաշարայիններ) միավորման նման մի բան: Զարմանալի չէ, որ ալբոմի ոճը վերադառնում է ''The Stooges''-ի կիթառային սաունդին: Չնայած այն բանին, որ ալբոմը բարձր գնահատեցին շատ երկրպագուներ (որոշները այն նախընտրում են Բոուիի հետ համագործակցությունից) և այն ուժեղ հիմքին, ներառյալ ''«I’m Bored»''-ն ու ''«Five Foot One»''-ը, ''«New Values»''-ը մեծ հաջողություն չունեցավ:
 
Սակայն «New Values»-ը բավականին մեծ հաջողություն ունեցավ [[Ավստրալիա]]յում ու [[Նոր Զելանդիա]]յում, ինչը տարավ նրան, որ Իգի Փոփն առաջին անգամ հյուրընկալվեց այդ երկրներում և ալբոմը լրացուցիչ տարածում ստացավ: Մելբուրնում հիշատակալի դարձավ նրա հայտնվելը ''Australian Broadcasting Corporation'' ընկերության ''Countdown'' շոուիի վրա: ''«I’m Bored»''-ի իր անարխիստական կատարման ժամանակ Իգին չէր փորձում թաքցնել այն փաստը, որ իր շրթունքները սինխրոն շարժվում են փորձում էր բռնել լսարանի աղջիկներին: Նա նաև հարցազրույց է տալիս Յան «Մոլի» Մելդրամին, որը հաճախ ընդհատվում էր նրանով, որ երգիչը ցատկում էր աթոռին ու ավստրալական ակցենտի նմանակմամբ բացականչում ''«G’day mate»'': Նրա հայտնվելը շոուիի պատմության ամենաուշագրավ դեպքերից է: Այն ամրապնդում է նրա հայտնիությունը ավստրալացի փանկի սիրահարների շրջանում: Սրանից հետո նա ևս մի քանի անգամ հյուրախաղերով գալիս էր այստեղ: Նոր զելանդիա այցելության ժամանակ Իգի Փոփը երաժշտական տեսահոլովակ է ձայնագրում «I’m Bored»-ի համար, որում նա ապտակում է մի կնոջ ու գինի շփում լուսանկարչի վրա<ref>''The Dominion'', July 16, 1979. «Iggy Pop sets tour scene» by Jane Clifton</ref>: Այդ ժամանակ Ավստրալիայում Իգի Փոփը հրավիրված էր Ten Network-ի գիշերային շոուում, Հայտնի չէ, կա՞ն արդյոք այդ հարցազրույցի ձայնագրությունները, բայց նրա հայտնվելը Countdown-ում հաճախ կրկնում են Ավստարալական հեռուստատեսությամբ:
 
«Soldier»-ի ձայնագրության ժամանակ(1980) Իգի Փոփն ու Ուիլիամսոնը վիճեցին (վերջինս ուզում էր Ֆիլ Սպեկտրի նման հնչողություն), և Ուլիամսոնը ազատվեց աշխատանքից, ինչից հետո նրանք չխոսեցին մոտ 18 տարի: Դեյվիդ Բոուին հայտնվեց «Play it Safe» երգում, որտեղ Simple Minds խմբի հետ կատարում էր բեք վոկալը: այդ ալբոմըմ, որը թողարկվել էր «Party»-ից (1981) մեկ տարի անց, վաճառքի տեսանկյունից հաջողակ չէր: Իգիին վռնդեցին Arista Records-ից: Նրա կախվածությունը թմրանյութերից մեկ ուժեղանում էր, մեկ թուլանում, մեկ պահպանվում:
 
== Սկավառակագրություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Իգի_Փոփ» էջից