«Իգի Փոփ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 21.
 
''«The Prime Movers»''-ի նման խմբերի մոտ տեղական [[բլյուզ]]ը ուսումնասիրելուց հետո նա թողեց Միչիգանի համալսարանն ու տեղափոխվեց [[Չիկագո]], որպեսզի ավելի շատ բան իմանա բլյուզի մասին։ Չնայած Չիկագոյում նա նվագում էր բլյուզ ակումբներում, նրան մեծապես օգնեց [[Սեմ Լեյ]]ը (''Paul Butterfield Blues Band''-ի նախկին անդամ), ով իգիի հետ կիսվեց իր կապերով<ref>{{cite web|url=http://www.iggypop.org/iggyinterviews.html|title=Weasel interviews Iggy Pop|date=December, 1980|accessdate=2009-01-14|publisher=[[WHFS]], Bethesda, MD, USA|archiveurl=http://www.webcitation.org/65IEJRSp0|archivedate=2012-02-08}}</ref>։ Ներշնչվելով Չիկագոյի բլյուզով ու այնպիսի խմբերով, ինչպիսիք են ''The Sonics''-ը և ''MC5''-ը, նա կազմավորեց ''Psychedelic Stooges''-ը, և սկսեց ինքն իրեն Իգի անվանել։ Խումբը կազմված էր Իգիից, ով իր վրա էր վերցրել վոկալիստի պարտականությունները, Ռոն Էշթոնից՝ կիթառ, նրա եղբայր Սքոթ Էշթոնից՝ հարվածայիններ, և բասիստ Դեյվ Ալեքսանդրից։
 
== The Stooges-ի շրջան՝ 1968—1975 ==
{{clear}}
{{Հատված
| Բովանդակություն= <center></center>
<center>'''''Իգի Փոփի ստեղծագործությունը'''''</center>
<small>
Ծնողներս ինձ զիջեցին իրենց ննջասենյակը, և ես այդտեղ տեղափոխվեցի իմ հարվածային գործիքներով: Հայրս նստում էր այդտեղ իր հինգմիլիմետրանոց բանակային սանրվածքով ու թերթ կարդում: Ծնորղներս ուզում էին իմ մեջ ստեղծագործական ջիղ զարգացնել: Ժամանակի հետ ստեղծագործության մասին նրանց պատկերացումն ընդարձակվում էր: Ծերանալու հետ նրանք հանկարծ հասկացան. «Օ Աստվա՛ծ իմ, մեր որդին Իգի Փոփն է»<ref name=autogenerated2>[http://esquire.ru/wil/iggy-pop Կյանքի կանոններ՝ Իգի Փոփ: Հարցազրույց Esquire ամսագրին]</ref>: </small>
| Վերնագիր = <small>''Հարցազրույց Esquire ամսագրին</small>
| Հավասարեցում = right
| Լայնություն = 260px
| Վերնագիրը ներքևից = 0
| Տառատեսակի չափ = 8pt
| Ֆոն = #E0E9FF;
}}
 
Իգի Փոփի սեփական ոճի ձևավորումը սկսվեց, երբ 1967 թվականին նա ներկա գտնվեց Միչիգանի համալսարանում [[The Doors]] խմբի համերգին: Նա ապշած էր խմբի վոկալիստ [[Ջիմ Մորիսոն]]ի բեմական պահվածքով<ref name="Brooklyn Rail"/>: Հայտնի խմբի համերգային ելույթների ժամանակ Մորիսոնի էքստրեմալ պահվածքը երիտասարգ Իգիին ոգեշնչեց «տեղափոխել բեմի սահմանները»: Ավելի ուշ Դեթրոյթում նա հայտնագործեց ցատկը դեպի հանդիսատես՝ «սթեյջ դայվինգ» ({{lang-en|stage diving}})<ref name="Brooklyn Rail"/>: Բեմում Իգիի մեջ կարծես բնակություն է հաստատում չարքերի մի ամբողջ լեգիոն. ելույթ ունենալով մերկ իրանով ու արձակված լայնույթով, նա սանձարձակ ու անկարգ գործողություններ էր անում, «նետվում» երկրպագուների խմբի վրա և համերգի վերջում հայտնվում սեփական արյան մեջ: Իր այդ պահվածքով Իգին ոգևորել է շատ ժամանակակիցների:
 
[[Պատկեր:Iggy Pop in Toronto 1973.jpg|thumb|left|190px|Իգի Փոփը [[Մոնրեալ]]ում, 1977 թվական]]
1968 թվականին, իրենց բեմական դեբյուտից մեկ տարի անց, խումբը, որն իր անվանումը կրճատել և այժմ հանդես էր գալիս «[[The Stooges]]» անվանմամբ, պայմանագիր է ստարագրում ''[[Elektra Records]]''-ի հետ, սրանով ևս հետևելով The Doors-ի հետքերին, ովքեր այդ ժամանակ լեյբլի խոշորագույն նախագիծն էին (ասվում է, որ Իգին զանգել է Մո Հովարդին, որվեսզի ասի, որ ինքն իր խումբը «The Stooges» կկնքի, ինչին Հովարդը պատասխանում է «Ինձ չի հետաքրքրում, թե ինչ կանվանեք, քանի դեռ դուք [[:en:The Three Stooges|The Three Stooges]] չեք» և կախում խոսափողը): Խմբի առաջին երկու ալբոմները՝ համանուն «The Stooges»-ն ու «Fun House»-ը, (որոնցում Իգին, իր մեծ դժգոհությամբ, ձայնագրվել էր որպես ''«Iggy Stooge»''), որոնց պրոդյուսերը [[Ջոն Քեյլ]]ն էր, վատ վաճառվեցին: Շուտով, նոր անդամների ավելանալուց հետո խումբն անկում ապրես Փոփի [[հերոին]]ի նկատմամբ կախվածության պատճառով:
 
1971 թվականին Իգի Փոփն ու [[Դեյվիդ Բոուի]]ն հանդիպեցին Նյու Յոորքի Max’s Kansas City գիշերային ակումբում<ref>{{cite web|url=http://www.maxskansascity.com/bowie/|title=David Bowie and Iggy Pop Meet At Max's Kansas City|date=2008-09-17|accessdate=2008-09-17|publisher=Max's Kansas City|archiveurl=http://www.webcitation.org/61DmPOjBy|archivedate=2011-08-26}}</ref>: Փոփի կարիերան իմպուլս ստացավ Բոուիի հետ ընկերանալուց հետո, երբ վերջինս 1973 թվականին առաջարկեց դառնալ Փոփի ալբոմի պրոդյուսերը Անգլիայում: [[Ջեյմս Ուիլիամսոն]]ին հրավիրեցին, որպես բաս կիթառահար ու սկսեցին ռիթմ-սեսիայի փնտրտուքները: Բայց, քանի որ թե՛ Բոուին, թե՛ Փոփը գոհ չէին Անգլիայի սեսիոնային երաժիշտներից, նրանք որոշեցին վերամիավորեն The Stooges-ը: Սակայն վերամիավորումը լիարժեք չէր, քանի որ Դեյվ Ալեքսանդրը [[գինեմոլություն|գինեմոլության]] մեջ էր և չկարողացավ մասնակցել ձայնագրություններին, իսկ 1975 թվականին մահացավ: Բացի այդ, Ռոն Էշթոնը, դժկամորեն կիթառից անցավ բասի, որպեսզի տեղ ազատի Ուլիամսոնի համար: Ձայնագրության գործընթացը վերածվում է նոր ալբոմի՝ «''Raw Power''»: Ալբոմի թողարկումից հետո [[Սքոթ Թերսթոն]]ը միանում է խմբին, որպես ստեղնաշարայիններ նվագող (ստեղնաշարայիններ/էլեկտրո ֆորտեպիանո): Բոուին շարունակում է աջակցել խմբին, բայց Իգիի խնդիրները թրանյութերի հետ դեռ շարունակվում էին: The Stooges-ի վերջին ելույթն ավարտվում է խմբի ու բայքերների ընդհարմամբ, ինչը վավերագրվել է ''«Metallic K.O.»'' համերգային ալբոմում: Թմրանյութերի չարաշահումը նրա կարիերան նորից փակուղի տարավ, այս անգամ արդեն՝ մի քանի տարով:
 
== Սկավառակագրություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Իգի_Փոփ» էջից