«Մարիամ Մագդաղենացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 8.
== Պաշտամունքը ==
Ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիներում Մարիա Մագդաղենացու պաշտամունքը մեկնաբանվում է շատ տարբեր:
Ուղղափառությունը նրան ընդունում է որպես յուղաբեր կնոջ, որն Հիսուսի օգնությամբ ազատվել էր յոթ չարքերից, և պաշտվում է, որպես առաքյալներին հավասար սուրբ: Ուղղափառ ավանդույթը չի նույնացնում նրան ավետարանական անառակի հետ: Անառակության մասին չի նշվում նաև ակաթիստներում, դրանից բացի ուղղափառության մեջ տեղի չի ունեցել Մագդաղենացու նույնացում ավետարանի մյուս կանանց հետ, ինչպես կաթոլիկության մեջ, այդ կանայք պաշտվել են առանձին-առանձին: Մագդաղենացու հիշատակը նշվում է ոչ միայն օգոստոսի 4-ին, այլև Զատկի չորորդչորրորդ շաբաթը, որ կոչվում է « Յուղաբեր կանանց շաբաթ»:
 
Իսկ կաթոլիկ եկեղեցու ավանդույթներում երկար ժամանակ ընդունված էր նրա նույնացումը ապաշխարհող անառակի և Բեթանիայից Մարիայի կերպարի հետ: Կաթոլիկական ավանդույթներում Մագդաղենացին նույնացվում է ավետարանական հետևյալ կերպարների հետ`
# Մարիայի հետ, որը Ավետարանում հիշատակվոիմհիշատակվում է որպես Մարտայի և Ղազարոսի քույր, որոնք էլ ընդունել են Քրիստոսին իրենց տանը Վիֆանիայում,
# Մի կնոջ, որի անունը չի հիշատակվում, և որն էլ կատարել է Հիսուսի գլխի օծման արարողությունը Վիֆանիայում, Սիմոն բորոտի տանը,
# Անառակ կնոջ հետ, որը Սիմոն Փարիսեցու տանը լվաց Հիսուսի ոտքերը մեռոնով:
 
Այս կերպով Մագդաղենացին, նույնացվելով այս կերպարների հետ, ձեռք է բերել ապաշխարհող անառակի գծեր: Նրա գլխավոր ատրիբուտներից մեկը անուշահոտություններով լի տարան է: Այս ավանդույթի համաձայն Մագդաղենացին վաստակում էր անառակությամբ, և միայն Քրիստոսին հանդիպելուց հետո, նա թողնում է այն, որից հետո Բեթանիայում լվանում է նրա ոտքերը մեռոնով և չորացնում իր մազերով: Նա ներկա է եղել Խաչելությանը և այլն, որից հետո այժմյան Ֆրանսիայի տարածքում ապրել է միանձնուհու կյանքով:
 
XX20-րդ դարում կաթոլիկ եկեղեցին, ձգտելով ուղղել մեկնաբանման հնարավոր սխալները, մեղմացնում է ձևակերպումները` 1969թ ռեֆորմից հետո նա Մագդաղենացուն արդեն չի համարում «ապաշխարհող»: Բայց չնայած դրան նրա,` որպես ապաշխարհող մեղսագործի զանգվածային գիտակցական ըմբռնումը, որ ձևավորվել էր դարերի ընթացքում, շնորհիվ մեծ թվով արվեստի գործերի ազդեցությանազդեցությանը, մնում է անփոփոխ:
 
Բյուզանդական գրականության մեջ պատմվում է այն մասին, որ Խաչելությունից որոշ ժամանակ անց Մագդաղենացին սբ. կույս Մարիամի հետ ուղևորվում է [[Եփեսոս]]` [[Հովհաննես Աստվածաբան]]ի մոտ և օգնում է նրան իր աշխատանքներում: Հարկ է նշել, որ Մագդաղենացու մասին ամենաշատ տեղեկությունները հաղորդել է հենց Հովհաննես Ավետարանիչը: Ենթադրվում է, որ Մագդաղենացին ավետում էր Հռոմում, ինչի մասին է վկայում Պողոս առաքյալի հռոմեացիներին ուղերձում Մագդաղենացու անվան հիշատակման փաստը: Հավանաբար նրա հենց այս ճանապարհորդության կապակցությամբ է ի հայտ եկել Մարիա Մագդաղենացու հետ կապված Զատկի մասին առասպելը: Ըստ առասպելի, երբ Մարիան եկավ կայսր [[Տիբերիոս]]ի մոտ և հայտնեց Քրիստոսի հարություն առնելու լուրը, ապա կայսրը ասաց, որ դա նույնքան անհնար է, որքան այն, որ այդ հավի ձուն կդառնա կարմիր, և այդ խոսքերից հետո այդ ձուն, որ նա բռնել էր դարձավ կարմիր գույնի:
Տող 23.
Մագդաղենացուն անառակ կնոջ հետ նույնացնելու հիմնական պատճառներից մեկը այն էր, որ արևմտյան եկեղեցին համարում էր նրան հենց այն անանուն կինը, որ լվացել էր Հիսուսի ոտքերը մեռոնով:
 
«Եվ ահա այն կինը, որ մեղսագործ էր, իմանալով, որ Հիսուսը նստած է Փարիսեցու տանը, բերեց մեռոնով ալաբաստե տարան և կանգնելով նրա ոտքերի առջև, լաց լինելով, թրջեց նրա ոտքերը արցունքներով, չորացրեց իր մազերով, համբուրեց և օծեց մեռոնով»: (Ղուկ. 7:37-38):
 
Կնոջ կողմից Հիսուսի օծման խնդիրը հայրերի կողմից հասկացվելընկալվել է տարբեր կերպ: Մասնավորապես սուրբ Օգոստոսը գտնում էր, որ երեք օծումներն էլ կատարվել են միևնույն կնոջ կողմից: Նույն կերպ էին մտածում նաև Կլիմենտ Ալեքսանդրացին և Ամվրոսիյ Մեդիոլանսկին:
 
Բեթանիայի Մարիայի և Մարիա Մագդաղենացու նույնացման անուղղակի վկայությունը առաջին անգամ հանդիպում է սուրբ
Իպպոլիտ Հռոմեացու «Երգ երգոցների մեկնության» մեջ, որտեղ ասվումնշվում է, որ առաջինները, ում հայտնվել է Հիսուսը եղել են Մարիան և Մարֆան: Խոսքը հավանաբար Ղազարողի քույրերի մասին է: ԱվետարանականԱվետարանչական պատմվածքներում Հիսուսին օծող բոլոր կանանց նույնացումները Մագդաղենացու հետ, վերջնականապես առաջ է բերվել Հռոմի պապ Գրիգոր Մեծի կողմից 591թ:
 
Արևմտաեվրոպական ապոկրիֆյան առասպելներում տրվում են մանրամասներ Մագդաղենացու մասին, օինակ, նրա ծնողների անունները` Սիր և Եվխարիա: Երբեմն պատմվում է, որ Մագդաղենացին հարսնացուն է եղել Հովհան Աստվածաբանի, վերջինս էլ սակայն մերժել է այդ ամուսնությունը Աստծուն ծառայելու համար:
Տող 35.
 
Մագդաղենացու կյանքի երկրորդ մասը համաձայն արևմտյան այս ավանդույթների անցել է անապատում մեկուսացված, որտեղ տրվել է խստագույն ասկետիզմի, ողբալով իր մեղքերը: Նրա հագուստը փտել է, սակայն ամոթը ծածկում էին երկար մազերը: Իսկ ուժասպառ ծերացած մարմինը ամեն գիշեր հրեշտակները երկինք էին բարձրացնում` ապաքինելու համար: Մահվանից առաջ նրան հաղորդություն տվեց հանկարծակի այդ կողմերում անցնող մի քահանա: Սուրբ Մակսիմինը ուղեվորվում է Մագդաղենացու մոտ լսելով մահվան լուրը, նրա հետ անցկացնում նրա վերջին րոպեները: Որից հետո թաղում է իր գաղափարակցին իրենց հիմնադրած եկեղեցում: Սրբի մասունքները մինչ այսօր ցուցադրվում են Պրովանսե եկեղեցում:
Ի տարբերություն Սուրբ կույս Մարիամի Համբարձման, իմաստը որի նրա մեջ է, որ Աստվածամոր մահվանից հետո նրա մարմինը երկինք տարվեց, ինչի պատճառով էլ նրա մասունքները չեն ցուցադրվում, Մարիա Մագդաղենացու Համբարձումը ուղղակի նրա և Աստծո միջև կապի արտահայտման ձևն էր և մահվանից հետո նրա մարմինը երկինք չբարձրացվեց:
Կաթոլիկ եկեղեցին գտնում է, որ Մարիա Մագդաղենացու մասունքները գտնվում են Լատերանյան բազիլիկայում, որտեղ դրանք դրված են եղել զոհասեղանի տակ,` օրհնված պապ Գոնորիոս III կողմից:
 
Մագդաղենացու կերպարը Արևմտյան Եվրոպայի մշակույթում դարերի ընթացքում բերում է զանազան սպեկուլյացիաների: Հիմնական սյուժեները հետևյալներն են`
# Մագդաղենացին դուրս էր վռնդվում կաթոլիկ եկեղեցուց,` որպես անառակ, և այս վռնդման հիմնական նպատակը Քրիստոսի ամենասիրելի աշակերտուհուն վարկաբեկելն էր, ինչպես նաև այդ ժամանակ տղամարդիկ իրենց ձեռքերում էին կենտրոնացրել եկեղեցական իշխանությունը: Այս տեղեկությունների համար աղբյուր են հանդիսացել ապոկրիֆյան ավետարանները, հատկապես Ֆիլիպպինը:
# Մագդաղենացին և Քրիստոսը ամուսնացած են եղել կամ գտնվել են մարմնական կապի մեջ:
# Մագդաղենացին Հիսուսին պարգևել է երեխա, որն էլ արդյունքում դարձել է Մեծ Պահապանների արքայատոհմի նախահայրը:
 
Մագդաղենացու կերպարը մեծ դեր է խաղացել գնոստիկյան գրականության մեջ ևս, որը քրիստոնեության հերետիկոսական ուղղություն է, և մեծ ազդեցություն է կրել անտիկ փիլիսոփայությունից և հեթանոսությունից: Այստեղ Մագդաղենացին հանդես է գալիս որպես հայտնություններ ստացող և Քրիստոսի պատվիրանների ճշմարիտ հետևորդ:
 
Մարիայի ավետարանում պատմվում է Լեվիի խոսքերը [[Պետրոս առաքյալ]]ին, որտեղ նա քննադատում է Պետրոսին նրա համար, որ Պետրոսը, հակադրվելով ուսուցչին, շարունակում էր մեղադրել Մարիային, և որ եթե տերը գտել է նրան արժանի, ուրեմն իրենք ևս պետք է դա ընդունեն:
 
Ոտնալվայի սյուժեն արևմտաեվրոպական արվեստ մտավ որպես Մարիա Մագդաղենացու սրբանկարչության կարևոր մի մաս: Մագդաղենացին պատկերվում էր սքանչելի կնոջ, անառակի կերպարանքով, ճոխ հագուստներով և շքեղ ծամերով: Նա համբուրում է Փրկչի ոտքերը և թրջում է արցունքներով: Այս սյուժեն հանդիպում է մանրանկարչության, հաստոցային գեղանկարչության մեջ, գրավյուրաներում, գոբելենում, վիտրաժներում: Այս սյուժեով նկարել են Ռուբենսը, Պուսսենը և այլոք:
«Մարիայից ավետարանը» ապոկրիֆյան տեքստը ղպտերեն լեզվով գտնվել է 1896թ Կահիրեում դոկտոր Ռայնխարդի կողմից, բայց առաջին անգամ հրատարակվել է 1955թ: «Մարիայի ավետարանը» մանուսկրիպտի միակ օրինկակը գտնվելէգտնվել է Ախմիմի ձեռագրերում և , բացակայում են 1-6 և 11-14 էջերը:
 
[[Կատեգորիա:Նոր Կտակարանի կանայք]] [[Կատեգորիա:Նոր Կտակարանի անձինք]] [[Կատեգորիա:Քրիստոնյա սրբեր]]