«Մետաքսի ճանապարհ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 62.89.26.175 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Kareyac մասնակցի վերջին տարբերակին։
No edit summary
Տող 1.
{{միացնել|Մետաքսե մեծ ճանապարհ}}
'''«Մետաքսի ճանապարհ»''', [[Չինաստան]]ը [[Առաջավոր Ասիայ]]ի և ապա՝ [[Եվրոպայ]]ի հետ կապող առևտրակարավանային մայրուղու անվանումը։ Գործում էր սկսած մեր թվարկությունից առաջ 2-րդ դարից մինչև մեր թվարկության 16-րդ դարը։
 
«Մետաքսի ճանապարհ»-ով փոխադրվող հիմնական ապրանքը չինական [[մետաքս]]ն էր։ «Մետաքսի ճանապարհը» սկիզբ էր առնում կենտրոնական [[Չինաստան]]ից և [[Լանչ-ժոու]]ով անցնելով [[Դունխան]]՝ երկատվում էր․ հարավային երթուղին անցնում էր [[Սոթան]], [[Արքենդ]], [[Բալհ]] և [[Մերվ]] քաղաքներով, հյուսիսայինը՝ [[Տուրֆան]], [[Կաշգար]], [[Սամարղանդ]], [[Մերվ]], ուր միանալով հարավայինին՝ ձգվում էր [[Հեկատոմպիլ]], [[էկբատան]], [[Բաղդադ]] քաղաքներով դեպի [[Միջերկրական ծով]]ի [[Տյուրոս]], [[Անտիոք]] նավահանգիստները։ Մետաքսի ճանապարհի մի հատվածն [[Իրան]]ի հյուսիսային շրջաններից ձգվում էր [[Արաքս]]ի հովիտը՝ [[Ջուղա]]յի գետանցով դեպի Նախճավան և [[Արտաշատ]], այնտեղից՝ [[Սև ծով]]ի նավահանգիստները։
 
«Մետաքսի ճանապարհ»-ի երկարությունը ավելի քան 7 հազար Կմ էր։ Իր գոյության առաջին դարերում «Մետաքսի ճանապարհ»-ով առևտրի միջնորդության համար գերակշիռ դեր ձեռք բերելու նպատակով սուր պայքար էր գնում [[Հռոմ]]ի և [[Պարթևստան]]ի թագավորության առևտրական վերնախավերի միջև։ 5-6-րդ դարերում «Մետաքսի ճանապարհ»-ի զգալի մասը պարսկա-սողդիական վաճառականների ձեռքում էր, իսկ Արաբական խալիֆայության կազմավորումից (VII դար) հետո գերակշռություն ստացան արաբ առևտրականները։ Ծովագնացության հետագա զարգացման հետևանքով, սկսած 14-րդ դարից, «Մետաքսի ճանապարհ»-ի նշանակությունը գնալով նվազեց։ «Մետաքսի ճանապարհը․» մեծ չափով նպաստեց Ասիայի և Եվրոպայի ժողովուրդների տնտեսական և մշակութային կապերի զարգացմանը։
 
{{ՀՍՀ}}