«Սեքվոյադենդրոն հսկայական»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 17.
| typus =
}}
'''Սեքվոյադենդրոն հսկայական''' ({{lang-lat| Sequoiadendron giganteum}}), [[գետնանոճազգրիներ|գետնանոճազգրիների]]ի ընտանիքի, [[սեքվոյադենդրոն]] ցեղի բույս։
 
== Պատմություն ==
19-րդ դարի երկրորդ կեսին, երբ սպիտակամորթ մարդուն հայտնի է դարձել սեքվոյայի պուրակի տեղը, սկսվել է այցելուների անվերջանալի երթը: Շուտով որոշվել է սղոցել ծառերից մեկը` համաշխարհային ցուցահանդես տանելու համար: Կտրված սեքվոյայի կոճղի վրա ազատ կերպով տեղավորվում էին դաշնամուր, չորս երաժիշտներ, 16 պարող զույգեր և դեռ 20 հանդիսականներ էլ կարող էին կանգնել կոճղի եզրերին: Հսկաներից մեկի բնի փչակում փոքրիկ ռեստորան է տեղավորված: Անցյալ դարի վերջում «Վախվո-նախ» (Նավախ ցեղի լեզվով նշանակում է «մեծ ծառ») սեքվոյայի բնի միջով անցկացվել է թունել 8,7 մ երկարությամբ, 2,5 մ լայնությամբ և 3,0 մ բարձրությամբ, որի միջով ազատորեն կարող են անցնել անգամ բեռնատար ավտոմեքենաներ:

[[1890]] թվականին հիմնադրվել է սեքվոյայի ազգային պուրակ-արգելանոցը: 36 տարի հետո պուրակի տարածությունը կրկնապատկվել է: [[1956]] թվականին հյուսիսային կողմից սեքվոյաների պուրակին է միացվել «Թագավորական կիրճ» արգելանոցը: Պետության պահպանության տակ է վերցվել նաև հռչակավոր Յուսեմիտյան հովիտը: Մամոնտածառը առաջին անգամ [[Եվրոպա]] է բերվել [[1854]] թվականին: [[Ռուսաստան]] է ներմուծվել [[1860]] թվականին: Ներկայումս լայնորեն տարածված է [[Կովկաս|Կովկասի]]ի սևծովյան ափերին: [[Բաթում]]ում 45 տարեկան մի ծառ ունի 22 մ բարձրություն և 87 սմ բնի տրամագիծ: Հայաստանում սեքվոյան առաջին անգամ աճեցվել է սերմերից` Հայաստանի գիտությունների ակադեմիայի բուսաբանական այգու Վանաձորի բաժանմունքում: Պահպանված երկու ծառերը ներկայումս 45 տարեկան են, ունեն 20 մ բարձրություն, բնի հաստությունը կազմում է 80 սմ: Տարեկան միջին աճը մոտավորապես 50 սմ է, որը զգալիորեն գերազանցում է Նիկիտյան բուսաբանական այգու ցուցանիշներին: վերջին 5-6 տարում Վանաձորի սեքվոյաների աճը զգալիորեն ավելացել է և ներկայումս տարիքը անցնում է հազարից: Կան նաև 3-4 հազար տարեկան պուրակում ամենուրեք թափթփված են խոշոր, հողմնահարված քարի բեկորներ հիշեցնող 70 կազմում է տարեկան 60-65 սմ: Դա նշանակում է, որ Վանաձորի պայմաններում մամոնտածառը առանձնապես էկոլոգիական ճնշվածություն հանդես չի բերում: Սեքվոյան լավ է աճում նաև Բագրատաշենի, «Ջեյթուն» սովխոզի դեկորատիվ պուրակում, [[Իջևան]]իԻջևանի դենդրոպարկ|Իջևանի դենդրարիում]]:
 
== Նկարագրություն ==