«Սերգեյ Փարաջանով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 47.
 
=== Անձնական կյանք ===
[[Պատկեր:Sergueï Paradjanov.jpg|250px|մինի|[[Սերգեյ Փարաջանովի արձանըհուշարձան [[(Թբիլիսի)|Փարաջանովի արձանը Թբիլիսիում]]ում]]
Դիպլոմային աշխատանքի ժամանակ Փարաջանովի՝ մոլդովական ֆոլկլորին անդրադառնալը պատահական չէր։ [[ՎԳԻԿ]]-ում ուսանելու տարիներին Սերգեյը սիրահարվեց Նիգյարին՝ թաթար մի աղջկա, ով ծնունդով [[Մոլդովա]]յից էր։ Նրանք պատահական ծանոթացել էին հանրախանութում։ Մի քանի ամիս տևած սիրավեպն ավարտվեց ամուսնությամբ, սակայն նրանց երջանկությունը երկար չտևեց։ Նիգյարը նահապետական հայացքներ ունեցող ընտանիքից էր, որտեղ չափազանց խիստ նորմեր էին իշխում։ Երբ աղջկա եղբայրները [[Մոսկվա]] եկան և իմացան, որ նա առանց հարազատներին տեղյակ պահելու ամուսնացել է, Փարաջանովից խոշոր գումար պահանջեցին։ Ուսանող Փարաջանովն այդքան գումար չուներ, սակայն խոստացավ վճարել՝ հույսը դնելով հոր օգնության վրա։ Նույն օրը Սերգեյը հորը նամակ ուղարկեց, որտեղ աղաչում էր հորը իրեն տալ պահանջվող գումարը՝ պարտավորվելով ժամանակի ընթացքում անպայման վերադարձնել։ Սակայն Իոսիֆը շատ էր վիրավորվել որդուց նրա համար, որ վերջինս արհամարհել էր ընտանեկան ավանդույթը, չէր գնացել հոր մասնագիտական ուղով և մերժեց։ Աղջկա հարազատները պահանջեցին նրանից հեռանալ ամուսնուց և վերադառնալ հայրենիք։ Նիգյարը հրաժարվեց և հարազատները, համաձայն իրենց նահապետական բարքերի, նետեցին վերջինիս գնացքի տակ։<ref name="aif">[http://www.aif.ru/culture/person/1079415 «Сумасшедший на свободе». 5 случаев из жизни Сергея Параджанова]</ref>