«Մասրենի Չաթրադազի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{taxobox | name = Թեղի մարատերև | image file = | image title = | image descr = | regnum = Բույսեր | phylum = | classis = | ordo = Վարդածաղկ...»:
(Տարբերություն չկա)

08:32, 9 հունվարի 2016-ի տարբերակ

Թեղի մարատերև
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդայիններ
Ցեղ Մասրենի
Տեսակ Մասրենի Չաթրադազի
Լատիներեն անվանում
R. tschatyrdagi Chrsihan


Մասրենի Չաթրադազի (լատին․՝  R. tschatyrdagi Chrsihan), թեղազգիների ընտանիքի, թեղի ցեղի բույս։

Նկարագրություն

Կարճ, տերևաթափ թուփ է՝ 0,6—0,7 մ բարձրությամբ, ուղղաձիգ ճյուղերով: Տերևների առանցքը ծածկված է խոզանանման մազմզուկներով և գեղձիկներով: Տերևիկները կրկնակի ատամնաեզր են, ներքևից ծածկված գեղձիկներով: Փշերը բարակ են, մախաթանման, խառնված մանր փշիկների հետ: Ծաղկակիրները ծածկված են ցրված գեղձախոգանանման մազմզուկներով: Ծաղիկները կրեմագույն են: ճասուն հիպանթիումը հաճախ տանձանման է, հարթ կամ գեղձապատ:


Տարածվածություն

Տարածված է Կովկասում, Ղրիմում: Հայկական ԽՍՀ-ի պայմաններում հանդիպում է կենտրոնական շրջաններում և Արարատյան դաշտում, ստորին լեռնային գոտում, թփուտներում և բաց, արևոտ վայրերում: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում որպես չորադիմացկուն, ջերմադիմացկուն պատվաստակալ:


Կիրառություն

Էկոլոգիական խումբը VIII: Մշակության հավանական շրջանները Յա, 8, 9,12, 17 — 20, 31 -32:[1]:

Ծանոթագրություններ

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (400)։