«Թթենի սպիտակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{taxobox | name = Թթենի սպիտակ | image file = | image title = | image descr = | regnum = Բույսեր | phylum = | classis = | ordo = Եղինջածաղկ...»:
 
Տող 29.
== Կիրառություն ==
 
Պտուղները չափազանց օգտակար են և սննդարար: Դրանցից պատրաստում են մուրաբաներ, օշարակներ, գինի, օղի: Հնուց հայտնի են թթենու բուժիչ հատկությունները: Մեծ կիրառում ունի նաև դեկորատիվ պարտեզագործության բնագավառում: Հատկապես բարձր են գնահատվում սպիտակ թթենու պարտեզային ձևերը: Հայտնի են 400 սորտեր և ձևեր: Հայկական ՍՍՀ-ում լայնորեն տարածված է լացող ձևը (M. alba f. pendula Dipp.): Հանդիպում է նաև խոշորատերև ձևը (M. alba f. culata hort.): Բազմանում է սերմերով, կտրոններով, պատվաստով և անդալիսով: Էկոլոգիական խումբը VI:<ref>{{Գիրք:ՀԴՖ|1|162)}}</ref>
<ref>{{Գիրք:ՀԴՖ|1|162)}}</ref>:
 
Տերևաթափ ծառեր են` 15-20 մետր բարձրությամբ և 60-80 սմ բնի տրամագծով: Սաղարթը վրանաձև է, խիտ, մինչև 15 մ պրոյեկցիայով: Երիտասարդ ընձյուղները մոխրագորշավուն են, աղվամազապատ: Տերևները ամռանը մուգ կանաչ են, աշնանը ստանում են բաց դեղնավուն գույն, հարթ են կամ կնճռոտ, լայն-օվալաձև կամ ձվաձև, հիմքում սրտաձև կամ թեք սրտաձև, կլորավուն, սրածայր, խոշոր բլթակավոր են, 6-15 սմ երկարությամբ տերևաթիթեղով: Տերևակոթունները բարակ են, տերևաթիթեղից կարճ: Առէջային ծաղիկները (կատվիկները) ունեն 3 սմ երկարություն, վարսանդայինները' երկարավուն կամ համարյա գնդաձև են: Բացվում են ապրիլին: Պտղաբույլերը հասնում են 1-2.5 սմ երկարության, սպիտակ են, կանաչ սպիտակավուն կամ ծիրանա-սևագույն, քաղցրահամ: Ընկուզիկները (որոնց պրակտիկայում սերմ են անվանում) անկյունավոր կլոր են, բաց գորշավուն: Սպիտակ թթենին պտղաբերում է 4-5 տարեկանից: Պտուղները հասունանում են հուլիսին: Երիտասարդ տարիքում արագ է աճում, սահմանային բարձրության հասնելով 40-50 տարեկանում, որից հետո գագաթնային աճը գրեթե դադարում է: Ապրում է 200-300 տարի:
 
Տարածված է Ճապոնիայում, Չինաստանում, Հնդկաստանում, Փոքր Ասիայում: Աճում է լեռնային անտառներում: VII դարում շերամի որդի հետ միասին ներմուծվել է Եվրոպա: Հայաստան է ներմուծվել անհիշելի վաղ ժամանակներում: Ներկայումս հաջողությամբ է աճում ու պտղաբերում մեր հանրապետության ցածրադիր տաք շրջաններում, հասնելով 15-20 մ բարձրության: Հաճախ վայրիանում է: Վերջին տարիներին մշակվում է նաև բարձրլեռնային շրջաններում, ծովի մակերևույթից մինչև 200 մ բարձրության վրա: Օրինակ, Սևանի ավազանի տաք, պաշտպանված շրջաններում (Արեգունի, Ծովինար) աճում է որպես խոշոր ծառ և ամեն տարի բերք է տալիս: Սևանի բուսաբանական այգում թեպետ թփանման է աճում, այնուամենայնիվ ամեն տարի պտղաբերում է: Լենինականում կան խոշոր, 70-80-ամյա ծառեր:
 
Պտուղները չափազանց օգտակար են և սննդարար: Դրանցից պատրաստում են մուրաբաներ, օշարակներ, գինի, օղի: Հնուց հայտնի են թթենու բուժիչ հատկությունները: Մեծ կիրառում ունի նաև դեկորատիվ պարտեզագործության բնագավառում: Հատկապես բարձր են գնահատվում սպիտակ թթենու պարտեզային ձևերը: Հայտնի են 400 սորտեր և ձևեր: Հայկական ՍՍՀ-ում լայնորեն տարածված է լացող ձևը (M. alba f. pendula Dipp.): Հանդիպում է նաև խոշորատերև ձևը (M. alba f. culata hort.): Բազմանում է սերմերով, կտրոններով, պատվաստով և անդալիսով: Էկոլոգիական խումբը VI:
 
== Ծանոթագրություններ ==