«Փռշտոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
|title = Փռշտոց
|titlestyle =
 
|image = [[File:Hapci-fr.gif|300px|Փռշտոցը քթի խոռոչից գրգռիչներ պարունակող փոշու և լորձի հեռացման ֆունկցիան է]]
|imagestyle =
Տող 51 ⟶ 50՝
 
Փռշտոցի ժամանակ արտաշնչվող օդի ճնշումը կարող է գերազանցել 100 մմ սնդիկի սյունը, ձայնաճեղքի մակարդակին օդի արտամղումը դուրս հասնում է 50-120 մ/վ-ի, իսկ օդային հոսքի ծավալային արագությունը՝ մինչև 12 ձիաուժի<ref>[http://dic.academic.ru/dic.nsf/enc_medicine/34517/%D0%A7%D0%B8%D1%85%D0%B0%D0%BD%D1%8C%D0%B5 Медицинская энциклопедия]․</ref>։ Քթի և բերանի խոռոչով անցնող օդի հոսանքը կլանում է լորձի և թքի կաթիլները, որոնք ցողված վիճակում տարածվում են մինչև 2-3 մետր<ref>Чиханье // Большая медицинская энциклопедия / Гл. ред. Б. В. Петровский. - 3-е изд. - М.: Советская энциклопедия, 1986. - Т. XXVII (Хлоракон-Экономика здравоохранения). - С. 337-338. - 576 с.</ref>։
 
== Պատճառները ==
Փռշտոցը առավելապես ի հայտ է գալիս քթի խոռոչի կամ ըմպանի [[լորձաթաղանթ]]ի՝ փոշուց (բմբուլ, մորթի, տան փոշի և այլն) գրգռման ժամանակ, ալերգեններից և այլ գրգռող նյութերից, ինչպես նաև արհեստական մեխանիկական գրգռումների դեպքում։ Ալերգենների շարքում փռշտոց առավել հաճախ առաջացնում են ծախկափոշին, [[բորբոս]]ը, կենդանիների թեփուկները և փոշու մասնիկները։ Առավել հաճախ գրգռում առաջացնող նյութերի շարքին են պատկանում [[ծխախոտ]]ի ծուխը և [[օծանելիք]]ը։ Փռշտոց կարող է առաջանալ նաև վարակիչ և վերին շնչուղիների հիվանդությունների ժամանակ։
 
Փռշտոց կարող են առաջացնել նաև շրջակա միջավայրի ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները, օրինակ՝ տաք տարածքից ցուրտ տարածք մարդու մուտքը և հակառակը՝ ցուրտ փողոցից տաք շինություն մուտքը։ Որոշ անձանց մոտ փռշտոց առաջանում է պայծառ լույսի նայելիս, քթին դիպչելիս կամ դրա վնասումից։
 
Ծննդաբերությունից առաջ բազմաթիվ կանայք բողոքում են հաճախակի փռշտոցից և քթի լորձաթաղանթի ուռչելուց՝ այսպես կոչված «հղիների հարբուխ», որը պայմանավորված է ծննդկանի օրգանիզմում կատարվող [[հորմոն]]ալ փոփոխություններով։
 
== Ռեֆլեկսային աղեղ ==
Փռշտալու գործողությունը կոորդինացվում է [[երկարավուն ուղեղ]]ի մակարդակով՝ ռետիկուլյար գոյացման նյարդային բջիջներով։ Աֆերենտ ազդակները միջին քթային խեցուց և միջնապատից էֆմոիդալ նյարդի նյարդաթելերի օգնությամբ շարժվում են դեպի [[եռորյակ նյարդ]]ի նյարդահանգույց, իսկ այնուհետև՝ դեպի շնչառական կենտրոնի նեյրոններ։
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Փռշտոց» էջից