«Նացիոնալ-սոցիալիզմ»–ի խմբագրումների տարբերություն

չ (վերջակետների ուղղում, փոխարինվեց: է: → է։ (54) oգտվելով ԱՎԲ)
Պիտակ: Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Հիտլերի որոշումները չէին քննարկվում, այլ ընկալվում էին որպես հրաման, իսկ [[1934]] թվականից սկսած՝ կառավարությունը չէր հավաքվում նստաշրջանի։ Արմատավորվում էր Հիտլերի պաշ­տամունքը։ Նացիստական կուսակ­ցության անդամները պարտավոր էին տանը ունենալ ֆյուրերի լուսանկարը։ Հիտլերը պետք է ներկայացվեր իբրև մի անհատ, ով զերծ էր շարքային անձանց հատուկ թերություններից։ Օրինակ՝ խստիվ արգելված էր մա­մուլում տպագրել Հիտլերի լուսա­նկարներն ակնոցով։ Հետագայում արգելվեցին նաև ձեռնափայտով լուսանկարները։ Մյուս հիմնարար սկզբունքը ռա­սսայական տեսությունն էր։ Նացիստ­ների կարծիքով՝ գոյություն ունեին երեք ռասաներ` բարձր, ոչ լիարժեք և ցածր։ Այդ տեսությունից բխում էր, որ «ցածրագույն ռասաները» ներ­կայացնող ժողովուրդները պետք է ոչնչացվեին, իսկ ոչ լիարժեք ռասա­ները ենթարկվեին արիացիներին։ Նացիստների կարծիքով՝ Գերմա­նիան իրավունք ուներ հավակնելու աշխարհում գերիշխող դիրքի։ [[1935]] թվականին ընդունվեցին ռասայական օրենքներ, որոնցում նշվեցին հակահրեական մի­ջոցառումները։ Պետության մեջ անձի իրավական կարգավիճակի համար վճռական նշանակություն ստացավ նրա ռասայական և ազգային պատ­կանելությունը։ Խստորեն արգելվում էին ամուսնությունները արիացիների և ոչ արիացիների միջև։ Նացիստների երրորդ հիմնարար սկզբունքը ուժի պաշտամունքն էր։
== Կենսական տարածքներ ==
Ըստ Հիտլերի՝ ռասաների միջև պայ­քարում հաղթում է ուժեղը։ Ուժի պաշ­տամունքը միահյուսվում էր «կենսա­կան տարածքների» գաղափարի հետ։ Այդ գաղափարի էությունը հետևյալն էր. Գերմանիան գերբնակեցված է ու չի կարող ինքն իրեն կերակրել։ Խնդրի լուծում կարող է լինել միայն կենսա­կան տարածքի ընդլայնումը։ Հատուկ ուշադրություն էր դարձ­վում քարոզչությանն ու գրաքննու­թյանը։ Յուրաքանչյուր ընտանիք պարտավոր էր տանն ունենալ Գեր­մանիայի կեռախաչով (սվաստիկա) դրոշը։ Արգելվում էին սպորտա­յին այն հաղորդագրությունները, որոնցում նշվում էին գերմանացի մարզիկների պարտությունները։ Սգո հայտարարություններում ար­գելվում էր նշել այն մասին, որ անձը մահացել է վիրաբուժական գործողության ընթացքում, քանզի դա անվանարկում էր գերմանական [[բժշկություն|բժշկությունը]]: Արգելված էին «պարտվողական տրամադրություններ ներառող զրույցները» հասարակական վայրերում։ Այդպիսի զրույցների համար գերմանացի տաղանդավոր երգահաններից մեկը մահապատժի ենթարկվեց։ Ի պատասխան երգահանին ներելու խնդրանքներին՝ Գեբելսը նշեց. «Նույ­նիսկ եթե նա երկրորդ Բեթհովենն է, մա հապատժիմահապատժի որոշումն ի կատար կածվի»: Նացիստների քարոզչու­թյունը տարածվում էր արվեստի, գրականության և հասարակական գիտությունների վրա։ Գերմանական գիտությանը հատկապես մեծ հարված հասցրեց կրթա­կան և գիտական հաստատությունների «արիականացումը»: Հարյուրավոր գիտնականներ հեռացան Գերմանիա­յից, շատերը ստիպված գնացին վար­չակարգի հետ գործարքի։ [[1936]] թվաանինթվականին Հիտ­լերը նույնիսկ արգելեց Գերմանիայի քաղաքացիներին ընդունելու [[Նոբելյան մրցանակ|Նոբելյան մրցանակը]]: Փոխարենը սահմանվեց «Գերմանական ազգային մրցանակ», որ ամենամյա բնույթ ստացավ։ Հատուկ ուշադրություն էր դաձվումդարձվում երիտասարդ սերնդի դաստիարակու­թյանը։ Երեխաները և երիտասար­դությունը պետք է դաստիարակվեին նացիստական նվաճողական ոգով։ 10–18 տարեկան բոլոր երեխաներն ու պատանիները ներգրավվում էին երիտասարդական շարժման՝ Հիտ­լերյուգենդի մեջ։ [[1939]] թվականին այդ շարժ­ման մեջ գրանցվածների թիվը շուրջ 7 միլիոն 300 հազար էր։ Գերմանիայի կառավարման հա­մակարգը ստացավ բրգաձև կառուց­վածք։ Հիտլերի մերձավոր համախոհ­ները՝ [[Մարտին Բորման|Բորմանը]], [[Հերման Գյորինգ|Գյորինգը]], [[Հենրիխ Հիմլեր|Հիմլերը]] և Գեբելսը, ստանձնեցին կարևորագույն պետական պաշտոններ։ Նացիստները վարում էին ակ­տիվ արտաքին քաղաքականություն։ Հասնելով Վերսալ-վաշինգտոնյան համակարգի վերանայմանը՝ նրանք որդեգրեցին ծավալապաշտական քաղաքականություն։ Այդ ծրագրե­րում Գերմանիան չհանդիպեց լուրջ արգելքների։ Դրան նպաստեցին մի շարք իրողություններ։
<gallery>
image:Bundesarchiv Bild 102-13805, Hermann Göring.jpg|Հիտլերի համախոհ Հերմանն Գյորինգ
87

edits