«Երվանդունիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 200.
| accessdate =03 դեկտեմբեր 2014
}}
{{ref-en}}</ref> նշված է, որ հայոց թագավորը մարերի դեմ կռվին տրամադրել է 20 000 հեծելազորհետևակ և 4 000 հետևակ։հեծելազոր։ Նույն աշխատություններից տեղեկություններ են պահպանվել նաև հայերի և նրանց հարևան խալդայների փոխհարաբերությունների մասին։ Խալդայները Փոքր Հայքի և Պոնտոսի միջև գտնվող [[Խաղտիք]] (Խալդիկա) կոչվող լեռնային երկրում բնակվող, մշակելի հողերից զուրկ, աղքատ, ծառերի ճյուղերից հյուսված կավեպատ վահաններով ու նիզակներով զինված, խաշնարած ցեղեր էին, ովքեր կողոպուտի նպատակով մշտապես հարձակվում էին հարթավայրերի երկրագործ հայերի վրա։ Խալդայների ու հայերի միջև մղվող մշտական կռիվների պատճառով Հայոց երկրի մի մասը մնացել էր անմշակ ու անմարդաբնակ։ Որոշ ժամանակ անց կնքվել է հաշտություն, որով, մի կողմից, խալդայները, հայոց թագավորին սահմանված հողային հարկը վճարելու պայմանով, իրավունք են ստանում տիրել ու մշակել հարթավայրի հողերը, իսկ մյուս կողմից՝ հայերը, խալդայներին որոշ տուրք վճարելու պայմանով, իրավունք են ստանում օգտվել արոտավայրերից։
 
Մարաստանի դեմ Երվանդի և նրա որդի Տիգրանի պայքարը արտացոլվել է հին հայկական բանահյուսության մեջ, որից պահպանվել են պատառիկներ։